Ալֆա-արբուտինը ստացվում է արջախաղողի տերեւներից: Մաշկի գերպիգմենտացիայի ժամանակ այս բաղադրիչը դանդաղեցնում է մելանինի սինթեզի ընթացքը։ Մելանինը բնական պիգմենտների ընդհանրական անունն է, այն արտադրվում է մաշկի հատուկ բջիջներում մաշկը արևից պաշտպանելու համար
Կիրառվում է: Սպիտակեցնող շիճուկ C վիտամինով ,
Ալֆա-արբուտին
Աղբյուրը՝ ԱՄՆ
Աղբյուրը
Ալֆա-արբուտինը բիոսինթետիկ բաղադրիչ է, ստացվում է արջախաղողի տերեւներից: Արդյունահանված վիճակում բյուրեղային սպիտակ փոշի է, հեշտորեն լուծվում է ջրում:
Օգտակար հատկությունները
Ի տարբերություն սպիտակեցնող այլ բաղադրիչների՝ ալֆա-արբուտինը չի վնասում վերնամաշկի բջիջները եւ լիովին վերականգնում է դրանք մինչեւ 45 օրվա ընթացքում։ Արբուտինը դանդաղեցնում է մելանինի (բնական պիգմենտ, որն արտադրվում է մաշկի հատուկ բջիջներում մաշկը արևից պաշտպանելու համար եւ կարող է ունենալ տարբեր երանգներ) սինթեզի ընթացքը։ Բնական կոսմետիկայի բանաձեւերում թույլատրելի այս բաղադրիչը փափկացնում եւ սնուցում է մաշկը, ունի հակաբորբոքիչ եւ մանրէասպան հատկություններ։
Հետաքրքիր է իմանալ
Ժողովրդական բժշկությունը արջախաղողը համարվում է դեղաբույս, իսկ դրանից ստացվող արբուտինը օգտագործում է միզուղիների ինֆեկցիաների բուժման մեջ։