ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Ընթացքը Բաղադրիչների ցանկ ՊԱՏՐԻՆՋԻ ՋՐԱԿԱԽՈՒՅԹ

    ՊԱՏՐԻՆՋԻ ՋՐԱԿԱԽՈՒՅԹ

    Թեթեւ ու ցիտրուսային պատրինջի ջրակախույթը (հիդրոզոլ) մեղմացնող եւ ծակոտիները սեղմող՝ մածող հատկություններ ունի, հրաշալիորեն հանգստացնում է կորյակների հակված մաշկը եւ փոքրացնում է մաշկի ծակոտիները:

    Կիրառվում է: Սպիտակեցնող շիճուկ C վիտամինով , Հակակորյակային Գել , Ձեռքի պինդ քսուք , Ձեռքի պինդ քսուք | Կիտրոնային ռեհան , Ձեռքի պինդ քսուք | Նարդոս , Ձեռքի պինդ քսուք | Պատրինջ , Ձեռքի պինդ քսուք | Խորդենի ,

    Պատրինջի ջրակախույթ

    Աղբյուրը՝ Արագյուղ, Կոտայքի մարզ

    Թեթեւ ու ցիտրուսային պատրինջի ջրակախույթը (հիդրոզոլ) մեղմացնող եւ ծակոտիները սեղմող՝ մածող հատկություններ ունի, հրաշալիորեն հանգստացնում է կորյակների հակված մաշկը եւ փոքրացնում է մաշկի ծակոտիները:

    Աղբյուրը

    Պատրինջը, որը հայտնի է նաեւ մելիսա կամ կիտրոնային բալզամ անուններով, Հայաստանի բնիկ բույսերից է եւ փարթամորեն աճում է Արագյուղի մեր դաշտերում: Մենք հավաքում ենք բույսի տերեւները եւ տեղափոխում թորման սարք, որպեսզի ստանանք եւ՛ եթերայուղ, եւ՛ բույսի թորված ջուր՝ հիդրոզոլ: Ջրային գոլորշին, որն առանձնացնում է եթերայուղը տերեւներից, սառելով կրկին վերածվում է ջրի, եւ դրա մակերեւույթին մենք տեսնում ենք եթերայուղի բարակ շերտը, որն իր մեջ է պարունակում պատրինջի` բուժիչ հատկություններ ունեցող բաղադրիչների մեծ մասը: Սակայն մի շարք օգտակար բաղադրիչներ ամբարվում են հենց թորված ջրի մեջ:

    Օգտակար հատկությունները

    Ամենից շատ այս դեղաբուսական հիդրոզոլից կօգտվեն կորյակների հակված մաշկ ունեցողները: Իր թեթեւ մածող ազդեցության շնորհիվ այն ակնթարթորեն բարելավում է յուղոտ եւ կորյակային խնդիրներ ունեցող մաշկը, փոքրացնում է մաշկի ծակոտիները եւ մեղմում գրգռվածությունը: Ի հավելումն դրա, պատրինջի հիդրոզոլի հակաօքսիդիչ բույլը պաշտպանում է մաշկն արտաքին միջավայրի վտանգներից: Այս օգտակար հատկությունների շնորհիվ հակակորյակային խնամքի բանաձեւերում պատրինջի հիդրոզոլը հրաշալիորեն փոխարինում է ջրին:

    Պատրինջը գնահատելու եւս մի քանի պատճառ

    Բացի այն, որ պատրինջը մարմնի բալասան է, այն նաեւ ներդաշնակում է մարմինն ու հոգին: Հայաստանում պատրինջի հակաբորբոքիչ թեյը հաճախ ավադական դեղամիջոց է ստամոքսային խանգարումների դեմ: Պատրինջը հաճախ է օգտագործվում ներշնչման (ինհալացիա) ժամանակ, քանի որ առողջարար լինելուց բացի հանգստացնող է եւ տրամադրություն բարձրացնող:

    Պայծառացնող եւ սնուցող

    Սպիտակեցնող շիճուկ C վիտամինով

    35500 դրամ

    Բուժող եւ մածող

    Հակակորյակային Գել

    9900 դրամ

    Խոնավացնող եւ պաշտպանող

    Ձեռքի պինդ քսուք

    3900 դրամ