
NAIRIAN MAN
Նաիրիանը ներկայացնում է տղամարդկանց խնամքի միջոցների առաջին հավաքածուն։ Բնական եթերաուղերով և առույգացնող բույրերով հարուստ խնամքի միջոցները ոչ միայն ապահովում են Ձեր մաշկի և մազերի առողջ տեսքը, այլ նաև հիշեցնում են մարդու և երկրի տարրերի միջև կապի մասին՝ էներգիայի լիցք հաղորդելով ողջ օրվա ընթացքում:

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՔՈ
ԷՈՒԹՅՈՒՆԸ
Nairian MAN-ի գաղտնիքը այնպիսի բնական բաղադրիչներն են, ինչպիսիք են երիցուկի և դամասկյան վարդի հիդրոզոլները, վաղենակի էքստրակտը, անանուխի և մոնարդայի եթերայուղերը: Այդ բաղադրիչները ստացվում են բույսերից, որոնք աճեցնում ենք Հայաստանի առասպելական Արա լեռան ստորոտում գտնվող ﬔր սեփական դաշտերում: Վիտամին B5-ի, ալանտոինի, ժոժոբայի յուղի և այլ օգտակար բաղադրիչների համադրությամբ Նաիրիանի խնամքի միջոցները պահպանում են ձեր մաշկի և մազերի առողջ տեսքը:
Նաիրիանի յուրաքանչյուր խնամքի միջոց կատարելապես բնական է, չի պարունակում թունավոր բաղադրիչներ, սուլֆատներ, պարաբեններ, սիլիկոններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդի ածանցյալներ, սինթետիկ բուրավետիչներ, ներկանյութեր և այլ վնասակար նյութեր:

Գիտության և բնության միաձուլում

Նորարարական
բանաձևեր

Առույգացնող
բույրեր

Առույգացնող բերգամոտ
Մաշկի բոլոր տեսակների համար
ՀԵՏՍԱՓՐՄԱՆ ՔՍՈՒՔ
Պաշտպանեք մաշկը ածելու առաջացրած այրուքից ու գրգռումից: Այս քսուքը պահում է խոնավությունը մաշկում՝ կանխելով սափրված մաշկի չորությունն ու կարմրությունը: Քսուքը ...

Թարմացնող ցիտրուս
Մաշկի բոլոր տեսակների համար
ՀԵՏՍԱՓՐՄԱՆ ՑՈՂԱՋՈՒՐ
Նաիրիանի հետսափրման ցողաջուրը ձեզ կպարգևի օրվա լավ սկիզբ: Օգտագործեք ցողաջուրը սափրվելուց անմիջապես հետո, որպեսզի ստանաք առավոտյան թարմության և էներգիայի ձեր չափաբաժինը․․․

Փափկեցնող մայրի
Մազերի բոլոր տեսակների համար
ՄՈՐՈՒՔԻ ՅՈՒՂ
Ժոժոբայի, ծիրանի և գերչակի յուղերի այս հզոր համադրությունը փափկեցնում է չոր մորուքը և վերականգնում է փայլը: Գրեյպֆրուտը, մայրու փայտը և վետիվերը կառույգացնեն...

Թարմացնող անանուխ
Մազերի բոլոր տեսակների համար
ՕՃԱՌ-ՇԱՄՊՈՒՆ
Փոխարինեք ձեր հեղուկ շամպունն այս օճառ-շամպունով, որը ձեր մազերին կպարգեւի մաքրություն եւ մետաքսե փափկություն: Այն պատրաստել ենք թեթեւ յուղերի համադրությա...

Առույգացնող մոնարդա
Մազերի բոլոր տեսակների համար
ՇԱՄՊՈՒՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
Հրաժեշտ տվեք թեփին տղամարդկանց համար նախատեսված այս կազդուրիչ շամպունով: Մեր հզոր բանաձևը ներառում է Գայլուկի էքստրակտ, որն օգնում է պայքարել մազաթափության դեմ, հաղորդում է փայլ և նվազեց...
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ
Nairian MAN հավաքածուի թողարկմամբ Նաիրիանը մեկնարկում է հայ անվանի արվեստագետների հետ համագործակցության ավանդույթը։ Մենք ընդգծում ենք նրանց յուրահատուկ տեսլականը, որը չի դադարում ոգեշնչել մեզ, և սիրով կիսվում ենք ձեզ հետ։



Հողը մի կենդանի էակ է,
նա ունի իր հոգին․․․
Մարտիրոս Սարյան
Աշխարհահռչակ հայ նկարիչը հայրենի հողի հանդեպ իր անհագ սերն արտահայտել է արևի լույսով ողողված քարերի, բերրի հողերի և փխրուն բույսերի գույներով, որոնք կարելի է գտնել ողջ Հայաստանում: Այն երկիրը, որը նկարել է Սարյանը, հիշեցնում է հավերժի մասին, այն մասին, ինչը վեհ է մարդկությունից, և որը, հուսանք, կլինի հարատև։

Երկիր (1969)
© Սարյանի ընտանիք, 2022
«Սարյանի «Երկիր» կտավը Նաիրիանի համար շատ խորհրդանշական է»:
Բոգդան Զիրյանով «Նաիրիան»-ի մարքեթինգի տնօրեն
«Նախ և առաջ, կտավն արտացոլում է մարդու գերազանցությունը, այն մարդու, որը նվաճեց տիեզերքը և ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ ձգտումը դեպի վեր, դեպի հեռավոր գալակտիկաներ և համաստեղություններ կարող է հաղթահարել նույնիսկ Երկրի ձգողության ուժը: Երկրորդիվ, այն հիշեցնում է այն մասին, որ մեր մոլորակը տուն է ոչ միայն մարդկանց, այլև բազում կենդանի էակների համար: Միայն շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության մշակույթի զարգացումը հնարավոր կդարձնի Երկիր մոլորակի պահպանումն ապագա սերունդների համար: Եվ վերջապես, կտավն ինքնին արտահայտում է այն, ինչ Նաիրիանը կա այսօր՝ հարգանք և սեր մարդու, բնության և մեր մոլորակի վրա աճող ամենի նկատմամբ: Մենք խնամքով վերցնում ենք լավագույնը Հայաստանի բնությունից և վերջին գիտական հետազոտությունների օգնությամբ այն վերածում ամբողջովին բնական կոսմետիկայի, որը փառաբանում է ոչ միայն գեղեցկությունը, այլև առողջությունը»։