STAY CONNECTED

Sign up for our newsletter to find out about new releases, promotions, natural beauty tips, and other surprises!

  • Home Process Ingredients ԾԻՐԱՆԻ ԿՈՐԻԶԻ ՅՈՒՂ

    ԾԻՐԱՆԻ ԿՈՐԻԶԻ ՅՈՒՂ

    Ծիրանի կորիզի սքանչելի յուղը լեցուն է մաշկի ծերացման առաջին նշանները կանխող միացություններով եւ միաժամանակ հանգստացնում ու խոնավացնում է մաշկը: Այն հոյակապ յուղ է հասուն, զգայուն կամ չոր մաշկի համար:

    Used in: Sunscreen SPF 45 , Sunscreen SPF 30 , Firming Cream , Moisturizer for Dry Skin , Moisturizer for Sensitive Skin , Rosehip Day Serum , Night Serum , Eye Cream for Sensitive Skin , Under Eye Treatment , Rose Body Scrub , Apricot Body Scrub , Body Cream , Hand Lotion Bar , Calendula Soap , Rose Body Scrub & Shower Oil , Apricot Body Scrub & Shower Oil , Beard Oil , Shampoo Bar ,

    Ծիրանի կորիզի սքանչելի յուղը լեցուն է մաշկի ծերացման առաջին նշանները կանխող միացություններով եւ միաժամանակ հանգստացնում ու խոնավացնում է մաշկը: Այն հոյակապ յուղ է հասուն, զգայուն կամ չոր մաշկի համար:

    Ծիրանի կորիզի յուղ (Prunus armeniaca Kernel Oil)

    Ստացման եղանակը՝ սառը մամլում

    Աղբյուրը՝ Աշտարակի շրջան

    Ծիրանի կորիզի սքանչելի յուղը լեցուն է մաշկի ծերացման առաջին նշանները կանխող միացություններով եւ միաժամանակ հանգստացնում ու խոնավացնում է մաշկը: Այն հոյակապ յուղ է հասուն, զգայուն կամ չոր մաշկի համար:

    Աղբյուրը

    Մենք ձեռք ենք բերում ծիրանի կորիզները ծիրանի չրերի տեղական արտադրողից: Դրանք ենթադրաբար պետք է դեն նետվեին, բայց ծիրանի կորիզի յուղի արտադրությամբ մենք երկրորդ կյանք ենք տալիս դրանց: Ձեռքով ջարդում ենք կտերը եւ դուրս բերում սնուցիչ կորիզները: Այնուհետ դրանք տեղադրում ենք մամլիչում եւ սառը մամլման եղանակով ստանում ծիրանի կորիզների թեթեւ յուղը: Այս եղանակը թույլ է տալիս ամբողջությամբ պահպանել կորիզների ֆիտոսնուցիչների որակը:

    Օգտակար հատկությունները

    Ծիրանի կորիզի յուղը բացառիկորեն օգտակար է զգայուն, չոր եւ հասուն մաշկի տեսակներին: Օմեգա-9 ճարպաթթվի բարձր պարունակությունն այս յուղը դարձնում է սնուցիչներով հարուստ խոնավացնող՝ շատ օգտակար չոր մաշկին, բայց ահա խորհուրդ չի տրվում յուղոտ մաշկ ունեցողներին: Ծիրանի կորիզի յուղում առկա է նաեւ օմեգա-6-ը, որը հանգստացնում է կարմրության հակված ու զգայուն մաշկը: E վիտամինն ու ֆիտոստերինների միացությունը մաշկը երիտասարդացնող հատկություններ ունեն եւ ապահովում են հակաօքսիդիչ պաշտպանություն վաղաժամ ծերացումից:

    Ծիրանը գնահատելու եւս մի քանի պատճառ

    Ծիրանի լատիներեն անվանումը Prunus Armeniaca է՝ հայկական սալոր: Հայաստանում առաջինը ծաղկում են ծիրանենիներն ու ծաղիկների անուշ բույրը տարածում ամենուր: Այս համեղ միրգը հասունանում է ամռան սկզբին. դրանից պատրաստում են ամեն ինչ՝ հյութեր, մուրաբաներ ու ջեմեր, թխվածքներ, չրեր, օղի: ՆԱԻՐԻԱՆ-ում մենք նույնպես օգտագործում ենք ծիրանը, պատրաստում ենք նաեւ շոկոլադե-ծիրանե տրյուֆելներ: Իսկ ծիրանի կտերի մանրակտորներով մուլչապատում ենք մեր ծառերը, որպեսզի խոնավությունն ավելի երկար մնա հողում:

    - 45 %

    Protecting & Nourishing

    Sunscreen SPF 45

    17700 Dram 9735 Dram

    - 45 %

    Protecting & Hydrating

    Sunscreen SPF 30

    17700 Dram 9735 Dram

    Tightening & Smoothing

    Firming Cream

    24400 Dram