Մեղրամոմը կատարելապես բնական խտացնող բաղադրիչ է եւ փափկացնող միջոց, որը պատրաստում են մեղուները: Այն խտություն է հաղորդում մեր ապրանքներին՝ երաշխավորելով մաշկի փափկությունն ու ճկունությունը:
Կիրառվում է: Ձեռքի պինդ քսուք , Ձեռքի պինդ քսուք , Ձեռքի պինդ քսուք | Կիտրոնային ռեհան , Ձեռքի պինդ քսուք | Նարդոս , Ձեռքի պինդ քսուք | Պատրինջ , Ձեռքի պինդ քսուք | Խորդենի ,
Մեղրամոմ
Աղբյուրը՝ Արագյուղ, Կոտայքի մարզ եւ ԱՄՆ
Մեղրամոմը կատարելապես բնական խտացնող բաղադրիչ է եւ փափկացնող միջոց, որը պատրաստում են մեղուները: Այն խտություն է հաղորդում մեր ապրանքներին՝ երաշխավորելով մաշկի փափկությունն ու ճկունությունը:
Աղբյուրը
Մեղրով սնվելուց հետո մեղուներն իրենց մարմնում ստեղծում են մեղրամոմը եւ դուրս են բերում այն հատուկ գեղձերի միջոցով: Խառնելով այն ծաղկափոշու եւ ակնամոմի հետ՝ կառուցում են շրջանակներ, որոնց մեջ այնուհետ լցնելու են իրենց նոր, ձմեռվա համար մթերվող մեղրը: Նաիրիանում մենք երեք տեսակի մեղրամոմ ենք կիրառում: Օճառներում կիրառվող մեղրամոմը ստանում ենք տեղում՝ Արագյուղում, իսկ խնամքի միջոցներում կիրառվող մեղրամոմը ներմուծվում է ԱՄՆ-ից:
Օգտակար հատկությունները
Մեղրամոմը բազմաթիվ կիրառություններ ունի գեղեցկության աշխարհում, բայց այն հիմնականում իրականացնում է խտացնող եւ փափկացնող գործառույթ: Որպես խտացնող բաղադրիչ՝ այն բալզամային տեսք է հաղորդում ապրանքին եւ օգնում է հեշտությամբ տարածել դեմքին:
Մեղրամոմը գնահատելու եւս մի քանի պատճառ
Մեղուներն առաջնահերթ կարեւորություն ունեն էկոհամակարգի բնականոն զարգացման համար՝ խաչաձեւ փոշոտման միջոցով ապահովելով բուսատեսակների, այդ թվում եւ սննդում կիրառվող բուսատեսակների կայուն աճը: Արագյուղում մեղվապահության հիմնումը խորհրդանշում է նաեւ մեր նվիրվածությունը կենսակայուն միջավայրին: