Տղամարդկանց համար նախատեսված խնամքի կատարելապես բնական միջոցների այս հավաքածուն, որն արտացոլում է մարդու և հողի միջև կապը, թողարկվել է սահմանափակ տպաքանակով և ներկայացված է Մարտիրոս Սարյանի հեղինակային կտավով։
Տեղական արտադրության խնամքի միջոցների հայկական ապրանքանիշը հպարտ է ներկայացնելու իր առաջին ամբողջովին բնական մաշկի խնամքի հավաքածուն՝ նախատեսված տղամարդկանց համար: Բուսաբանական գիտության վրա հիմնված Nairian MAN-ի յուրաքանչյուր արտադրանքի հիմնված է մաշկի և մազերի առողջությունը խթանող նորարարական բանաձևի վրա, ինչը հանդիսանում է ընկերության ամենաառաջնահերթ խնդիրներից մեկը: Արտադրանքի դուրեկան բնական բույրերը հիշեցնում են մարդու և Երկրի տարրերի միջև կապի մասին և էներգիա կիցք են հաղորդում արկածներով լի մի ողջ օրվա համար:
«Nairian MAN-ը ստեղծվում է օրգանական բաղադրիչներից»,- նշում է Նաիրիանի հիմնադիր և Հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Անահիտ Մարկոսյանը: «Մենք այդ բաղադրիչները ստանում ենք Հայաստանի առասպելական Արա լեռան ստորոտում գտնվող մեր օրգանական դաշտերում և այգիներում աճեցված բույսերից: Վիտամին B5-ի, ալանտոինի, ժոժոբայի յուղի և այլ օգտակար բաղադրիչների համադրությամբ Nairian MAN խնամքի միջոցները պահպանում են ձեր մաշկի և մազերի առողջ տեսքը»:
Ամբողջովին բնական խնամքի միջոցներ
Հավաքածուն ներառում է Հետսափրման ցողաջուր (17500֏), Հետսափրման քսուք (18500֏), Մորուքի յուղ (13500֏), ավանդական հեղուկ Շամպուն (8800֏) և Օճառ-շամպուն (4400֏)։ Ամբողջովին բնական Սափրվելու քսուքը կլրացնի հավաքածուն այս տարվա վերջին:
Հետսափրման ցողաջուրը իր բանաձևում ներառում է Վաղենակի մզվածք և Ալոե վերա՝ ցանկացած վնասվացք կամ կտրվածք հանգստացնելու համար: Ինչպես նաև այստեղ ներառված են Վարդի հիդրոզոլ և Ալանտոին՝ ձեր մաշկը փափուկ և խոնավ պահելու համար: Այս բանաձևը իդեալական է մաշկի բոլոր տեսակների համար, ընդորում Քաղցր նարնջի, Բերգամոտի և Ճանդակի եթերայուղերի թարմացնող ցիտրուսային-փայտային բույրը հաճելի է ձեր զգայարաններին:
Հետսափրման քսուքը պահպանում է խոնավությունը մաշկում՝ կանխելով սափրված մաշկի չորությունն ու կարմրությունը: Քսուքը հարուստ է Քինոայի պրոտեիններով, որոնք բարելավում են մաշկը, իսկ Ալանտոինը հանգստացնում է այն: Երիցուկի հիդրոզոլի և Բերգամոտի եթերայուղի հավելյալ պաշտպանիչ հատկությունների շնորհիվ սափրման գործընթացը դառնում է էլ ավելի հաճելի:
Մորուքի յուղի բանաձևում ներառված ժոժոբայի, Ծիրանի և Գերչակի յուղերի այս հզոր համադրությունը փափկեցնում է չոր մորուքը և վերականգնում է փայլը: Գրեյպֆրուտը, Մայրու փայտը և Վետիվերը առույգացնում են զգայարանները:
Այս կազդուրիչ Շամպունը ներառում է Գայլուկի մզվածք, որն օգնում է պայքարել մազաթափության դեմ, հաղորդում է փայլ և նվազեցնում է գլխամաշկի քորի առաջացումը, և Մոնարդայի եթերայուղ, որն առավել հայտնի է իր ուժեղ հակաբակտերիալ հատկություններով: Կոֆեինի մեկ կաթիլն օգնում է բարձրացնել արյան շրջանառությունը մազերի ֆոլիկուլներում՝ ձեր մազերին հաղորդելով ավելի խիտ և ծավալուն տեսք: Եվ վերջապես, Քաղցր նարնջի, Համեմի և Սև պղպեղի եթերայուղերի կազդուրիչ բույրերն ավելի զգայական և անմոռանալի կդարձնեն ձեր ամենօրյա ցնցուղը:
Փոխարինեք ձեր հեղուկ շամպունն այս Օճառ-շամպունով, որը Ձեր մազերին կպարգևի մաքրություն և մետաքսե փափկություն: Մազերի խնամքի այս միջոցը պարունակում է Ժոժոբայի յուղի, Եղինջի և Վաղենակի մզվածքների խառնուրդ, որը հանգստացնում և առողջ տեսք է հաղորդում գլխամաշկին և փափկացնում և փարթամություն է հաղորդում Ձեր մազերին: Վերջում հավելել ենք մի քանի կաթիլ Անանուխի եթերայուղ, որպեսզի Դուք սկսեք օրը թարմացած ու պայծառ զգացումներով: Այն կատարյալ է նրանց հանար, ովքեր ճանապարհորդում են։
Եվ ինչպես միշտ, Նաիրիանի յուրաքանչյուր խնամքի միջոց կատարելապես բնական է, չի պարունակում թունավոր բաղադրիչներ, սուլֆատներ, պարաբեններ, սիլիկոններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդի ածանցյալներ, սինթետիկ բուրավետիչներ, ներկանյութեր և այլ վնասակար նյութեր:
Բացառիկ համագործակցություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ
Nairian MAN հավաքածուի թողարկմամբ Նաիրիանը մեկնարկում է հայ անվանի արվեստագետների հետ համագործակցության ավանդույթը։ Հայկական ապրանքանիշի համար օրինաչափ է տարածել իր յուրահատուկ տեսլականը և պատրաստակամ կիսվել հաճախորդների հետ, ովքեր փնտրում են ավելին, քան պարզապես մաշկի արդյունավետ խնամքը:
Nairian MAN հավաքածուի փաթեթավորման վրա պատկերված է Մ. Սարյանի «Երկիր» կտավի մի հատված: 1969 թվականին աշխարհահռչակ հայ նկարիչը հայրենի հողի հանդեպ իր անհագ սերն արտահայտել է արևի լույսով ողողված քարերի, բերրի հողերի և փխրուն բույսերի գույներով, որոնք կարելի է գտնել ողջ Հայաստանում: Սարյանի մահից 3 տարի առաջ ստեղծված այս կտավը հիշեցնում է հավերժի մասին, այն մասին, ինչը վեհ է մարդկությունից, և որը, հուսանք, կլինի հարատև։
«Սարյանի «Երկիր» կտավը Նաիրիանի համար շատ խորհրդանշական է», — նկատում է Բոգդան Զիրյանովը՝ Նաիրիանի մարքեթինգի տնօրենը։ «Նախ և առաջ, կտավն արտացոլում է մարդու գերազանցությունը, այն մարդու, որը նվաճեց տիեզերքը և ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ ձգտումը դեպի վեր, դեպի հեռավոր գալակտիկաներ և համաստեղություններ կարող է հաղթահարել նույնիսկ Երկրի ձգողության ուժը: Երկրորդիվ, այն հիշեցնում է այն մասին, որ մեր մոլորակը տուն է ոչ միայն մարդկանց, այլև բազում կենդանի էակների համար:
Միայն շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության մշակույթի զարգացումը հնարավոր կդարձնի Երկիր մոլորակի պահպանումն ապագա սերունդների համար: Եվ վերջապես, կտավն ինքնին արտահայտում է այն, ինչ Նաիրիանը կա այսօր՝ հարգանք և սեր մարդու, բնության և մեր մոլորակի վրա աճող ամենի նկատմամբ:
Մենք խնամքով վերցնում ենք լավագույնը Հայաստանի բնությունից և վերջին գիտական հետազոտությունների օգնությամբ այն վերածում ամբողջովին բնական կոսմետիկայի, որը փառաբանում է ոչ միայն գեղեցկությունը, այլև առողջությունը»։
Նաիրիանը ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել Սարյանի ընտանիքին այս համագործակցությունը հնարավոր դարձնելու համար։
Նաիրիանի մասին
Հիմնադրվելով 2014 թվականին որպես տեղական ծագման և ամբողջովին բնական խնամքի միջոցների արտադրությամբ զբաղվող ընկերություն՝ այժմ Նաիրիանը հանդիսանում է տվյալ ոլորտի առաջատարը Հայաստանում։ Նաիրիանի կողմից առաջարկվող ցանկացած խնամքի միջոց պատրաստված է ձեռքով, փոքր խմբաքանակով՝ երաշխավորելով թարմություն և որակի կայունություն, իսկ բաղադրատոմսում ներառված ամբողջովին բնական և բուսական բաղադրիչների 70%-ը մշակվում է Արագյուղում գտնվող Նաիրիանի լաբորատորիային կից այգիներում և դաշտերում, ինչպես նաև հարակից տարածքներում մինչև 60 մղոն հեռավորության վրա: Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող գիտնականների և հարակից գյուղական համայնքներում բնակվող աշխատակիցների հիանալի թիմ։ Ընկերությունն աջակցում է Հայաստանի գյուղական և խոցելի համայնքներին և համագործակցում է հետազոտական լաբորատորիաների և համալսարանների հետ՝ խթանելու արտադրությունը, գիտությունը և հետազոտությունները արոմաթերապիայի և կոսմետիկայի ոլորտներում:
Մարտիրոս Սարյանի և նրա տուն-թանգարանի մասին
Մարտիրոս Սարյանը (1880–1972) 20-րդ դարի մեծագույն արվեստագետներից էր։ Որպես ականավոր կոլորիստ՝ նա հիմնել է հայտնի դարձած ժամանակակից հայկական գեղանկարչական դպրոցը։ Մ․ Սարյանի տուն-թանգարանը կառուցվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ հրահանգով և բացվել 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ վարպետի կենդանության օրոք։ Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, որտեղ նկարիչը ապրել և ստեղծագործել է 1932–1972 թվականներին, և դրան կից 1967 թվականին կառուցված եռահարկ պատկերասրահից։ Տան նախագծի հեղինակը Երևանի ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն էր։ Թանգարանային մասը նախագծել է Մարկ Գրիգորյանը։ Տուն-թանգարանի հիմնադրամի հիմքում Սարյանի 50 ստեղծագործություններն են, որոնք նա նվիրաբերել է թանգարանին ։
Կոնտակտային տվյալներ
Մամլո ասուլիսների համար խնդրում ենք գրել info@nairian.com էլ․ հասցեով կամ զանգահարել +374 (0) 11 200 300։