ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Բլոգ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐ

    ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐ

    30 Nov, 2022 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

    Այսօր գուցե մեծ ուշադրություն չենք դարձնում դեղահաբերի բաղադրությանը, սակայն եթե հետաքրքրվենք, ապա կպարզենք, որ դրանցից շատերի ստեղծման հիմքում հենց ժողովրդական բժշկությունն է, բուսաբուժությունը, ինչու չէ, նաեւ լեգենդները: Որոշեցինք ձեզ համար առանձնացնել 5 բուժամիջոցներ, որոնք հազարամյակների կիրառություն են ունեցել տարբեր մշակույթներում եւ դեղամիջոցներ են դարձել գիտության եւ բժշկության զարգացման արդյունքում:

    Բորբոսից հակաբիոտիկ

    Առաջին գրանցված բժշկական գրառումներից էլ առաջ՝ բորբոսն օգտագործվել է տարբեր վարակների դեմ Հնդկաստանում, Եգիպտոսում եւ Հունաստանում: Նմանատիպ բուժամիջոց է եղել հացի խոնավ խմորի եւ սարդոստայնի կիրառումը Լեհաստանում: 1870-1927 թվականների ընթացքում տարբեր ֆիզիկոսներ նկատեցին, որ բորբոսի տեսակներից մեկը՝ պենիցիլիումը, կարող է պայքարել վարակների դեմ: Այնուհետեւ պարզվեց, որ վարակներից բուժումը պենիցիլիումի կողմնակի արդյունքներից է: Այսպես ստացան առաջին զտված պենիցիլինը, որը նաեւ առաջին իրական հակաբիոտիկն է:

    Ճերմակ ուռենու կեղեւ եւ Փրփրուկ թեղանման, նույն ինքը՝ ասպիրին

    Ճերմակ ուռենին ծագում է Եվրոպայից եւ Չինաստանից: Ուռենու կեղեւը հնում վաճառվել է Եգիպտոսին, Շումերին եւ Ասորեստանին: Մարդիկ ծամել են ծառի կեղեւը այտուցների, ուռուցքների եւ փոքր վնասվածքները բուժելու համար դեռ մեր թվարկությունից առաջ: 1763-ին սպիտակ ուռենու կեղեւը հայտնի է դարձել մալարիայի դեմ բուժամիջոցների թվում: Իսկ թեղանման փրփրուկը նմանատիպ վնասվածքնեի դեմ օգտագործել են կելտ դրուիդները՝ կելտերի կրոնական առաջնորդները: Ի վերջո, սալիցիլաթթուն, որ ստացվել է ուռենու կեղեւից եւ փրփրուկի սալիցինից՝ հետագայում հիմք է ծառայել ասպիրին դեղամիջոցի համար: Ի դեպ, մենք նույնպես կիրառում ենք այս ուռենու կեղեւի քամուկը մեր բանաձեւերում: 

    Հավերժ կամֆորա

    Կամֆորան դեղանյութ է, որը խթանում է արյան շրջանառությունը և շնչառությունը, ուժեղացնում սրտամկան նյութափոխանակության գործընթացները։ Այն կիրառվել է հին մշակույթներում բորբոքումների դեմ եւ ջլերի բուժման համար: Այուրվերդիկ բժշկության մեջ օգտագործվել է տենդի եւ փորլուծության դեմ: 1854-1855 թվականներին կամֆորան հաջողությամբ կիրառվել է Նեապոլում, խոլերայի դեմ, իսկ 20-րդ դարում շարունակվել է բուժել սրտխառնոցը, եւ, մինչ օրս էլ, ինչպես ասում են, «սրտի համար լավ է»: Հայտնի բաղադրիչ է նաեւ մրսածությունը բուժող եւ շնչառությունը բարելավող դեղամիջոցներում:

    Ալոե

    Ալոեի սնուցիչ հյութի մասին հիշատակումներ են գրանցվել 6000 տարի առաջ հին Եգիպտոսում: Իսկ բույսի հակաբորբոքիչ եւ բալասանող հատկությունները գրանցվել են «Էբերի պապրուսում» մ.թ.ա 1550 թվականին: Ահա ռուսական լեգենդը վկայում է, որ նավագնացներից մեկին անծանոթ հիվանդության պատճառով ստիպված են եղել ծովափին թողնելու: Մեկ ամիս անց նավաստուն ճանաչել է նավագնացների մեկ այլ խումբ, վերջինս շատ ավելի առողջ տեսք է ունեցել: Ջունգլիներում գտնված բույսը, որ հավանաբար ծարավը կամ քաղցը հագեցնելու համար էր փորձել նավաստին, բուժել էր նրան եւ, պատմության համաձայն, հենց այդպես էլ ալոեն հայտնվել է Ռուսաստանում: Ալոեից ստացվող հյութն օգտագործվում է դեղագործության, իսկ գելը՝ կոսմետիկայի արտադրության մեջ:

    Կոֆեին

    Կոֆեին են պարունակում բազմաթիվ դեղամիջոցներ եւ ամենօրյա կիրառման ապրանքներ: Չինական լեգենդի համաձայն՝ Շենոնգ կայսրը բացահայտել է կոֆեինը մ.թ.ա. 3000 թվականին, երբ թեյի տերեւներ է լցրել եռացող ջրի մեջ՝ վերականգնող թուրմ ստանալով: Կոլա ծառի պտուղը արեւմտաաֆրիկյան մշակույթներում ծամում էին քաղցը կոտրելու եւ էներգիայով լցվելու համար: Սուրճի հատիկներից կոֆեինի առանձնացումը տեղի է ունեցել 1819 թվականին: Այսօր կոֆեինն օգտագործվում է միգրենի դեմ պայքարում, բայց ավելի շատ հայտնի է իր էներգետիկ հատկություններով: Իսկապես, ո՞վ կարիք չունի առավոտյան մի բաժակ սուրճի:

    Եթե հետաքրքրեց, ապա գրեք մեզ ձեզ հայտնի բուսաբուժական լեգենդների եւ պատմությունների մասին, սիրով կսպասենք:

    Մաքրող եւ հանգստացնող

    Նարդոսի սկրաբ

    4900 դրամ

    Սնուցող եւ հարթեցնող

    Վաղենակի սկրաբ

    4900 դրամ

    Առույգացնող եւ կազդուրիչ

    Մաքրող քսուք

    12200 դրամ