ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հիմնադրվելով 2015 թվականին և ﬕնչ օրս հանդիսանալով բնական և օրգանական խնամքի ﬕջոցների առաջատարը Հայաստանում՝ Նաիրիանը մշակում և արտադրում է մաշկի խնամքի ﬕջոցների լայն տեսականի՝ լավագույն բնսական բաղադրիչներով, որոնք հիﬓականում ստացվում են Արա լեռան ստորոտում գտնվող Նաիրիանի ﬕջազգային կազմակերպությունների կողﬕց հավաստագրված դաշտերից:
Նաիրիանի մանրածախ խանութ-սրահները գործում են Հայաստանում՝ Երևանում և Գյումրիում, իսկ ապրանքատեսականին արտահանվում է ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, ԵՄ և Ռուսաստան:
Նաիրիանը փնտրում է էներգիայով լեցուն և նպատակասլաց խորհրդատու-վաճառողների։
Աշխատանքի ժամկետը՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք
Քաղաք՝ Երևան, Գյումրի
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ողջունել հաճախորդներին և մանրամասն տեղեկատվություն տրամադրել ապրանքների և դրանց հատկությունների մասին
- իրականացնել վաճառք, հետևողական լինել հետվաճառքի գործընթացում,
- կյանքի կոչել վաճառքի բոլոր հնարավորությունները,
աշխատել հաստատված KPI-ների և եկամուտների ցուցանիշներին համապատասխան, - ստեղծել դրական և կայուն հարաբեություններ նոր և առկա հաճախորդների հետ,
կատարել գույքագրում, դրամարկղի և մանրածախ վաճառքի հետ կապված այլ պարտականություններ,
բացահայտել շուկայում նոր բիզնեսի զարգացման հնարավորություններ, - հետևել խանութ-սրահների սահմանված կարգին (ﬔրչանդայզինգ, փորձարկիչների առկայություն, դասավորվածություն, մաքրություն, ջերմաստիճան և այլն),
հավաքագրել հաճախորդների մասին տեղեկություն և ներբեռնել CRM համակարգում, - պատրաստել անհրաժեշտ հաշվետվություններ և կատարել հեռախոսազանգեր,
մասնակցել առցանց և/կամ օֆլայն վերապատրաստուﬓերի և դասընթացների՝ նոր գիտելիքների և հմտությունների ձեռք բերման նպատակով։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- վաճառքի և խաչաձեւ վաճառքի ուժեղ հմտություններ
- ﬕջանձնային գերազանց հմտություններ, հաճախորդի կարիքների ընբռնում և բացահայտում
- հայերենի և ռուսերենի լիարժեք տիրապետում, անգլերենի իմացության մակարդակը՝ ﬕջին
- ճնշման տակ աշխատելու կարողություն
- համակարգչային ընդհանուր գիտելիքներ՝ MS Excel, CRM և այլ ծրագրեր
- ինչպես ﬔծ թիմում, այնպես էլ ﬕայնակ աշխատանքյին պարտականությունների գերազանց իրականացման ունակություն։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ (պարտադիր)
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը info@nairian.com էլ․ փոստի հասցեին։