ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Ընթացքը Բաղադրիչների ցանկ ԿԻՏՐՈՆԱՅԻՆ ՌԵՀԱՆԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    ԿԻՏՐՈՆԱՅԻՆ ՌԵՀԱՆԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Կիտրոնային համեղ ու թարմացնող բույրով այս ռեհանի եթերայուղը պարունակում է մաշկի բորբոքումը չեզոքացնող եւ մաշկը հանգստացնող միացություններ, որոնք կոչվում են տերպեններ, եւ որոնց շնորհիվ այս եթերայուղը հրաշալի ազդեցություն է թողնում յուղոտ եւ կորյակների հակվ

    Կիրառվում է: Խոնավացնող քսուք , Ձեռքի պինդ քսուք , Կիտրոնային ռեհան օճառ , ԲՆԱԿԱՆ ՕՃԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ. ՉԻՉԽԱՆ, ԿԻՏՐՈՆԻ ՌԵՀԱՆ, ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆ , Ձեռքի պինդ քսուք | Նարդոս , Ձեռքի պինդ քսուք | Պատրինջ ,

    Կիտրոնային համեղ ու թարմացնող բույրով այս ռեհանի եթերայուղը պարունակում է մաշկի բորբոքումը չեզոքացնող եւ մաշկը հանգստացնող միացություններ, որոնք կոչվում են տերպեններ, եւ որոնց շնորհիվ այս եթերայուղը հրաշալի ազդեցություն է թողնում յուղոտ եւ կորյակների հակված մաշկի վրա:

    Կիտրոնային ռեհանի եթերայուղ

    Ստացման միջոցը` ջրագոլորշային թորում

    Աղբյուրը` Արագյուղ, Կոտայքի մարզ

    Կիտրոնային համեղ ու թարմացնող բույրով այս ռեհանի եթերայուղը պարունակում է մաշկի բորբոքումը չեզոքացնող եւ մաշկը հանգստացնող միացություններ, որոնք կոչվում են տերպեններ, եւ որոնց շնորհիվ այս եթերայուղը հրաշալի ազդեցություն է թողնում յուղոտ եւ կորյակների հակված մաշկի վրա:

    Աղբյուրը

    Մենք ներմուծել եւ խրախուսում ենք կիտրոնային ռեհանի մշակումը Հայաստանում` տեղացի գյուղատնտեսներին տրամադրելով բույսի սերմերը, ցույց տալով մշակման ու հավաքի եղանակները: Բերքը հավաքելուց հետո անցնում ենք ջրագոլորշային թորման եւ գոլորշին զատում է եթերայուղը բույսից:

    Օգտակար հատկությունները

    Կիտրոնային ռեհանում պարունակվող եթերայուղն անուշաբույր է եւ ունի մի շարք օգտակար հատկություններ. այն կարող է նվազեցնել մաշկի գրգռումը եւ թուլացնել կարմրությունը: Կիտրոնային ռեհանի եթերայուղը բարելավում է հաճախակի գրգռվող մաշկը՝ շնորհիվ բույսում պարունակվող հակամիկրոբային միացության, որը կոչվում է ցիտրալ: Ավելին, կիտրոնային ռեհանը հրաշալի հոտազերծիչ է, ոչ միայն որովհետեւ հաճելի բույր ունի. ցիտրալը չեզոքացնում է բոլոր տհաճ հոտերի աղբյուր հանդիսացող մանրէները: Ուստի այս եթերայուղը շատ օգտակար բաղադրիչ է մարմնի խնամքի միջոցներում եւ օճառներում: Հակաօքսիդիչների բարձր պարունակության շնորհիվ կիտրոնային ռեհանի յուղը պաշտպանում է նաեւ միջավայրային վնասներից, այդ թվում՝ նաեւ կարմրությունից, կանխում է կնճիռների ու պեպենների առաջացումը: Բորբոքումը չեզոքացող եւ մաշկը պաշտպանող հատկությունների շնորհիվ այն կատարյալ է բոլոր նրանց համար, ովքեր ունեն յուղոտ մաշկ եւ ցանկանում են խուսափել մաշկի վաղահաս ծերացումից եւ զգայունությունից:

    Մեր բացահայտումները

    ՆԱԻՐԻԱՆ-ի լաբորատորիան եւ Երեւանի պետական համալսարանը համատեղ պատրաստվում են հրապարակել կիտրոնի ռեհանի եթերայուղի հատկությունների վերաբերյալ հետազոտությունը: Մենք միասին փորձարկել ենք եթերայուղը բազմաթիվ մանրէների, այդ թվում նաեւ հակաբիոտիկներին դիմակայող ստաֆիլոկոկի տեսակների դեմ: Կիտրոնային ռեհանի յուղն ի զորու է եղել ոչնչացնել փորձարկվող բոլոր բակետրիաների տեսակները` ապացուցելով ակնեի դեմ պայքարի իր հզոր ուժը:

    Կիտրոնային ռեհանը գնահատելու եւս մի քանի պատճառ

    Եթե ռեհանը եւ կանաչու այլ տեսակները բնորոշ են հայկական խոհանոցին, ապա կիտրոնի ռեհանն ամերիկյան հիբրիդ է ու մինչ այս չի մշակվել Հայաստանում: Այդուհանդերձ, Կոտայքի մարզում, որտեղ եւ մեր դաշտերն են, կլիման խիստ բարենպաստ է այս բուսատեսակի մշակման համար: Մենք սկզբում աճեցնում էինք կիտրոնային ռեհանը ՆԱԻՐԻԱՆ-ի դաշտերում, բայց քանի որ մեր առաքելության մասն է կազմում Հայաստանում կենսակայուն գյուղատնտեսության ու ազնիվ առեւտրի զարգացումը, մենք որոշեցինք համագործակցել հարեւան տնտեսությունների հետ: Երբ արդեն վստահ էինք, որ կիտրոնային ռեհանը կարելի է հաջողությամբ մշակել Հայաստանում, բաժանեցինք սերմերը տեղացի գյուղատնտեսներին` նրանց տրամադրելով նաեւ մշակման ու հավաքի եղանակները: Ներմուծելով այս բույսի մշակումը` մենք խրախուսում ենք էկոլոգիական բազմազանությունը Հայաստանում:

    Տոնավորող եւ յուղարտադրությունը կարգավորող

    Խոնավացնող քսուք

    24400 դրամ

    Խոնավացնող եւ պաշտպանող

    Ձեռքի պինդ քսուք

    3900 դրամ

    Մաքրող

    Կիտրոնային ռեհան օճառ

    3500 դրամ