Հռոմեական երիցուկի հիասքանչ կապույտ եթերայուղը թուլացնում է մաշկի կարմրությունն ու հանգստացնում է զգայուն մաշկը կամազուլեն (Chamazulene) բաղադրիչի հարուստ պարունակության շնորհիվ: Իսկ ֆլավոնոիդների համալիր կազմությունը պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի վ
Կիրառվում է: Խոնավացնող քսուք , Հակակորյակային Գել , Շամպուն ,
Հռոմեական երիցուկի եթերայուղ
Աղբյուրը՝ ԱՄՆ
Հռոմեական երիցուկի հիասքանչ կապույտ եթերայուղը թուլացնում է մաշկի կարմրությունն ու հանգստացնում է զգայուն մաշկը կամազուլեն (Chamazulene) բաղադրիչի հարուստ պարունակության շնորհիվ: Իսկ ֆլավոնոիդների համալիր կազմությունը պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի վնասներից՝ արդյունավետ դարձնելով այս եթերայուղը հատկապես հակատարիքային խնամքի միջոցներում:
Աղբյուրը
Հռոմեական երիցուկը սերում է հյուսիսարեւմտյան Եվրոպայից եւ այն չպետք է շփոթել գերմանական երիցուկի հետ: Եթերայուղը ստացվում է երիցուկի ծաղիկներից, ջրագոլորշային թորման եղանակով: Եթերայուղը պարունակում է մեծ քանակությամբ կամազուլեն հակաբորբոքիչ տերպենը, որը եթերայուղին հաղորդում է վառ կապույտ երանգ:
Օգտակար հատկությունները
Երիցուկի եթերայուղը դարմանում է զգայուն եւ գրգռված մաշկը: Դրանում պարունակվող կամազուլենի, ալֆա-պինենի եւ ֆարնեզոլի հակաբորբոքիչ հատկությունները մանրամասն հետազոտված են: Երիցուկում պարունակվող հակաօքսիդիչները կանխում են ազատ ռադիկալների վնասները, արդյունքում՝ մաշկի վաղահաս ծերացումը: