Օճառ առանց արմավի յուղի՞ | Nairian
Shopping cart
Items: 0
Newsletter
STAY CONNECTED
Sign up for our newsletter to find out about new releases, promotions, natural beauty tips, and other surprises!
2 May, 2021 / by

Նաիրիանը միանում է միջազգային բնապահպանական շարժմանը

Նաիրիանի բնական օճառների բանաձեւում այլեւս չեք գտնի արմավի յուղ, որը թեեւ բնական ծագում ունի եւ հիանալի հակաօքսիդանտ է, բայց…

Կոսմետիկայի եւ սննդի արդյունաբերության մեջ արմավի յուղը ահռելի տարածում ունի, քանի որ հեշտ է արդյունահանվում, թանկ յուղ չէ, երկար է պահպանվում:  Պահանջված լինելու պատճառով արմավենու պլանտացիաները շահեկան բիզնես են դարձել, սակայն դրանք հիմնվում են Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի կուսական անտառների եւ ջունգլիների ոչնչացման հաշվին:

Յուղի ստացման համար կիրառվող այս ագրեսիվ տեխնոլոգիան անտարբեր չի թողնում մարդկանց, առավել եւս՝ Նաիրիանի թիմին: Բնական է, որ մեր հոգատարությունը բնության հանդեպ չի սահմանափակվում Հայաստանով: Եվ այսպես, Անահիտ Մարկոսյանի գլխավորությամբ մեր լաբորատորիան որոշեց մշակել նոր կենսակայուն բանաձեւ Նաիրիանի օճառների համար եւ արմավի յուղ չպարունակող օճառների առաջին թողարկումն արդեն շուկայում է:

Կարելի է ասել, որ մենք միանում ենք միջազգային բնապահպանական շարժմանը: Հրաժարվում ենք արմավի յուղից՝ մեր բանաձեւերում փոխարինելով այն տեղական արտադրողներից ստացվող այլ օգտակար յուղերով, փոխելով նաեւ կոկոսի յուղի հարաբերակցությունը:

Եթե մանրամասնենք, ապա արմավի, կոկոսի, ձիթապտղի բազային յուղերը խառնվում են ալկալիի հետ եւ անցնում օճառացման՝ սապոնիֆիկացիայի պրոցես: Այդպես, այդ յուղերը ստանում են հատկություններ, որ երբ առնչվում են մաշկի յուղին՝ ջրի հետ մաքրում են այն: Սակայն դրանք նաեւ «քանդվում» են օճառացման ընթացքում:

Երբ օճառն արդեն պատրաստ է, մենք ավելացնում ենք օճառի բանաձեւին մոտ 5% տեղական յուղեր՝ վերամշակելով Հայաստանում գինի կամ բնական հյութեր պատրաստող ընկերություններից ձեռքբերված հումքը՝ չիչխանի, նռան, ծիրանի կամ խաղողի կորիզայուղը: Այս բնական յուղերը խոնավացնում եւ սնուցում են մաշկը, երբ այն արդեն մաքրվել է եւ մանրէազերծվել:

Նաիրիանի օճառները կարող եք փորձարկել հենց մեր բուտիկներում: Այդպիսով դուք նույնպես կարող եք միանալ բնապահպանական միջազգային շարժմանը:

***

Ի դեպ, արմավի յուղը փոխարինում է կաթնայուղին եւ անգամ տեղական արտադրողները՝ ձեռք բերելով չինական էժան կաթի փոշի, դրան են հավելում արմավի յուղ եւ ստեղծում այն կաթնամթերքը, որը ոչ մի դեպքում իր որակական հատկություններով չի կարող համեմատվել բնական կաթնամթերքի հետ: Էլ չենք խոսում քաղցրավենիքի արտադրության մասին...  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

STAY CONNECTED
Sign up for our newsletter to find out about new releases, promotions, natural beauty tips, and other surprises!