ԲԱՐԵ՛Վ ԳՅՈՒՄՐԻ
Ուրախ ենք հայտնել մեր սիրելի հաճախորդներին, որ Գյումրի քաղաքում գտնվող մեր առաջին խանութ-սրահն արդեն գործում է։
Նաիրիանի գլխավոր նպատակներից է աջակցել Հայաստանի կայուն զարգացմանն ու բարեկեցությանը, և Գյումրիում խանութ-սրահի բացումը հաջորդ տրամաբանական քայլն է մեզ համար՝ որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն:
Մենք ակնկալում ենք, որ Գյումրիի Աբովյան փողոցում գտնվող խանութ-սրահը կդառնա տեղաբնակների և զբոսաշրջիկների մշտական այցելությունների վայրը, քանի որ մենք նախատեսում ենք առաջարկել ոչ միայն մաշկի և մազերի կատարելապես բնական խնամքի միջոցներ, այլև մեր թիմի կողմից ընտրված հայկական այլ ապրանքանիշերի ընտրանի: Այսպիսով, Նաիրիանի խանութ-սրահը կդառնա իր տեսակի մեջ առաջին կոնցեպտուալ խանութը Գյումրիում, որը կնպաստի «Արտադրված է Հայաստանում» ուղերձի զարգացմանը:🇦🇲
Համեցե՛ք Աբովյան 141՝ մեր նոր խանութ-սրահ և վայելելեք մաշկի և մազերի լիովին բնական խնամքի միջոցները հարմարավետ միջավայրում:🌸