ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • ԿԱՐՄԻՐ ԿԱՎ

    Ինչպես հողի կազմության մեջ կավն օգնում է բույսերի առողջ զարգացմանը, այդպես էլ այն հրաշքներ է գործում մեր մաշկի վրա՝ մաքրելով ու վերականգնելով մաշկի առողջ շերտը: Կավով խնամքից հետո ողջ մարմնի մաշկը թարմանում է եւ երիտասարդանում. կավը շատ օգտակար է հատկապես

    Կիրառվում է: Վարդափոշի սկրաբ ,

    Ինչպես հողի կազմության մեջ կավն օգնում է բույսերի առողջ զարգացմանը, այդպես էլ այն հրաշքներ է գործում մեր մաշկի վրա՝ մաքրելով ու վերականգնելով մաշկի առողջ շերտը: Կավով խնամքից հետո ողջ մարմնի մաշկը թարմանում է եւ երիտասարդանում. կավը շատ օգտակար է հատկապես թոշնած եւ խունացած մաշկին:

    Աղբյուրը՝ Հայաստան

    Օգտակար հատկությունները

    Կավը գեղեցկության աշխարհում ամենալայն կիրառություն ունեցող բնական բաղադրիչներից է: Այն օգնում է մաշկից մաքրելու հավելյալ յուղը, մահացած բջիջները, հնարավոր թունավոր նյութերը, շպարն ու փոշին:

    Կոսմետիկայում օգտագործվում են կավի մի շարք տեսակներ՝ կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ․ դրանք ընտրվում են կոնկրետ ապրանքատեսակի համար ըստ մաշկի տեսակի և խնդրի։Կարմիր կավը հարմար է հատկապես զգայուն մաշկին, քանի որ ալերգիաներ չի առաջացնում:  Օգնում է ձերբազատվել մաշկի թեփոտությունից, քորից, հագեցնում է մաշկը թթվածնով եւ նպաստում արյան շրջանառության բարելավմանը, բարձրացնում է մաշկի տոնուսը, առաձգականություն հաղորդում մաշկին:

    Կարմիր կավը կավի հազվագյուտ տեսակ է, որը հիմնականում օգտագործվում է խնամքի միջոցների արտադրության մեջ: Կավի գույնը պայմանավորված է երկաթի օքսիդի եւ պղնձի, մանգանի (արջնաքար) եւ հեմատիտի (արյունաքար, կարմրաքար) պարունակությամբ:

    Կարմիր կավը գնահատելու եւս մի քանի պատճառ

    Կավաբուժությունը հայտնի է անհիշելի ժամանակներից. այն Եգիպտոսի վերջին թագուհի Կլեոպատրայի գեղեցկության ու խնամքի միջոցներից մեկն էր:

    Կավից պատրաստվող դիմակները խթանում են արյան շրջանառությունը, թուլացնում մկանային լարվածությունը, թեթևացնում ռևմատիկ ցավերն ու հոդացավերը: Մասնավորապես կարմիր կավն օգտագործվում է որպես օրգանիզմում երկաթի պակասը լրացնող միջոց, սրտանոթային հիվանդությունների, ոտքերի վարիկոզային, էնդոկրին հիվանդությունների, զարկերակային թերլարման դեպքում:

    Մաքրող եւ հարթեցնող

    Վարդափոշի սկրաբ

    4900 դրամ