ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Բլոգ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՐԱՇՔՆԵՐ. ՆԱՐԴՈՍԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

    ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՐԱՇՔՆԵՐ. ՆԱՐԴՈՍԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

    01 Dec, 2022 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

    Ծաղկի անվան ընտրության հետ տարբեր պատմություններ են կապված. մեկն էլ այն է, որ Միքայելի հիվանդ հայրը տատի խորհրդով նարդոսի թուրմով ինչ-որ պատրաստուկ է խմում եւ ապաքինվում, ինչը շատ է տպավորում մեր ապագա գրողին:

    Պարզվում է, որ այս ծաղիկը հայկական աղբյուրներում ունի բազմապիսի անուններ՝ եպնդեղ, փայլասենի, կարդին, լուացուկ, հուսամ (արաբ.), նարդոս (հուն.), թեեւ լավանդան այսօր ամենից հայտնի անունն է: Նարդոս բառի «նարդ» արմատը գալիս է սանսկրիտից: Եպնդեղ բառից էլ կարող ենք եզրակացնել, որ այն դեղաբույս է:

    Նարդոսի եթերայուղը մեծ տարածում ունի բուրավետ մոմերի, օծանելիքի, օդափոխիչների արտադրության մեջ: Բնական կոսմետիկայում այն նույնպես ֆավորիտ բաղադրիչ է: Նաիրիանում մենք օգտագործում ենք նարդոսի եթերայուղը Յուղազերծ խոնավացնող քսուքումՀակակորյակային գելում, զգայուն մաշկի համար Խոնավացնող քսուքում, զգայուն մաշկի համար Ձեռքի քսուքում, զգայուն մաշկի համար Աչքի քսուքում:

    Նարդոսը հրաշալի է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա, չնայած զգայուն կամ կորյակների հակված մաշկին այն առավել օգտակար է: Տերպենները՝ կամֆորան եւ ցինեոլը, որոնք լայնատերեւ նարդոսի կազմության մեջ են, թուլացնում են բորբոքումները, ուստի դրանք մեր Հակակորյակային հավաքածուի հիմնական բաղադրիչներն են: Իսկ անգլիական նարդոսն իսկապես հանգստացնում է մաշկը ու հատկապես օգտակար է զգայուն եւ շուտ գրգռվող մաշկին: 

    Ժողովրդական բժշկությունից հայտնի է, որ նարդոսի օգտագործումը լավացնում է հիշողությունը, օգնում է անքնության, նյարդային ցնցումների ժամանակ: Նարդոսի յուղն օգնում է վերքերի, այրվածքների ժամանակ մաշկի վերականգմանը, ապաքինում և վերականգնում է վնասված հյուսվածքները: Միգրեն ունեցողների քունքի հատվածը մերսում են նարդոսի յուղով: Այն օգնում է անգամ մեղմացնել մաշկային հիվանդությունների, օրինակ՝ էկզեմայի հետեւանքները:

    Նարդոսը լայնորեն կիրառվում է արոմաթերապիայի մեջ: Որպես անվտանգ եթերայուղ՝ այն խորհուրդ է տրվում հղիության երկրորդ եւ երրորդ եռամսյակում: Միեւնույն ժամանակ, նարդոսի եթերայուղը պետք է կիրառել ոչ ամենօրյա ռեժիմով եւ քիչ չափաբաժիններով:

    Նարդոսն ունի նաեւ դեկորատիվ նշանակություն: Մենք Արագյուղի փորձարարական այգում մշակում ենք նարդոսի տարբեր տեսակներ: Բույսը նախընտրում է աճել բաց, արևկող տեղերում, լավ դրենաժով, թեթև, չեզոք կամ հիմնային հողերում: Նարդոսի բոլոր տեսակներն էլ մեղրատու են: Ծաղկի բույրը շփոթեցնում է վնասատու միջատներին եւ գրավում է մեղուներին: 

    Խորհուրդ ենք տալիս ձեզ նույնպես պատշգամբում, պարտեզում կամ հողամասում մշակել նարդոս եւ հունիս-հուլիս ամիսներին վայելել ծաղկի անուշ բույրը, հավաքել ծաղիկները եւ չորացնել այն թեյաթուրմ պատրաստելու համար, նաեւ տեղադրել հագուստի պահարաններում՝ պաշտպանելու ոչ սեզոնային հագուստը տարբեր վնասատուներից:

    Այցելեք Թումանյան 34, Դալմա առեւտրի կենտրոնի Նաիրիան բուտիկ կամ կատարեք առցանց գնումներ, եւ վայելե՛ք Նաիրիանի նարդոսաբույր հրաշքը ձեր կյանքում:

    Մաքրող եւ հանգստացնող

    Նարդոսի սկրաբ

    4900 դրամ

    Սնուցող եւ հարթեցնող

    Վաղենակի սկրաբ

    4900 դրամ

    Առույգացնող եւ կազդուրիչ

    Մաքրող քսուք

    12200 դրամ