Գերչակի բացառիկ յուղը պահում է խոնավությունը մաշկում եւ պաշտպանում է այն արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից՝ մաշկին հաղորդելով յուղային փայլից զուրկ փափկության զգացողություն:
Կիրառվում է: Շուրթերի բալզամ , Մազապարկիկներն ամրացնող շիճուկ , Մորուքի Յուղ , Օճառ-շամպուն ,
Գերչակի յուղ
Աղբյուրը՝ Հնդկաստան
Գերչակի բացառիկ յուղը պահում է խոնավությունը մաշկում եւ պաշտպանում է այն արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից՝ մաշկին հաղորդելով յուղային փայլից զուրկ փափկության զգացողություն:
Օգտակար հատկությունները
Այս հարուստ յուղը ստացվում է գերչակի հատիկից: Մաշկի խնամքի միջոցներում կիրառվող այն բացառիկ բաղադրիչներից է, որոնք խոնավություն գրավող եւ պահող հատկություններ ունեն: Չնայած դրան, այն մաշկի վրա չի թողնում յուղային մնացորդներ եւ ավելին, մաշկին հաղորդում է փափկության զգացողություն: Գերչակի յուղը հագեցած է պաշտպանիչ ու սնուցիչ E վիտամինով: Այն օգնում է թուլացնել մաշկի գրգռման հետքերը, բուժել մաշկի անհարթ տոնավորումը: Թեեւ գերչակի հատիկը թունավոր է, էքստրակցիայի արդյունքում ստացվում է նուրբ եւ անվտանգ յուղ:
Գերչակի յուղը գնահատելու եւս մի քանի պատճառ
Չնայած հայտնի է, որ գերչակի յուղը նպաստում է մազերի աճին, դա այնքան էլ մոգական ճշմարտություն չէ: Գերչակի յուղն ունի ամրացնող հատկություններ, որոնք առողջացնում են մազարմատներն ու սնուցում են գլխամաշկը՝ այդպիսով կանխելով մազաթափությունը: Այդ պատճառով շատերը կարծում են, թե այն նպաստում է նոր մազերի աճին: Անշուշտ, այն բարելավում է մազերի տեսքը եւ դրանց ավելի խիտ տեսք է հաղորդում: