Խոնավացնող քսուք | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Խոնավացնող քսուք
Յուղոտ մաշկի համար
Տոնավորող եւ յուղարտադրությունը կարգավորող
50 մլ
30 մլ

Օգտակար հատկությունները

Մաշկը խոնավացնող եւ միաժամանակ յուղարտադրությունը զսպող Նաիրիանի հատուկ բանաձեւն ունի թեթեւ մանրէասպան հատկություններ եւ օգնում է բարելավել մաշկի տեսքը՝ հեռացնելով ավելորդ փայլը, նպաստելով ակնեի հետքերի ու սպիերի նվազմանը, ինչպես նաեւ դրանց քողարկմանը: Քսուքը հատկապես օգտակար է արագ գրգռվող եւ կարմրության հակված մաշկին, որը եւ հանգստացնում է հարուստ վիտամինային սնուցմամբ:

Առավել օգտակար է գործածել Նաիրիանի Մաքրող քսուքից եւ Տոնավորող հեղուկից անմիջապես հետո:

ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Հակատարիքային, սպիացած հետքերն անհետացնող, բետա-կարոտինով եւ տրետինոինով հարուստ հայկական մասուրի կորիզայուղն այս բանաձեւի զարդն է: Ոչ պակաս նշանակություն ունի մաշկի տոնավորումը կարգավորող եւ բորբոքումները հանգստացնող կիտրոնային ռեհանի եթերայուղը, որը մենք ստանում ենք Արագյուղում: Իսկ մաշկը փափկացնող եւ հակաբորբոքիչ ալանտոինը ստացվում է քարխոտից եւ բնական ծագում ունի: 

Յուղոտ մաշկի համար Խոնավացնող քսուքն անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

 

Ցուցումներ

Վերցրեք քսուքից մի քիչ եւ տարածեք դեմքին, պարանոցին եւ լանջաբացվածքին:
Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան, յուղոտ եւ կորյակների հակված մաշկի համար:

Բաղադրիչների ցանկ

Aloe barbadensis (Aloe Vera) Leaf Juice, Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Glyceryl Stearate, Prunus amygdalus var. Dulcis (Sweet Almond) Nut Oil, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Rosa rubiginosa (Rosehip) Seed Oil, Thymus vulgaris (Thyme) Extract, Glycerin, Sodium Stearoyl Lactylate, Panthenol, Sodium Lactate, Populus tremuloides (Aspen) Bark Extract, Allantoin, Tocopherol, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Citrus reticulata (Tangerine) Peel Oil, Ocimum citriodorum (Lemon Basil) Leaf Oil, Agonis fragrans (Fragonia) Leaf Oil, Sodium Phytate.

Components of 100% pure essential oils: limonene, linalool, citral, citronellol, geraniol

 

Travelling always dries my skin and Nairian’s formula for oily skin is made with rosehip seed oil and aloe vera. These are the perfect combination for hydrating my skin without being super thick and clogging up my pores.
Jessica (EnglishlassinLA), Blogger
Լավագույն համադրությունը
Առույգացնող եւ կազդուրիչ
 12 200 դրամ 
Լավագույն համադրությունը
Բուժող եւ մածող
 9 900 դրամ 
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: