ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Բլոգ ՄԱՇԿԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ ՈՒ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ

    ՄԱՇԿԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ ՈՒ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ

    28 Jun, 2022 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր


    Ուստի հենց այս շրջանում կարող ենք լավագույնս օգնել մեզ՝ երիտասարդանալու, թարմանալու, չորացած ճյուղերը «դեն նետելու» եւ, ինչու չէ, ծաղկելու:
    Յուրաքանչյուր գարնան հետ մենք ավելի լավ ենք ճանաչում մեր մարմինը: Մեր իմացությունն ավելանում է գիտական զարգացումներին տեղեկանալու եւ սեփական փորձառության շնորհիվ:

    Ուրեմն սկսենք ոչ այդքան հաճելի երեւույթներից. ջերմաստիճանի կտրուկ բարձրացում կամ իջեցում, գարնանային այրող արեւ, միջանցիկ քամիներ, մաշկափոխություն, մաշկային խնդիրների սրում, մաշկի ջրազրկում, սեզոնային վարակներ եւ վիրուսներ:

    Իսկ ի՞նչ բարեկամներ ունենք. զբոսանքներ մաքուր օդին, արեւային ակնոց, գլխարկ, հեղուկներ, սեզոնային՝ վիտամիններով հարուստ սնունդ, եւ… կոսմետիկական բնական միջոցներ, առանց որոնց մեր խնամքի հոգատար գործողությունները կմնան անավարտ եւ մեծ արդյունք չեն գրանցի:

    Ահա ավելի գործնական խորհուրդներ, որ գարունն անցկացնենք մաշկին արժանավայել ու գեղեցիկ:

    1.       Մաշկի թարմությունն ու առողջ տեսքը հնարավոր է վերականգնել նախ եւ առաջ կարգավորելով դրա խոնավության եւ թթվայնության մակարդակը (pH): Որպես առաջին քայլ՝ խոնավացնենք եւ տոնավորենք մաշկը՝ ընտրելով մաշկին համապատասխան քսուքը: Նաիրիանն ունի չոր, յուղոտ, համակցված, զգայուն եւ յուղազերծ խոնավացնող քսուքներ, իսկ թթվայնությունը կարգավորող Տոնավորող հեղուկը հարմար է մաշկի բոլոր տեսակներին: Խոսքն ամենօրյա, եւ ոչ դիպվածային խնամքի մասին է: Այս ընթացքում չմոռանանք խմել շատ ջուր եւ բնական հեղուկներ՝ խուսափելով գազավորված, գույն եւ համ ավելացրած, արհեստականորեն էներգիա հաղորդող ըմպելիքներից:

    2.       Պաշտպանենք մաշկն արեւից՝ օգտագործելով ցինկի օքսիդ եւ տիտանիումի երկօքսիդ պարունակող միջոցներ, քանի որ դրանք հայելու էֆեկտով արտացոլում են արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները եւ ցրում դրանք: Ի դեպ, արեւապաշտպան քսուքներն ավելի կարեւոր եւ օգտակար են քաղաքներում կամ բարձրադիր վայրերում, քան ծովափին: Գուշակե՛ք, ինչո՞ւ: Քանի որ դրանք ոչ միայն պաշտպանում են մաշկն արևայրուքից, այլև խոնավացնում են այն՝ ապահովելով մաշկի համալիր խնամք։

    3.       Իսկ եթե ավելի վճռական եք տրամադրված, կարելի է խոնավացնող քսուքը փոխարինել վիտամին C պարունակող պայծառացնող շիճուկով, որից հետո կարելի է կիրառել SPF 30 կամ SPF 45 գործակիցներով արեւապաշտպան քսուքներ: Ի՞նչու հենց այս շիճուկը, քանի որ այն խորապես կերպարանափոխում է մաշկը, պայքարում է պիգմենտացիայի դեմ գունաբացող բաղադրիչների առավելագույն ներթափանցմամբ:

    Ընդհանուր առմամբ, կոսմետիկական քսուքները հիմնականում «աշխատում» են մաշկի ամենավերին շերտում՝ ամրացնելով, իրար կապելով մաշկի բջիջները եւ խոնավացնելով մաշկը: Իսկ շիճուկների բանաձեւում մեծ խտությամբ կուտակված են ակտիվ ու սնուցիչ նյութեր, որոնք կարող են ներթափանցել մաշկի խոր շերտեր: Գիտական վերջին հետազոտությունների համաձայն՝ դրանք ավելի օգտակար են եւ արդյունավետ, քան քսուքներն ու բալզամները: Այս մասին ավելի մանրամասն գրում է մեր գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը:

    4.       Վերջապես, ուշադրություն դարձնենք մեր ձեռքերին: Աչքերը հոգու հայելին են, իսկ ձեռքերը՝ մարմնի: Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ սիրում են նայել միմյանց ձեռքերին եւ դատողություններ անել անձի վերաբերյալ, եւ շատ հաճախ մեր ձեռքերն ավելի կարեւոր դեր են կատարում մեր կյանքում, քան դեմքը:

    Գարնանը դրանք հակված են ջրազրկման եւ ճաքճքելու, իսկ մաշկային խնդիրներ ունեցողների մոտ եղանակի փոփոխությունը մշտապես մեծ փորձություն է: Այն էլ Հայաստանում, երբ անցումները շատ կտրուկ են: Զգայուն մաշկի համար մեր ձեռքի քսուքն անփոխարինելի է նման դեպքերում:

    Ձեռքերի տեսքն անմիջապես բարելավելու համար կարող եք կիրառել մեր Ձեռքի պինդ քսուքները, որոնց մեջ ունենք նաեւ մանրէասպան տարբերակ: Փոքրիկ տարաները հարմար են եւ աննկատ ձեր պայուսակում, մինչդեռ կբուրեն ձեր ձեռքերին եւ իսկական զգայական փորձառություն կպարգեւեն:

    Մաքրող եւ հանգստացնող

    Նարդոսի սկրաբ

    4900 դրամ

    Սնուցող եւ հարթեցնող

    Վաղենակի սկրաբ

    4900 դրամ

    Առույգացնող եւ կազդուրիչ

    Մաքրող քսուք

    12200 դրամ