Toner | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Տոնավորող հեղուկ
Մաշկի բոլոր տեսակների համար
Կարգավորող եւ թարմացնող
ՏՈՆԱՎՈՐՈՂ ՀԵՂՈՒԿ

Հիմնական բաղադրիչներ
rose water
Օգտակար հատկությունները

Նաիրիանի Տոնավորող հեղուկը ոչ միայն հավասարակշռում է մաշկի յուղարտադրությունը, այլեւ կարգավորում է թթվահիմնային մակարդակը (pH)՝ նպաստելով, որ մաշկն արագորեն վերականգնի իր բնական փայլն ու առողջությունը: Տոնավորող հեղուկով ամենօրյա խնամքի պարագայում մաշկի բնական պաշտպանիչ մեխանիզմը կատարյալ է գործում եւ թույլ չի տալիս, որպեսզի Ձեր մաշկի pH մակարդակը կտրուկ տատանումներ ունենա:
Մաշկի բոլոր տեսակներին օգտակար եւ անհրաժեշտ այս հեղուկի թեթեւ ցողը նախապատրաստում է մաշկը խոնավացմանը եւ նպաստում, որ սնուցիչ քսուքներն ավելի լավ ներթափանցեն մաշկի վերին շերտի մեջ: Տարվա ցանկացած եղանակին այն մաշկին կհաղորդի մետաքսե փափկության եւ թարմության զգացողություն:

Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս կիրառել Նաիրիանի Մաքրող քսուքի եւ Խոնավացնող քսուքի հետ:

ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Տոնավորող հեղուկը պատրաստված է Արագյուղի դաշտերում աճող օրգանական դամասկյան վարդի ջրից եւ ամփոփում է Հայաստանի արեւի ու հողի ողջ ներուժը: Վարդաջուրը մանրէների դեմ պայքարող, մաշկը հանգստացնող բաղադրիչ է: Բանաձեւում կիրառվող մյուս բաղադրիչը՝ ալանտոինը, ստացվում է քարխոտից:

Տոնավորող հեղուկն անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

 

Ցուցումներ

Մաքրեք դեմքը Նաիրիանի մաքրող քսուքով, այնուհետեւ ցողեք այն Տոնավորող հեղուկով: Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան: Կարելի է համադրել Նաիրիանի Խոնավացնող քսուքի հետ: Կարող եք գործածել նաեւ առանձին, երբ օրվա ընթացքում կարիք եք զգում թարմացնելու մաշկը:

Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:  

Բաղադրիչների ցանկ

 Rosa damascena (Rose) Distillate, Cucumis sativus (Cucumber) Peel Extract, Sodium Lactate, Allantoin, Sodium Phytate, Lactic Acid.

New skin care favorites. Honestly, I was so surprised with the quality, packaging and styling! I am absolutely in love, especially with the face toner and moisturizer. Makes my skin so soft!”
Zara Surmeni, Blogger
This toner has been my absolute favorite from the Nairian range I have tried so far. I am almost done with mine and will be ordering more! It is incredibly refreshing, I want to spritz my face with it all day.
Chantal Boyajian (LiveAuthenchic), Blogger
I really like the scent. it smells very nice, fresh and clean, but not overpowering at all
Heather Whitsett (HowtobeFancy), Youtuber/Blogger
Լավագույն համադրությունը
Առույգացնող եւ կազդուրիչ
 12 200 դրամ 
Լավագույն համադրությունը
Հանգստացնող եւ խոնավացնող
 24 400 դրամ 
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: