Կախարդական Արա լեռան ստորոտին է ՆԱԻՐԻԱՆ-ի տունը։
ՆԱԻՐԻԱՆ-ի դաշտերում աշխատում են Արագյուղի բնակիչները:
Հողը, ջուրն ու արեւը ծնունդ են տալիս:
Անահիտ եւ Արա Մարկոսյանները բացում են ՆԱԻՐԻԱՆ-ի առաջին բուտիկը:
Մեր գլխամասային գրասենյակն ու ցուցասրահը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում:
Ներմուծված, Հայաստանի կլիմային սովորած կիտրոնային և թայլանդական ռեհաններ։
Մինչեւ դամասկյան վարդը կդառնա եթերայուղ, Արագյուղում բոլորն ուզում են հպվել այս կախարդանքին:
Մեր բարիքները՝ մասուր, վաղենակի թերթիկներ, խնձորի չիր ու ռեհան:
Դիմավորում ենք Ամանորն Արագյուղում:
Ամանորյա տոնական ու տնական խնջույքն Արագյուղում:
Սահմանամերձ Կողբ գյուղի մեր ստեղծագործ գործընկերները՝ «Երեքնուկ» խումբը:
Առաջին տարեդարձի առթիվ լաբորատորիան վերածվեց սպիտակ հեքիաթի:
Ստեղծագործ առօրյա. բուտիկը պատրաստում ենք ամանորյա տոներին:
Մեր շաբաթօրյակը նաեւ միջավայրը չաղտոտելու կոչ էր արագյուղցիներին. #killzibil
Արա լեռան գագաթին է այս մետաղե կառույցը, որի վրա թառել են նաիրիանցիները:)
Մեր լաբորատորիայի վարիչ Սամվել Ալոյանն ապահովում է ՆԱԻՐԻԱՆ-ի գիտական հումորն ու համուհոտը:
Մեր պարտեզի հին խնձորենիները՝ օրգանական գյուղատնտեսության դրախտում:
Այս սրվակների բաղադրությունը կարող են մեկնել միայն ՆԱԻՐԻԱՆ-ի գիտնականները:
Ահա սրանք արդեն մեր ստացած եթերայուղերն են: ՆԱԻՐԱԻՆ-ի արտադրամասում մենք ստանում ենք 15-ից ավելի տարբեր եթերային յուղեր:
Վաղենակի ծաղկաթերթիկներ․ սկզբից մինչև վերջ մեր բոլոր ապրանքները բազմաթիվ մարդկանց ձեռքի աշխատանքի արդյունքն են:
Անահիտ Մարկոսյանը ՆԱԻՐԻԱՆ-ի առաջին լաբորատորիայում:
Ոսկին, Իռան ու Հռիփսիմեն դամասկյան վարդի նոր դաշտերում:
Աշխատանքային հանդիպում բաց դաշտում:
Անահիտ Մարկոսյանն ընդունում է Արագյուղ այցելած առաջին հյուրերին:
ՆԱԻՐԻԱՆ-ի հիմնադիրներ Արա եւ Անահիտ Մարկոսյանները
Մեր աշխատակից Հովիկը ցուցադրում է օրգանական սրճամրուրից օճառ պատրաստելու եղանակը ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ում:
Մեր օճառների հիմնական տեսականին:
Լիլիթ եւ Վահե Մարկոսյանները բացում են ՆԱԻՐԻԱՆ-ի երկրորդ բուտիկը Աբովյան 26 հասցեում:
Ցուցադրում ենք «Ամենալավ գարունը Հայաստանում է» մրցույթի հաղթող լուսանկարները
Երեկո, Աբովյան փողոց, ՆԱԻՐԻԱՆ
Շքեղ եթերայուղեր ՆԱԻՐԻԱՆ-ից
ՀՀ նախագահն այցելում է մեր տաղավարը "Made in Armenia" ցուցահանդեսին:
Ձեռքի պինդ քսուքներ ու մի քիչ քնքշություն
ՆԱԻՐԻԱՆ-ը ներկայացնում է իր արտադրանքը Ճապոնիայում
ԱՄՆ առաքված առաջին խմբաքանակը օդակայանի կարգո տերմինալում:
Առաջին օրը Կոսմոտեկայում, Մոսկվա: