Խոնավացնող քսուք | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Խոնավացնող քսուք
Զգայուն մաշկի համար
Հանգստացնող եւ վերականգնող
30մլ
50մլ

Օգտակար հատկությունները

Ո՞րն է զգայուն մաշկի խոնավացման եւ առողջ խնամքի գաղտնիքը. Նաիրիանի հատուկ բանաձեւը պարունակում է թեթեւ, չեզոք եթերայուղեր եւ հարուստ է խոնավացնող յուղերով, որոնք հանգստացնում, նրբորեն սնուցում եւ վերականգնում են մաշկը: Բանաձեւը ստեղծված է զգայուն մաշկի համար, սակայն իր հակաբորբոքիչ ազդեցությամբ օգտակար է նաեւ նորմալ եւ չոր մաշկ ունեցողներին:

Առավել արդյունավետ  է գործածել Նաիրիանի Մաքրող քսուքից եւ Տոնավորող հեղուկից անմիջապես հետո:

ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Խոնավացնող եւ մաշկը վերականգնող ծիրանի կորիզայուղից, շի յուղից եւ հիալուրոնային թթվից բացի այս խոնավացնող քսուքը պարունակում է նաեւ մետաքսի սպիտակուցներ՝ մաշկին հավելյալ փափկություն և պաշտպանվածություն ապահովելու համար: Քսուքի արոմաթերապեւտիկ անուշ բույրն ու հակաբորբոքիչ պաշտպանությունն ապահովում են նարդոսի եւ պաչուլիի եթերայուղերը: 

Զգայուն մաշկի համար Խոնավացնող քսուքն անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ, հանքային յուղ,   արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

 

Ցուցումներ

Երկու փոքրիկ սեղմումով դուրս բերեք քսուքը եւ մատներով նրբորեն տարածեք դեմքին, պարանոցին եւ լանջաբացվածքին: 

Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան:

Բաղադրիչների ցանկ

Aqua (Water), Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Glyceryl Stearate, Cetearyl Alcohol, Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Butyrospermum parkii (Shea) Butter, Betaine (Beet derived), Propanediol, Panthenol, Sodium Stearoyl Lactylate, Glycerin, Allantoin, Tocopherol, Sodium Hyaluronate, Sodium Benzoate, Hydrolyzed Silk Protein, Sodium Levulinate, Sodium Anisate, Lactic Acid, Pogostemon cablin (Patchouli) Leaf Oil, Lavandula angustifolia (Lavender) Flower Oil, Sodium Phytate.

Component of 100% pure essential oils: linalool

 

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ օգտվում եմ Նաիրիանից և այլևս չեմ պատկերացնում այլ խնամքի միջոցներ։ Դեմքի Խոնավացնող քսուքը զգայուն մաշկի համար մաշկը դարձնում է թավշյա, և մարտահրավեր է նետում նույնիսկ պրոբլեմատիկ և հաճախ գրգռվող հատվածներին։ Իսկ Ձեռքի քսուքից օգտվելը իսկական հաճույք է՝ սկսած սրվակի օրիգինալ ու հետաքրքիր ձևից, վերջացրած ձեռքերի մշտապես խնամված լինելու և փափկության զգացումով։ Խանութում սպասարկումը նույնպես գերազանց է։
Լիլիթ Նալյան
Լավագույն համադրությունը
Առույգացնող եւ կազդուրիչ
 12 200 դրամ 
Լավագույն համադրությունը
Հանգստացնող եւ պաշտպանող
 26 600 դրամ 
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: