Վաղենակի սկրաբ | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Վաղենակի սկրաբ
Մաշկի բոլոր տեսակների համար
Սնուցող եւ հարթեցնող
40 գր

Հիմնական բաղադրիչներ
Օգտակար հատկությունները

Վերաբացահայտեք սնուցված եւ հարթ մաշկը այս նուրբ սկրաբի օգնությամբ:  Մոնտմորիլոնիտ կավը կմանրէազերծի մաշկը, իսկ վարսակն ու վաղենակը կսնունցեն եւ կհանգստացնեն այն:  Զգայուն եւ ալերգիաների հակված մաշկին հարմար հատուկ բանաձեւը դեմքից զգուշորեն կմաքրի անկենդան բջիջները, հավելյալ յուղը, փոշին եւ շպարի մնացորդները, հնարավոր տոքսիկ նյութերը: Վայելեք սկրաբի՝ երկուսը մեկում ազդեցությունը, քանի որ այն ունի նաեւ սնուցող դեմքի դիմակի որակներ: 

Համադրեք Վաղենակի սկրաբը Նաիրիանի Մաքրող քսուքի կամ որեւէ բուսական յուղի հետ՝ վերագտնելու թարմ, հարթ եւ շողացող մաշկի զգացողությունը:

Սկրաբը կատարյալ է ինչպես զգայուն մաշկի,  այնպես էլ ալերգիկ հակումներ ունեցող մաշկի համար: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս սկրաբ-դիմակից հետո կիրառել Նաիրիանի Տոնավորող հեղուկը և Խոնավացնող քսուքը: 

ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Նուրբ մաշկի հիմնային մաքրումը եւ հարթեցումը երաշխավորող այս բանաձեւում կիրառել ենք հանքանյութերով հարուստ մոնտմորիլոնիտ կավ, Արագյուղում աճեցվող օրգանական վաղենակի ծաղկաթերթիկների մանրափոշի, ինչպես նաեւ մաշկը A եւ B վիտամիններով սնուցող հակաօքսիդիչ գազարի եւ վարսակի փոշիներ։

Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր, ներկեր եւ այլ վնասակար նյութեր:

 

Ցուցումներ

Ափի մեջ վերցրեք մի քիչ սկրաբ եւ խառնեք այն Նաիրիանի Մաքրող քսուքի, մի քանի կաթիլ ջրի կամ բուսական յուղի հետ: Նրբորեն մերսեք դեմքին եւ լվացեք:
Կարող եք թողնել դեմքին մի քանի րոպե՝ ակտիվացնելու սնուցող դիմակի հատկությունները:
Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին:

Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:

Բաղադրիչների ցանկ

Oryza Sativa (Rice) Powder, Calendula Officinalis (Calendula) Petal Powder* Montmorillonite Clay, Daucus Carota (Carrot) Root Powder, Avena Sativa (Oat) Kernel Powder, Althaea Officinalis (Marshmallow) Flower Powder, Mentha Arvensis (Wild Mint) Leaf Powder. 

*Certified Organic Ingredients

 

Լավագույն համադրությունը
Առույգացնող եւ կազդուրիչ
 12 200 դրամ 
Լավագույն համադրությունը
Մաքրող եւ առույգացնող
 10 500 դրամ 
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: