ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Բլոգ ԳԱՐՆԱՆ ՏՈՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐՆԵՐԸ ՆԱԻՐԻԱՆԻՑ

    ԳԱՐՆԱՆ ՏՈՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐՆԵՐԸ ՆԱԻՐԻԱՆԻՑ

    28 Jun, 2022 / Գոհար Բալիկյան

    Գարնան հետ մեզ ընդառաջ եկավ կանանց ու գեղեցկության մեկամսյա տոնը՝ իր հետ բերելով նվերային փնտրտուքների բուռն շրջան․ տղաները շտապում են մոտակա ծաղկի սրահ՝ աղջիկներին ծաղիկներ գնելու, երեխաներն իրենց պատրաստած բացիկներով շոյում են սիրելի մայրիկների, տատիկների եւ քույրիկների սրտերը, իսկ տղամարդիկ իդեալական նվեր են փնտրում իրենց միակի համար: Իհարկե, կանայք նույնպես սիրում են տոների առթիվ նվերներ մատուցել մտերիմ ու հարազատ կանանց եւ հաճախ գերազանցում են տղամարդկանց իրենց երեւակայությամբ ու գործնականում շատ օգտակար նվերներով:

    Այս ամենը օդը լցնում է երջանկությամբ՝ ջերմացնելով մեր սրտերը։ Եվ որքա՜ն երկար են ձգվում երջանիկ պահերը, երբ նվիրում ես այն, ինչի կարիքն իրապես կինն ունի․ խնամք ու հոգատարություն՝ ամփոփված Նաիրիանի նրբագեղ սրվակներում ու նվերային հավաքածուներում։

    Այս անգամ մենք պատրաստել ենք երեք նվերային հավաքածու, որոնք ծաղկային բույր, բնական խնամք ու քնքշություն կփոխանցեն ձեր սիրելիներին։ Ի դեպ, բնության ու գեղեցկության մեր ամենասիրելի տոնի առթիվ դրանք կարող եք ձեռք բերել հատուկ գնով եւ անակնկալ նվերով:

    Վարդենի հավաքածուն կատարյալ նվեր է դեմքի խնամքի հանդեպ ուշադիր, դիմահարդարվել սիրող կամ պարզապես մաշկի առողջությանը հետեւող կանանց եւ աղջիկների համար: Հավաքածուն ներառում է Միցելային վարդաջուրՏոնավորող հեղուկ եւ նրբագույն Վարդափոշի-սկրաբ: Այս խնամքի միջոցների հիմնական բաղադրիչը Արագյուղի դաշտերում աճող դամասկյան վարդն է, որի անուշաբույր եթերայուղը շատ օգտակար է չոր ու հասուն մաշկին: Վարդի եթերայուղն իր հակաօքսիդիչ զորեղ հատկությունների շնորհիվ պաշտպանում է մաշկն ազատ ռադիկալներից, որոնց ազդեցությամբ են առաջանում կնճիռները, խորշոմները եւ պիգմենտավորումը: Հավաքածուի արժեքը 26800 դր. է, զեղչված՝ 20000 դր․։

    Նարդոսի քնքշություն հավաքածուն սիրո եւ հոգատարության հիանալի նշան է մայրիկի կամ տատիկի հանդեպ: Հավաքածուի մեջ ներառված են զգայուն մաշկի համար Ձեռքի քսուք եւ, նարդոսի եթերայուղով բնական Դեզոդորանտ: Այս հավաքածուն կատարյալ ընտրություն է, երբ չգիտեք մաշկի տեսակը կամ դժվարանում եք գուշակել, թե նա ինչ բույր կնախընտրեր: Նարդոսը, նույն ինքը լավանդան, անհիշելի ժամանակներից կանանց ամենասիրելի բույրերի ցանկում է: Հավաքածուի արժեքն է 18600 դր, զեղչված՝ 16000 դր․։

    Մեր նոր բացվող ծաղիկներին՝ դեռահաս օրիորդներին կարող եք նվիրել Ծաղկային անուշաբուրություն հավաքածուն։ Վարդափոշի-սկրաբը նրբորեն կշերտազատի մաշկը եւ այն կշողա բնական գեղեցկությամբ: Տոնավորող հեղուկը թարմություն կպարգեւի, իսկ խորդենու նուրբ բույրով Ձեռքի պինդ քսուքը կսնուցի եւ կխոնավացնի մաշկը: Այն շատ հարմար է փոքրիկ պայուսակում պահելու եւ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար: Հավաքածուն բնական, նուրբ ու առողջ խնամք կպարգևի թե՛ երիտասարդ, թե՛ հասուն մաշկին: Հավաքածուի արժեքն է 19900 դր., զեղչված՝ 16000 դր․։

    Նաիրիանի շքեղ նվերային տուփերում կարող եք զետեղել նաև ձեր ձեռքով պատրաստված հավաքածուները։

    Մաքրող եւ հանգստացնող

    Նարդոսի սկրաբ

    4900 դրամ

    Սնուցող եւ հարթեցնող

    Վաղենակի սկրաբ

    4900 դրամ

    Առույգացնող եւ կազդուրիչ

    Մաքրող քսուք

    12200 դրամ