Սիրիր քեզ ցանկացած տարիքում. ահա գլխավոր բանաձեւը | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Սիրիր քեզ ցանկացած տարիքում. ահա գլխավոր բանաձեւը
21 Հունիս, 2021 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Ցանկացած տարիքում կնոջ մաշկը պետք է լինի թարմ և խնամված: Մեր մաշկը խնամքի կարիք ունի ինչպես երիտասարդ, այնպես էլ ավելի հասուն տարիքում: Սխալ մոտեցում է, երբ մարդիկ սկսում են զբաղվել մաշկի խնամքով միայն այն ժամանակ, երբ  նկատում են առաջին տարիքային փոփոխությունները:

Ներկայումս Հայաստանում մաշկի խնամքի մշակույթը, կարծես թե, զարգացում է ապրում, ուստի որոշեցինք եւս մեկ անգամ անդրադառնալ մաշկի հակատարիքային խնամքի առանձնահատկություններին՝ այս անգամ դիմելով Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի փորձառությանն ու խորհուրդներին:

Արտաքին միջավայրի աղտոտվածության պատճառով հաճախ վնասվում է մեր առաողջությունը՝ այդ թվում և մաշկը, որի վնասները մենք երբեմն չենք նկատում:

Անահիտը հիշեցնում է, որ քաղաքների աղտոտված մթնոլորտը, մեքենաների եւ գործարանների արտանետումները իրենց մեջ պարունակում են մեր մաշկի համար վնասակար նյութեր, որոնք ներթափանցելով մաշկի ամենաարտաքին շերտ, պատճառ են դառնում արագ տարածվող տարաբնույթ օքսիդացման պրոցեսների, արդյունքում մեր մաշկի վերին պաշտպանիչ շերտը դառնում է ավելի նոսր և խոցելի զանազան վնասակար նյութերի հանդեպ եւ կորցնում է առաձգականությունը, որը հանգեցնում է մաշկի վաղ ծերացման՝ մակերեսային կնճիռների առաջացման եւ պիգմենտացիա:

Այս ամենից խուսափելու համար, խորհուրդ է տրվում օգտագործել հակաօքսիդիչներով հարուստ խնամքի միջոցներ, որոնք հատկապես հարուստ են մեր շիճուկներում, հակատարիքային շարքի և աչքերի շուրջ մաշկի խնամքի միջոցներում,  քանի որ Նաիրիանի խնամքի միջոցների ողջ տեսականին պարունակում է բնական յուղեր, քամուկներ եւ եթերային յուղեր, որոնցում առկա են մեծաքանակ հակաօքսիդիչներ, հետեւաբար բոլորն էլ չեզոքացնում են աղտոտված արտաքին միջավայրի ազդեցությունը մաշկի վրայից: 

Իսկ արդյո՞ք հասուն տարիքի մաշկն ավելի շատ խոնավացման կարիք ունի: 

Ինչպես նշում է Անահիտը, մաշկն խոնավեցման անհրաժեշտություն ունի ցանկացած տարիքում, քանի որ ջրազրկման արդյունքում մաշկի մեջ դանդաղում են  թարմացման եւ վերականգման պրոցեսները: Ի դեպ, մաշկի խոնավության պահպանման հարցում՝ խոնավեցնող քսուքներին զուգահեռ մեզ օգնում է նաև  մաքուր ջրի  եւ հեղուկների ընդունումը, որոնք պետք է ընդունել օրական ոչ պակաս, քան 1,5 լիտր:

Եվ այսպես, մաշկի ճիշտ խնամքը եւ սնուցումը օգնում են դանդաղեցնել բնական ծերացման ընթացքը, նվազեցնում են կնճիռերի քանակը եւ խորությունը, կանխարգելում անցանկալի պիգմենտացիան: 

Շարունակեք հետեւել Նաիրիանի խորհուրդներին, քանի որ մեր սրտում ձեր գեղեցկությունն է, իսկ մտքում՝ ձեր առողջությունը:

Հետգրություն Անահիտից

Մեր հաճախորդները հաճախ խոստովանում են, որ մեկ անգամ փորձելով Նաիրիանի արտադրանքը՝ այլեւս չեն կարողանում հրաժարվել դրանից: Այդպիսի կարծիքներ եմ լսել մեր Գիշերային եւ Ցերեկային շիճուկների, Վիտամին C-ով շիճուկի, Ոտքի եւ Ձեռքի քսուքների վերաբերյալ: Իհարկե, ամենահաճելին այն է, որ մեր հաճախորդները դառնում են Նաիրիանի հավատարիմ եւ մշտական օգտագործողներ:

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: