Նշի յուղը նուրբ եւ մեղմ խոնավացնող է՝ հարուստ մաշկը պաշտպանող E վիտամինով եւ ամրացնող ճարպաթթուներով: Այն գերազանց բաղադրիչ է դեմքի նորմալ եւ չոր մաշկի, ինչպես նաեւ մարմնի համար:
Կիրառվում է: Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք , Խոնավացնող քսուք , Գիշերային շիճուկ , Լոգանքի յուղ , Ձեռքի քսուք զգայուն մաշկի համար , ՆԱՐԴՈՍԻ ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆ , ՄԱՐՄՆԻ ԵՐԿՅԱԿ ԽՆԱՄՔ , ՄԱՐՄՆԻ ԵՐԿՅԱԿ ԽՆԱՄՔ , ՄԱՐՄՆԻ ԵՐԿՅԱԿ ԽՆԱՄՔ , Ձեռքի քսուք զգայուն մաշկի համար , Մարմնի սկրաբ վարդի և Լոգանքի յուղ , Մարմնի սկրաբ ծիրանի և Լոգանքի յուղ , Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք | W20 , Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք | W30 , Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք | W50 , Մորուքի Յուղ ,
Նշի յուղ (Prunus amygdalus var. Dulcis Nut Oil)
Աղբյուրը՝ Գերմանիա եւ Հայաստան
Նշի յուղը նուրբ եւ մեղմ խոնավացնող է՝ հարուստ մաշկը պաշտպանող E վիտամինով եւ ամրացնող ճարպաթթուներով: Այն գերազանց բաղադրիչ է դեմքի նորմալ եւ չոր մաշկի, ինչպես նաեւ մարմնի համար:
Աղբյուրը
Մեր արտադրության տեղայնացումը շարունակական գործընթաց է: Որոշ բաղադրիչներ ավելի հեշտ է արտադրել տեղում, որոշները՝ ոչ այդքան: Այս պահին Հայաստանում դժվար է գտնել այն քանակության նշի յուղ, որքան մեզ անհրաժեշտ է: Ուստի մեծամասամբ մենք այն ներմուծում ենք Գերմանիայից: Այդուհանդերձ, նշի մշակումը Հայաստանում ավելի շատ տարածում է գտնում, է եւ մենք վստահ ենք, որ շուտով կարող ենք կիրառել բացառապես տեղական արտադրանքը: Մեր կիրառած նշի յուղը ստացվում է սառը մամլման մեթոդով, որն իդեալական է, քանի որ պահպանում է նշի միջուկում առկա ճարպաթթուներն ու սնուցիչների առավելագույն քանակը:
Օգտակար հատկությունները
Նշի յուղը սնուցում եւ խոնավացնում է նորմալ, չոր եւ հասուն մաշկը: Իր հավասարակշված կազմության ու նուրբ բույրի շնորհիվ այն ցանկացած խոնավացնող բանաձեւում լավագույն հավելում կլինի: Օմեգա-9-ը, որն ամենից շատ խոնավացնող ճարպաթթուներից է, օժտում է նշի յուղին փափկացնող եւ ամրացնող, իսկ օմեգա-6-ը՝ մաշկը հանգստացնող հատկություններով: Ավելին, այն պաշտպանում է մաշկը ծերացման առաջին նշաններից E վիտամինի եւ հակաօքսիդիչ ֆիտոստերոլների շնորհիվ:
Նշի յուղը գնահատելու եւս մի քանի պատճառ
Գարնան ծաղկունքը խորհրդանշող առաջին ծառերից են նշենիները, ինչով եւ արտահայտում են բնության երիտասարդացնող ներուժը: Նշի միջուկն ունի նաեւ խիտ սնուցիչ բաղադրություն եւ նուշ պարունակող քաղցրահամ բատոնները ուժերի վերականգման արագ միջոց են ամբողջ աշխարհում: