Կոկոսի յուղի հրաշալի փափկացնող հատկությունը, գումարվելով իր բացառիկ ճարպաթթվին, դառնում է անփոխարինելի խոնավացնող բաղադրիչ բոլոր նրանց համար, ովքեր չոր կամ զգայուն մաշկ ունեն:
Կիրառվում է: Գիշերային շիճուկ , Շուրթերի բալզամ , Օճառ-շամպուն ,
Կոկոսի յուղ
Աղբյուրը՝ Մալազիա
Օգտակար հատկությունները
Կոկոսի յուղի հրաշալի փափկացնող հատկությունը, գումարվելով իր բացառիկ ճարպաթթվին, դառնում է անփոխարինելի խոնավացնող բաղադրիչ բոլոր նրանց համար, ովքեր չոր կամ զգայուն մաշկ ունեն: Մեծաքանակ կիրառման դեպքում այն թեթեւացնում է մաշկի թեփուկայնության ու քորի խնդիրները: Կոկոսի յուղը մաշկը դարձնում է փափուկ, ամուր եւ ավելի ճկուն՝ միաժամանակ կանխելով խոնավության կորուստը: Կոկոսի յուղը հարուստ է լաուրինաթթվով, որը մանրէասպան ճարպաթթու է եւ նվազեցնում է մաշկի գրգռվածությունն ու բորբոքումը: Այս բաղադրիչի շնորհիվ յուղն իսկական բալասան է զգայուն, դյուրագրգիռ մաշկի համար: