Վարդափոշի-սկրաբ | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Վարդափոշի-սկրաբ
Մաշկի բոլոր տեսակների համար
Մաքրող եւ հարթեցնող
ՎԱՐԴԱՓՈՇԻ-ՍԿՐԱԲ

Հիմնական բաղադրիչներ
Օգտակար հատկությունները

Նաիրիանի այս նուրբ վարդափոշի-սկրաբը շերտազատում եւ վերականգնում է մաշկի առողջ «շնչառությունը»: Սկրաբի շնորհիվ անկենդան բջիջների հետ մաշկից հեռացվում են հավելյալ յուղը, փոշին եւ շպարի մնացորդները, հնարավոր տոքսիկ նյութերը: Վայելեք սկրաբի՝ երկուսը մեկում ազդեցությունը, քանի որ այն ունի նաեւ սնուցող դեմքի դիմակի որակներ: Այս հոգատար մաքրումից եւ խնամքից հետո ձեր մաշկը կրկին կշողա երիտասարդական փայլով:

Համադրեք վարդափոշի-սկրաբը Նաիրիանի Մաքրող քսուքի կամ որեւէ բուսական յուղի հետ՝ վերագտնելու թարմ, հարթ եւ շողացող մաշկի զգացողությունը:

Սկրաբն առողջարար եւ օգտակար է թե՛ երիտասարդ, թե հասուն մաշկին: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս սկրաբ-դիմակից հետո կիրառել Նաիրիանի Տոնավորող հեղուկը և Խոնավացնող քսուքը: 

ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Մաշկի հիմնային եւ նուրբ մաքրումը երաշխավորող այս բանաձեւում մենք կիրառել ենք Արագյուղում աճեցվող օրգանական վարդի թերթիկների եւ վաղենակի անուշաբույր փոշիներ, ինչպես նաեւ տեղական կռատուկի արմատների եւ բրնձի փոշիներ: Բանաձեւի թանկարժեք բաղադրիչները կարմիր կավը եւ վարդի եթերայուղն են, որոնք թարմացնում եւ երիտասարդացնում են մաշկը:

Վարդափոշի-սկրաբն անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

Ցուցումներ

Ափի մեջ վերցրեք մի քիչ սկրաբ եւ խառնեք այն Նաիրիանի Մաքրող քսուքի, մի քանի կաթիլ ջրի կամ բուսական յուղի հետ: Նրբորեն մերսեք դեմքին եւ լվացեք: Կարող եք թողնել դեմքին մի քանի րոպե՝ ակտիվացնելու սնուցող դիմակի հատկությունները:

Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին:

Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:

Բաղադրիչների ցանկ

Oryza sativa (Rice) Powder, Rosa damascena (Rose) Petal Powder, Red Kaolin, Rosa sinensis (Hibiscus) Petal Powder, Arctium lappa (Burdock) Root Powder, Avena sativa (Oat) Kernel Powder, O. basilicum var. Thyrsiflora (Thai Basil) Leaf Powder, Lavandula angustifolia (Lavender) Powder, Calendula officinalis (Calendula) Petal Powder, Rosa damascena (Rose) Flower Oil.

Components of 100% pure essential oil: citronellol, citral, geraniol, eugenol

 

Լավագույն համադրությունը
Առույգացնող եւ կազդուրիչ
 12 200 դրամ 
Լավագույն համադրությունը
Մաքրող եւ առույգացնող
 10 500 դրամ 
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: