ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Ընթացքը Բաղադրիչների ցանկ ՀԱԶԱՐԱՏԵՐԵՎՈՒԿԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    ՀԱԶԱՐԱՏԵՐԵՎՈՒԿԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Թռչնափետուր հիշեցնող տերեւներով այս ծաղկի բաց դեղնագույն ծաղկագլխիկներում պարունակվում է սուր ու քաղցր հոտով բուժիչ եթերայուղ, որը մենք ստանում ենք ջրային թորման եղանակով:

    Կիրառվում է: Հակակորյակային Գել ,

    Հազարատերեւուկի եթերայուղ (Achillea millefolium)

    Աղբյուրը՝ Արագյուղ, Կոտայքի մարզ

    Ստացման եղանակը՝ ջրագոլորշային թորում

    Աղբյուրը

    Վայրի հազարատերեւուկի ծաղիկները հավաքում ենք հենց մեր «տնից»՝ Արագյուղից ու շրջակայքից: Թռչնափետուր հիշեցնող տերեւներով այս ծաղկի բաց դեղնագույն ծաղկագլխիկներում պարունակվում է սուր ու քաղցր հոտով բուժիչ եթերայուղ, որը մենք ստանում ենք ջրային թորման եղանակով: Եփում ենք ծաղիկները ջրով լցված հատուկ տարայում եւ ջրագոլորշին առանձնացնում է եթերայուղը ծաղիկներից:

    Օգտակար հատկությունները

    Կորյակների հակված մաշկի խնամքի միջոցներում հազարատերեւուկի եթերայուղը խիստ օգտակար բաղադրիչ է, քանի որ ունի հանգստացնող ու մածող հատկություններ: Այն արագորեն թուլացնում է մաշկի կարմրությունն ու վերացնում ցավոտ բշտիկների ուռածությունը՝ դարձնելով մաշկը ավելի հարթ ու ողորկ: Որոշ հետազոտություններ նշում են հազարատերեւուկի եթերայուղի հակամանրէային եւ հակաօքսիդիչ ակտիվության մասին, ինչը կարող է օգնել նրանց, ովքեր տառապում են մաշկի պարբերական բորբոքումներից: Իր «պայքարող» հատկությունների շնորհիվ այս եթերայուղը կարեւոր հավելում է համարվում յուղոտ կամ խնդիրներ ունեցող մաշկի խնամքի միջոցներում:

    Հազարատերեւուկը գնահատելու եւս մի քանի պատճառ

    Մաշկի խնամքը միակ ոլորտը չէ, որտեղ հազարատերեւուկը օգտակար է եղել: Այս բույսն օգտագործվել է աշխարհով մեկ, եւ ժողովրդական բժշկության ավանդույթներից հայտնի է որպես բորբոքումի, ցավի եւ ստամոքսաղիքային խանգարումների բուժամիջոց: Հազարատերեւուկի ծաղկի տեսակների խումբը կոչվում է Achillea՝ հույն դիցաբանական հերոս Աքիլեսի անունով: Ըստ լեգենդի՝ պատերազմի ժամանակ Աքիլեսն իր հետ միշտ ունեցել է այս բույսը իր զինվորների վերքերը բուժելու համար: Հազարատերեւուկը դեռ ուսումնասիրությունների կարիք ունի, որոնք, վստահ ենք, հիմնավորելու են բույսի բուժիչ եւ առողջարար հատկությունները:

    Բուժող եւ մածող

    Հակակորյակային Գել

    9900 դրամ