Մազերի գերաճի առասպելը | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Մազերի գերաճի առասպելը
6 Նոյեմբեր, 2018 / Մայա Ադիվի

Վերջերս որոշ մտահոգություններ լսեցի իմ սիրելի բաղադրիչների վերաբերյալ. մեր որոշ հաճախորդներ անհանգստություն էին հայտնել, որ մեղրը, ալոե վերան եւ գերչակի յուղը կարող են մազերի աննորմալ աճ գրանցել: Ես միանգամից վստահեցնեմ, որ տարբեր խտության մազերը մեր մարմնի վրա աճում են բացառապես համալիր մեխանիզմների շնորհիվ: Մեր աշխատասենյակում այս առիթով կատակում ու գանգատվում են. եթե մեր ապրանքները կարողանային մազերի աճ ապահովել մարմնի՝ մեզ ցանկալի հատվածներում (կամ կոնկրետ գլխի վրա), մենք թերեւս մեծ հարստություն կկուտակեինք:

Ուրեմն ի՞նչն է մազերի գերաճ առաջացնում

Ինչ վերաբերում է դեմքի հատվածում մազերի աճին, դրանց մեղավորները հիմնականում անդրոգեն՝ արական սեռական հորմոններն են եւ երբեմն էլ կորտիզոլը՝ սթրեսի հորմոնը: Կարճ ասած՝ եթե մարմինը մեծ քանակությամբ անդրոգեն է արտադրում, մեծ է հավանականությունը, որ դեմքի մազերը կաճեն «տղամարդավարի»: Երբեմն մազերի գերաճը կարող է լինել պոլիկիստոզային ձվարանների ախտանիշի (հորմոնային հիվանդություն, որի հետեւանքով կնոջ օրգանիզմում ձվազատում տեղի չի ունենում) կամ քաղցկեղի նշան, բայց այն կարող է լինել նաեւ գենետիկական: Հաճախ հորմոնային տատանումները, որոնք դեմքի մազերի գերաճ են առաջացնում, գալիս են տարիքի հետ՝ սկսելով հատկապես դաշտանադադարի շրջանում:

Բաղադրիչներ, որոնք չեն հարուցում մազերի աճ. ալոե, մեղր, գերչակ

Մազերի աճին նպաստող բաղադրիչների ցանկում ամենից հաճախ հնչում է գերչակի յուղի անունը: Makeupalley.com-ում հարյուրավոր հոդվածներ կան գերչակի յուղի վերաբերյալ, բայց կարծիքները տարբեր են: Ոմանք ասում են, որ յուղը նպաստել է հոնքերի ու թարթիչների աճին, ոմանք՝ որ այն ոչ մի օգուտ չի տվել, ոմանք էլ փաստում են, որ յուղն աչքի գրգռում է առաջացրել: Ոչ մեկը չի ասում, որ այն առաջացնում է դեմքի մազերի անցանկալի աճ, չնայած որ շատերն այն կիրառում են որպես մաշկը խոնավացնող միջոց: Որեւէ գիտական ապացույց չկա առ այն, որ գերչակի յուղն օգնում է մազերի աճին, ինչպես նաեւ գիտականորեն չի բացատրվում, թե ինչպես կարող է նման ֆենոմեն առաջանալ:

Թերեւս գերչակի յուղի խոնավացնող եւ բուժիչ հատկությունները նպաստում են մազապարկիկների աշխատանքին (այն մասերում, որտեղ մազերը սովորաբար աճում են), եւ յուղի փափկացնող հատկությունները մազերն ավելի ամուր են դարձնում, օգնում խուսափել մազաթափությունից եւ կոտրվելուց: Ամեն դեպքում, դա չի նշանակում, որ գերչակի յուղը դեղձի մազմզուկների նմանվող աղվամազը վերածելու է պինդ մազերի: Նույնը վերաբերում է հալվեի հյութին (ալոե վերա), որը փափկացնում է մաշկը եւ նպաստում է բաղադրիչների ներթափանցմանը, եւ մեղրին, որը հրաշալի խոնավացնող բաղադրիչ է:

Գեղեցկության վերաբերյալ ուրիշ ի՞նչ առասպելներ կցանկանաք բացահայտել: Գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ անմիջապես ինձ՝ maya.adivi@nairian.com հասցեով:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: