Խոնավացնող քսուք | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Խոնավացնող քսուք
Նորմալ եւ զուգակցված մաշկի համար
Սնուցող եւ խոնավացնող
50մլ
30 մլ

Օգտակար հատկությունները

Այս սնուցող եւ խոնավացնող քսուքը կատարյալ ընտրություն է, երբ Ձեր մաշկը ամենօրյա նուրբ խնամքի եւ խոնավացման կարիք ունի: Մեղմ բանաձեւը կսնուցի եւ կփափկացնի մաշկը, կայուն կպահի յուղի մակարդակը՝ ավելացնելով մաշկի ճկունությունն ու առաձգականությունը: Նախապատրաստեք Ձեր մաշկը դիմահարդարմանը՝ պարգեւելով Նաիրիանի խոնավացնող քսուքի սնուցիչ հպումը: Քսուքը կչեզոքացնի նաեւ դեմքի ավելորդ յուղային փայլը: 

Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս կիրառել Խոնավացնող քսուքը Մաքրող քսուքից եւ Տոնավորող հեղուկից անմիջապես հետո:

ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Այս բանաձեւում կիրառված դամասկյան վարդաջուրը մենք ստանում ենք Արագյուղի դաշտերում մշակվող օրգանական վարդից: Հակաօքսիդիչներով եւ E վիտամինով հարուստ նշայուղը, հակատարիքային խաղողի կորիզայուղն ու կիտրոնի մաքրող եթերայուղը համալրում են խոնավացնող քսուքի կազմությունը՝ այն ասես «աստվածային կերակուր» դարձնելով մաշկի համար: 

Նորմալ եւ զուգակցված մաշկի համար Խոնավացնող քսուքն անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

 

Ցուցումներ

Վերցրեք քսուքից մի քիչ եւ տարածեք դեմքին, պարանոցին եւ լանջաբացվածքին:

Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան, յուղոտ եւ կորյակների հակված մաշկի համար:

Բաղադրիչների ցանկ

Aloe barbadensis (Aloe Vera) Leaf Juice, Rosa damascena (Rose) Distillate, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Glycine Betaine (Beta vulgaris (Beet) Sugar Extract, Prunus amygdalus (Sweet Almond) Nut Oil, Vitis vinifera (Grape) Seed Oil, Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Glyceryl Stearate, Cetearyl Alcohol, Hydrogenated Olea europaea (Olive Oil), Panthenol, Sodium Stearoyl Lactylate, Allantoin, Tocopherol, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Lactic Acid, Citrus Limonum (Lemon) Peel Oil, Sodium Phytate.

Components of 100% pure essential oil: linalool, citronellal, limonene, citral

 

Լավագույն համադրությունը
Կարգավորող եւ թարմացնող
 8 900 դրամ 
Լավագույն համադրությունը
Հանգստացնող եւ թարմացնող
 19 900 դրամ 
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: