Աչքի քսուք | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Աչքի քսուք
Զգայուն մաշկի համար
Հանգստացնող եւ պաշտպանող
15 մլ

Օգտակար հատկությունները

Զգայուն մաշկի համար ստեղծված այս նուրբ բանաձեւը նվազեցնում է աչքերի շուրջ կնճիռների եւ խորշոմների առաջացումը, խոնավացնում է աչքերի շուրջ մաշկը և սնուցում է այն՝ պաշտպանելով արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից: Օգտակար է նաեւ մաշկի նորմալ եւ չոր տեսակներին, քանի որ հարուստ է հանգստաբեր եւ փափկացնող յուղերով ու քամուկներով: Թեթեւ եւ հեշտ ներծծվող աչքի քսուքը կատարյալ է թե՛ հասուն, թե՛ երիտասարդ և զգայուն մաշկի համար:

Բնական բաղադրիչներ

Մաշկը հանգստացնող ազդեցությամբ հայտնի բաղադրիչներից են նարդոսի եւ պաչուլիի եթերայուղերը, որոնք այս քսուքում միավորվել են հավելյալ փափկություն եւ պաշտպանություն ապահովող ծիրանի կորիզայուղի, շի յուղի, մետաքսի սպիտակուցների եւ մաշկը վերականգնող տերեփուկի քամուկի հետ:  Բոլոր այս կենսաքայքայվող բաղադրիչները նրբորեն խնամում են աչքերի շուրջ զգայուն մաշկը եւ մաշկին պարգեւում հաճելի թարմ ու երիտասարդ տեսք:

Քսուքն անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

 

Ցուցումներ

Թույլ սեղմումով մատին վերցրեք քսուքը եւ նրբորեն տարածեք կոպի ներքին անկյունից դեպի արտաքին անկյունը՝ թույլ թփթփացնելով մատներով: Կարելի է գործածել ամեն օր:

Բաղադրիչների ցանկ

Aqua (Water), Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Centaurea cyanus (Cornflower) Flower Extract, Butyrospermum parkii (Shea) Butter, Glyceryl Stearate, Prunus amygdalus var. Dulcis (Sweet Almond) Nut Oil, Cetearyl Alcohol, Propanediol, Helianthus annuus (Sunflower) Seed oil, Glycerin, Panthenol, Sodium Stearoyl Lactylate, Allantoin, Tocopherol, Sodium Benzoate, Lactic Acid, Hydrolyzed Silk Protein, Sodium Levulinate, Sodium Anisate, Pogostemon cablin (Patchouli) Leaf Oil, Lavandula angustifolia (Lavender) Flower Oil, Sodium Phytate.

Component of 100% pure essential oils:linalool

 

Լավագույն համադրությունը
Հանգստացնող եւ վերականգնող
 15 500 դրամ 
Լավագույն համադրությունը
Կարգավորող եւ թարմացնող
 8 900 դրամ 
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: