
Բարելավեք Ձեր երեկոյան նինջն այս երիտասարդացնող շիճուկով, որը պատրաստված է լավագույն բնական բաղադրամասերից: Մեր բաղադրատոմսը ներառում է հնդընկույզի մետաքսե յուղ, որպեսզի ամրացնի մաշկի հյուսվածքները եւ վերականգնի չոր կամ թեփոտ մաշկը, A, E վիտամիններով հարուստ ծիրանի կորիզի յուղ, որը խոնավացնում եւ սնուցում է չոր, հասուն տարիքի մաշկը, ինչպես նաեւ մասուրի եւ չիչխանի յուղերի կաթիլներ, որոնք ունեն հակատարիքային եւ բուժիչ բացառիկ հատկություններ:
Վերցրեք շատ քիչ եւ տարածեք դեմքին եւ լանջաբացվածքի հատվածում՝ նուրբ հպումներով մերսելով դեպի վեր: Սպասեք մի քանի րոպե, որպեսզի մաշկը կլանի որքան հնարավոր է շատ: Ավելցուկը կարող եք մաքրել թղթե անձեռոցիկով կամ բամբակով: Մենք խորհուրդ ենք տալիս գործածել շիճուկն ամեն երեկո` մաշկը ՆԱԻՐԻԱՆ-ի մաքրող քսուքով մաքրելուց և տոնավորող հեղուկով թարմացնելուց հետո: Որպեսզի մաշկն ավելի լավ ներծծի շիճուկը, կարելի է այն օգտագործել նաև խոնավացնող քսուքից հետո:
Prunus amygdalus var. dulcis (Sweet Almond) Nut Oil, Cocos nucifera (Coconut) Oil, Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Polyglycerol-3 Beeswax (Cera Bellina), Rosa rubiginosa (Rosehip) Seed Oil, Hippophae rhamnoides (Sea Buckthorn) Seed Oil, Prunus armeniaca (Apricot) Fruit Extract, Oryza sativa (Rice) Powder, Tocopherol.
Գոհարիկ Ենոքյան
Olga Petrouchenko
Bodmon Zaid, Blogger
Nora Chitilian Keleshian, Consumer