Շիի յուղ
Աղբյուրը՝ արեւելյան Աֆրիկա
Կիրառվում է չոր մաշկի համար Խոնավացնող քսուքում, Գունակարգավորող եւ պաշտպանիչ քսուքում, Շուրթերի բալզամում, Մարմնի քսուքում, զգայուն մաշկի համար Աչքի եւ Խոնավացնո
Շիի յուղը եզակի բաղադրիչ է խնամքի միջոցներում: Կարագի կառուցվածք ունեցող այս յուղը, բացի այն, որ արտասովոր փափկացնող ու խոնավացնող հատկություններ ունի, շշմելու չափ հարուստ է մաշկը հանգստացնող տերպեններով եւ հակատարիքային տոկոֆերոլներով:
Աղբյուրը
Շիի յուղի ստացման ավանդական եղանակը երկարատեւ է ու բարդ, բայց վերջնական արդյունքն արժե այդ ամբողջ աշխատանքը: Սկզբում պտուղները կեղեւազրկվում են: Այնուհետեւ դրանք կոտրվում եւ եփվում են այնքան, որ դառնում են խյուսանման զանգված․ այնուհետեւ հունցվում են մոտ կես ժամ, որպեսզի յուղն առանձնանա: Վերջին փուլում ջրով լվացումը հեռացնում է միջուկը՝ թողնելով կրեմային յուղը:
Օգտակար հատկությունները
Շիի յուղը համալիր բաղադրիչ է, այն պարունակում է սնուցիչների եւ հիմնական ճարպաթթուների հարուստ համադրություն, որն օգտակար է մաշկին մի շարք առումներով: Օլեինաթթուն, օրինակ, որով հարուստ է յուղը, հրաշալի խոնավացնող է, որը լցնում է մաշկի բջիջները եւ կանխում խոնավության կորուստը: Շիի յուղը պարունակում է նաեւ հակատարիքային E վիտամին եւ ստերոլներ, հանգստացնող տերպեններ ու մաշկին պայծառություն հաղորդող դարչնաթթու: Այլ կերպ ասած՝ այս ճոխ յուղը հոյակապ բաղադրիչ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ունենալ ավելի թարմ, պայծառ ու հարթ մաշկ: