ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Բլոգ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ

    ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ

    30 Nov, 2022 / Նաիրիան

    Համավարակի պատճառով մենք մի պահ դադարեցրել էինք տարաների վերամշակման ծրագիրը եւ մեր հաճախորդներից տարաներ չէինք ընդունում՝ պարզապես տրամադրելով համապատասխան զեղչը: Հենց այդ ընթացքում ավելի ծավալուն ու կայուն տեսլական որդեգրեցինք, որը սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական է միաժամանակ:

    Վերջին 50 տարում մոլորակի բնակչությունը կրկնապատկվել է: Եվ մոլորակն այլեւս չի կարողանում տեղավորել մեր թափոնները:

    Քանի՞ մոլորակի ռեսուրս է մեզ անհրաժեշտ, եթե մոլորակի բնակչությունը շարունակի ապրել այնպես, ինչպես հիմա: Պատասխան՝ միջինում մեզ անհրաժեշտ է 1,6 մոլորակ: Հայաստանի բնակչության համար այն կազմում է 1,19 մոլորակ:

    Իրականում մեզ մոտ ահռելի քանակ են կազմում կենցաղային թափոնները, ավելի հստակ՝ սննդի մնացորդները: Նաիրիանում մենք ի սկզբանե ունեցել ենք կոմպոստացման համար առանձնացրած տարածք եւ սննդային մնացորդները, բուսական մնացորդները ամբողջությամբ ենթարկվում են կոմպոստացման, այսինքն՝ պարարտանյութի տեսքով վերադառնում են հողին: 

    Այժմ մեր պլաստիկե եւ ապակե տարաների մասին: Դրանք բոլորը, բացառությամբ պոմպերի, ենթակա են վերամշակման: Մինչեւ այս գարուն մեր հաճախորդները Նաիրիանի բուտիկներում հանձնում էին օգտագործված տարաները եւ ստանում հատուկ զեղչ նույն խնամքի միջոցների համար: Այժմ Թումանյան 34 հասցեում գործող բուտիկում մենք ունենք վերամշակման համար նախատեսված արկղեր եւ ավելի մեծ եռանդով ենք վերսկսում տարաների վերամշակման ծրագիրը:

    Մեր հաճախորդներին կխնդրենք տարաները բերել մասնատված եւ մաքուր վիճակում: Եթե դրանք վնասվել են բացելու եւ մասերն առանձնացնելու ընթացքում, հոգ չէ, քանի որ դրանցից հումք է պատրաստվելու: Եվ իհարկե, տարաները վերամշակման հանձնելիս դուք կօգտվեք հատուկ զեղչից․

    25% մինչև 10.000 դր. արժողությամբ խնամքի միջոցների դեպքում

    20% 10 000-20 000 դր. արժողությամբ խնամքի միջոցների դեպքում

    10% 20 001 դր. եւ ավելի արժողությամբ խնամքի միջոցների դեպքում

    Յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքից մեր երկիրը կարող է ավելի լավը դառնալ, մոլորակը՝ ավելի մաքուր: Մենք ողջունում ենք որոշումը, որ 2022 թվականից Հայաստանում արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը:

    Եկեք պարզենք, թե առանց մեր իմացության ինչպիսի մոլորակ ենք ժառանգություն թողնում:  

    Աշխարհում մշակվում է պլաստիկե թափոնների ընդամենը 5 տոկոսը: Միայն մի փաստ, որպեսզի պատկերացնենք ահռելի վնասները. պոլիէթիլենային տոպրակները, հատկապես նրանք, որ մշակման չեն ենթարկվում, քայքայվում են բնական պայմաններում շուրջ 1000 տարվա ընթացքում: Պլաստիկե շշերը քայքայվում են շուրջ 450, իսկ մետաղականները՝ 200 տարվա ընթացքում:  

    Եթե դուք ունեք որեւէ ազատ անկյուն սեփական տան բակում կամ հողամասում, անպայման խորհուրդ ենք տալիս դեն չնետել սննդային մնացորդները եւ կոմպոստացում կատարել: Օրգանական նյութերի քայքայումից ստացվող կոմպոստը անփոխարինելի բնական պարարտանյութ է:

    Խնամենք մեր մոլորակը, որպեսզի այն շարունակի կյանք պարգեւել:

    Մաքրող եւ հանգստացնող

    Նարդոսի սկրաբ

    4900 դրամ

    Սնուցող եւ հարթեցնող

    Վաղենակի սկրաբ

    4900 դրամ

    Առույգացնող եւ կազդուրիչ

    Մաքրող քսուք

    12200 դրամ