ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Բլոգ ՆՈՐ ՍԿՐԱԲ ՆԱԻՐԻԱՆԻՑ, ՆՈՐ ՀԻԱՍՔԱՆՉ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՐ

    ՆՈՐ ՍԿՐԱԲ ՆԱԻՐԻԱՆԻՑ, ՆՈՐ ՀԻԱՍՔԱՆՉ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՐ

    30 Nov, 2022 / Կարին Գրիգորյան, Գոհար Բալիկյան

     Այժմ լոգարանը դարձել է խնամքի եւ հանգստի՝ հատուկ ուշադրության արժանի վայր, եւ Նաիրիանում մենք հոգ ենք տարել այն մասին, թե ինչպես լոգանքի կամ ցնցուղի ժամը ձեզ համար դառնա իսկական սպա արարողություն:

    Շուրջ երկու տարի մեր լաբորատորիան աշխատում էր մարմնի բնական խնամքի հավաքածուն ընդլայնելու ուղղությամբ: Եվ ահա արդյունքն ամփոփում ենք նոր բանաձեւերում Վարդի մարմնի սկրաբ՝ առույգացնող եւ փափկացնող եւ Ծիրանի մարմնի սկրաբ՝ հարթեցնող եւ սնուցող:

    Իհարկե, ամենից առաջ կարեւոր է մտածել մարմնի առողջության մասին. մաքրելով եւ շերտազատելով մարմնի մաշկը՝ մենք հեռացնում ենք կուտակված աղտոտվածությունը, մաշկի անկենդան բջիջները, փոշին: Ի տարբերություն դեմքի առավել նուրբ և բարակ մաշկի՝ մարմնի մաշկը կարիք ունի ավելի խորը շերտազատման։ Ուստի մեր նոր սկրաբներում կիրառված են միայն բնական և արոմաթերապևտիկ բաղադրիչներ, որոնք ոչ միայն հարմար են մաշկի բոլոր տեսակներին, շերտազատում եւ փափկեցնում են մաշկը, այլև պարգևում են հանգստաբեր և տրամադրող պահեր:

    Եվ ամեն անգամ, երբ մեր լաբորատորիան սկսում է նոր բանաձեւի մշակումը, մեր առաջնային նպատակն է դառնում հայկական հողի շնորհած բարիքների վերաբացահայտումը: Ծիրանի կորիզի յուղը մենք կիրառում ենք բազմաթիվ խնամքի միջոցներում, իսկ կորիզի կեղևներն օգտագործվում են մեր պարտեզի մուլչապատման համար: Այս անգամ մեր նոր բանաձևերի բաղադրության մեջ կիրառում ենք ծիրանի կորիզի եւ ընկույզի մանրահատիկներ: Այս մանրահատիկների առավելությունն այն է, որ դրանք անվտանգ են թե՛ մարմնի, թե՛ բնության համար՝ ի տարբերություն սկրաբներում զանգվածային կերպով գործածվող միկրո-պլաստիկների, որոնք դարերով չեն քայքայվում ու աղտոտում են միջավայրը:

    Նաիրիանի մարմնի վարդի սկրաբի մեջ օգտագործել ենք Արագյուղում աճեցվող օրգանական դամասկյան վարդերից ստացվող հիդրոզոլ, որը մաշկին հաղորդում է փափկություն և ունի հակաօքսիդիչ հատկություն։ Երկու բանաձեւում էլ ներառված է ծիրանի կորիզայուղ, որը մաշկին հաղորդում է մետաքսյա փափկություն: Սկրաբները հարուստ են անուշաբույր եթերայուղերի փնջով, որոնք արոմաթերապեւտիկ ազդեցություն ունեն եւ տնային սպան դարձնում են առավել հաճելի ու տրամադրող:

    Սկրաբն առաջինը փորձարկողները, երեւի գուշակում եք, հենց Նաիրիանից են: Մեր սիրելի Ինեսը փոքրիկ սպա արարողություն անցավ հենց սկրաբների թողարկումից առաջ եւ համարեց, որ մաշկի մաքրման համար երկու սկրաբն էլ կատարյալ են եւ հարթեցնող ազդեցություն են թողնում: Արոմաթերապեւտիկ զգացողությունների համար դուք կարող եք ընտրել, ծիրանի, թե՞ վարդի յուղով. Ինեսն իր նախընտրությունը տվեց ծիրանի սկրաբին:

    Ի դեպ, նշենք, որ ցանկալի չէ կիրառել սկրաբը դեմքին, նաեւ կորյակների և գրգռված մաշկի դեպքում, քանի որ սկրաբի մանրահատիկները կարող են ավելի գրգռել մաշկը։  Կարելի է կիրառել շաբաթական մեկ կամ երկու անգամ: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս լոգանքից հետո օգտագործել Նաիրիանի Մարմնի քսուքը։ 

    Եվ վերջում՝ Նաիրիանի լոգանքի ու մարմնի խնամքի ամբողջական արարողակարգը.

    * Ամենօրյա լոգանքի համար ընտրեք Նաիրիանի բնական օճառները․ դրանք բոլորը պարունակում են բուժիչ եթերայուղեր և ունեն մաշկը սնուցող և պաշտպանող հատկություններ։

    * Շաբաթական 2-3 անգամ կիրառեք Լոգանքի յուղը, որը մեղմ մաքրման համար է և մաշկին հաղորդում է նուրբ բույր ու փափկություն։

    * Շաբաթական 1-2 անգամ կիրառեք մեր երկու անուշաբույր Մարմնի սկրաբներից որևէ մեկը․ դրանք խորը մաքրման, շերտազատման ու մաշկի հարթեցման ամենալավ միջոցներն են։

    * Ըստ ձեր մաշկի տեսակի՝ ցանկալի է լոգանքից հետո կիրառել Նաիրիանի Մարմնի քսուքը, որը պարունակում է ուժեղ հակաօքսիդիչ և հակատարիքային հատկություններով օժտված նռան կորիզի յուղ։

    * Խնամված, նուրբ ներբաններ ու կրունկներ ունենալու համար երեկոյան ցնցուղից հետո ոտնաթաթերը մերսեք Նաիրիանի Ոտքի քսուքով ու վայելեք հանգստաբեր քունը։ 

    Մաքրող եւ հանգստացնող

    Նարդոսի սկրաբ

    4900 դրամ

    Սնուցող եւ հարթեցնող

    Վաղենակի սկրաբ

    4900 դրամ

    Առույգացնող եւ կազդուրիչ

    Մաքրող քսուք

    12200 դրամ