ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Բլոգ ՇԻՃՈՒԿՆԵՐ. ԱՆՈՒՆՆ Ի՞ՆՉ Է…

    ՇԻՃՈՒԿՆԵՐ. ԱՆՈՒՆՆ Ի՞ՆՉ Է…

    30 Nov, 2022 / Անահիտ Մարկոսյան, Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար

    Բայց ի՞նչ է այն նշանակում կոսմետիկայում: 

    Գեղեցկության աշխարհում շիճուկն ունի բոլորովին այլ նշանակությյուն: Շիճուկը մաշկի խնամքի միջոց է՝ առանձնացող արագ ներծծվելու եւ մաշկի ամենախոր շերտերը ներթափանցելու կարողությամբ: Շիճուկի բանաձեւում մեծ խտությամբ կուտակված են ակտիվ ու սնուցիչ նյութեր: Շիճուկները հաճախ առաջարկում են մաշկի խնամքի հատուկ լուծումներ, եւ քսուքների եւ բալզամների համեմատ ավելի օգտակար են եւ արդյունավետ: Ի տարբերություն շիճուկների՝ կոսմետիկական քսուքները հիմնականում «աշխատում» են մաշկի ամենավերին շերտում՝ ամրացնելով, իրար կապելով մաշկի բջիջները եւ խոնավացնելով մաշկը: Շիճուկի կամ քսուքի ընտրությունը կախված է մաշկի կարիքներից, թեեւ երբեմն դրանք կարելի է կիրառել միասին, մասնավորապես երբ մաշկը չոր է կամ խունացած, առկա են վաղահաս ծերացման նշաններ:

    Ի՞նչ հաջորդականությամբ կիրառենք շիճուկն ու քսուքը: Սկզբում ցանկալի է կիրառել նոսր կազմություն ունեցող միջոցը. շիճուկը մաշկի ստորին շերտեր է «իջեցնում» ակտիվ սնուցիչները, իսկ դրանից հետո խոնավացնող քսուքը մաշկն ասես փակում է «կնիքով», որպեսզի շիճուկն աշխատի ավելի մեծ արդյունավետությամբ:

    Հիմա անակնկալը. Նաիրիանն ունի մի բացառիկ խնամքի միջոց, որն ունի միաժամանակ շիճուկի եւ խոնավացնողի հատկություններ. դա մեր ամենասիրված եւ հայտնի Գիշերային շիճուկն է: Արագ ներթափանցող, վիտամիններով ու սնուցիչ յուղերով հարուստ այս խնամքի միջոցը միանշանակ կարելի է շիճուկ համարել, բայց քանի որ այն պարունակում է նաեւ խոնավացնող կոկոսայուղ, որն, ի դեպ, ավելացնում է ներթափանցման կարողությունը, եւ նաեւ ներառում է փակող ու «կնքող» մեղրամոմ, ապա այն կարելի է ընդունել եւ կիրառել նաեւ որպես խոնավացնող միջոց: Եվ եթե Գիշերային շիճուկը ձեր սիրելին է, ապա դա նույնն է, ինչ եթե առանձին օգտագործեք շիճուկ եւ խոնավացնող քսուք: Այն խորհուրդ կտանք չոր, հասուն եւ վաղահաս ծերացման նշաններ ունեցող մաշկի համար:

    Նաիրիանի մյուս գրավիչ բանաձեւերից է երկշերտ Սպիտակեցնող շիճուկը Վիտամին C-ով: Այս շիճուկի ստեղծման համար կիրառել ենք նոր տեխնոլոգիա՝ լավագույնս մեծացնելու բուսական ծագում ունեցող պայծառացնող բաղադրիչների ներթափանցումը: Բանաձեւում վիտամին C-ն եւ B3-ը (հեղուկ շերտը) համադրել ենք ջրում լուծվող կարոտենոիդներով, որոնցով անխնա հարուստ է մասուրի կորիզայուղը: Իհարկե, մենք կարող էինք այս երկու շերտերը միախառնել եւ ստանալ սպիտակեցնող քսուք, բայց այդ դեպքում ստիպված կլինեինք օգտագործել որեւէ խտացնող կամ էմուլսարար բաղադրիչ, որը կկազմեր քսուքի մոտ 8%-ը: Ավելին, այն չէր կարող խորը ներթափանցել մաշկի շերտերի մեջ: Էլ ավելին, մենք այս բանաձեւի համար հատուկ ընտրել ենք ժոժոբայի, ձիթապտղի եւ խաղողի կորիզի յուղերը, որոնք մեծացնում են շիճուկի ներթափանցման կարողությունը:

    Շիճուկ կարելի է ստանալ նաեւ հեղուկ գելի բարդ բանաձեւով (իրականում գելը ամենից արագ եւ խորն է ներթափանցում մաշկի մեջ), կամ տարբեր յուղերի պարզ խառնուրդով: Վերջինիս օրինակ է Նաիրիանի Ցերեկային շիճուկը մասուրի կորիզայուղով: Այս շիճուկը պարունակում է արագ ներթափանցող կորիզայուղեր եւ եթերայուղեր, որոնք հարուստ են վիտամիններով, հակաօքիդիչներով եւ կոլագենի արտադրությունը խթանող կարոտենոիդներով: Ավելի արագ եւ արդյունավետ ներթափանցման համար խորհուրդ ենք տալիս կիրառել այն Նաիրիանի Տոնավորող հեղուկից հետո: Դամասկյան վարդաջրից պատրաստված Տոնավորողը խոնավացնում է մաշկը եւ կարող է փքել ու բացել մաշկի ամենավերին եւ ամենափակ եղջրային թաղանթը (Stratum corneum): Այսպիսով, Տոնավորողի եւ մասուրի կորիզայուղով շիճուկի համատեղ կիրառումը կպարգևի այն, ինչ մեզանից շատերն այդքան ցանկանում են՝ առողջությամբ շողշողացող մաշկ: 

    * հղում է Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» պիեսի հայտնի տողերին.

    Անունն ի՞նչ է  — այն, որ վարդ ենք մենք անվանում,
    Նույնքան անուշ հոտ կունենար այլ անունով:

    Մաքրող եւ հանգստացնող

    Նարդոսի սկրաբ

    4900 դրամ

    Սնուցող եւ հարթեցնող

    Վաղենակի սկրաբ

    4900 դրամ

    Առույգացնող եւ կազդուրիչ

    Մաքրող քսուք

    12200 դրամ