
Բնության զորությամբ լեցուն, ձեռքով պատրաստված այս քսուքը երիտասարդացնում եւ հանգստացնում է աչքի շրջանի նուրբ, տարիքն առնող մաշկը: Մեր պարտեզներում աճող դամասկյան վարդերի եւ տերեփուկի, ինչպես նաեւ ավստրալական ճանդակի եթերայուղի համադրությամբ այս անգին քսուքն անմիջականորեն պայքարում է տարիքի դեմ: Առավոտյան եւ երեկոյան քսուքի մեկ հպումը կնվազեցնի աչքերի շուրջ կնճիռների եւ խորշոմների առաջացումը` Ձեր դեմքը պահելով թարմ ու պայծառ:
Մի քիչ սեղմեք դուրս եւ տարածեք աչքի ներքեւի կոպի ներքին անկյունից դեպի արտաքին անկյունը՝ նրբորեն թփթփացնելով մատներով: Կարելի է գործածել ամեն օր: Ամբողջական հակատարիքային խնամքի համար խորհուրդ ենք տալիս օրվա ընթացքում կիրառել նաև ՆԱԻՐԻԱՆ-ի քսուքը հասուն մաշկի համար, իսկ երեկոյան՝ գիշերային շիճուկը:
Ingredients: Aqua (Water), Centaurea cyanus (Cornflower) Flower Extract, Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Glyceryl Stearate, Butyrospermum parkii (Shea) Butter, Cetearyl Alcohol, Glycerin, Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Panthenol, Rosa damascena (Rose) Distillate, Sodium Stearoyl Lactylate, Allantoin, Tocopherol, Sodium Benzoate, Lactic Acid, Hydrolyzed Silk Protein, Sodium Levulinate, Sodium Anisate, Pelargonium graveolens (Geranium) Oil, Santalum spicatum (Sandalwood) Bark Oil, Rosa damascena (Rose) Flower Oil, Anthemis nobilis (Roman Chamomile) Flower Oil, Sodium Phytate.
linalool*, citronellol*, geraniol*, farnesol*, limonene*
*Components of 100% pure essential oils