Այս բուրավետ հրաշքն ավելին է, քան անուշաբույր եթերայուղը. նարդոսի յուղը մաշկի զորեղ տոնավորող է եւ ունի տերպենային կազմություն, որը բարելավում է զգայուն եւ կորյակների հակված մաշկը:
Կիրառվում է: Յուղազերծ խոնավացնող քսուք , Արևապաշտպան քսուք Գործակից/SPF 45 , Արեւապաշտպան քսուք Գործակից/SPF 30 , Խոնավացնող քսուք , Հակակորյակային Գել , Աչքի քսուք , Դեզոդորանտ նարդոսի եթերայուղով , Եղունգների ու նրբամաշկի բալզամ , Ձեռքի քսուք զգայուն մաշկի համար , Մազապարկիկներն ամրացնող շիճուկ , Մետաքս օճառ , ԹԱՐՄՈՒԹՅԱՆ ՇՈՒՆՉ , ՆԱՐԴՈՍԻ ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆ , Նաիրիանի «Հիմնական խնամք» հավաքածու , Ձեռքի քսուք զգայուն մաշկի համար ,
Այս բուրավետ հրաշքն ավելին է, քան անուշաբույր եթերայուղը. նարդոսի յուղը մաշկի զորեղ տոնավորող է եւ ունի տերպենային կազմություն, որը բարելավում է զգայուն եւ կորյակների հակված մաշկը:
Նարդոսի եթերայուղ (Lavandula angustifolia & Lavandula latifolia (Spike Lavender))
Աղբյուրը` Իսպանիա և Ֆրանսիա
Այս բուրավետ հրաշքն ավելին է, քան անուշաբույր եթերայուղը. նարդոսի յուղը մաշկի զորեղ տոնավորող է եւ ունի տերպենային կազմություն, որը բարելավում է զգայուն եւ կորյակների հակված մաշկը:
Աղբյուրը
ՆԱԻՐԻԱՆ-ում մենք կիրառում ենք նարդոսի եթերայուղի երկու տեսակ` լայնատերեւ նարդոս եւ անգլիական նարդոս, որոնք ներմուծում ենք Իսպանիայից եւ Ֆրանսիայից: Այս եթերայուղերը թորվում են նարդոսի բույսի անուշաբույր ծաղիկներից` գոլորշիով թորման մեթոդով:
Օգտակար հատկությունները
Նարդոսը հրաշալի է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա, չնայած զգայուն կամ կորյակների հակված մաշկին այն առավել օգտակար է: Տերպենները` կամֆորան եւ ցինեոլը, որոնք լայնատերեւ նարդոսի կազմության մեջ են, թուլացնում են բորբոքումները, ուստի դրանք մեր Հակակորյակային հավաքածուի հիմնական բաղադրիչներն են: Իսկ անգլիական նարդոսն իսկապես հանգստացնում է մաշկը ու հատկապես օգտակար է զգայուն եւ շուտ գրգռվող մաշկին: Անգլիական նարդոսը պարունակում է թե՛ լինալոլ, թե՛ լինալիլ ացետատ, որոնք մաշկի կարմրությունն ու անգամ մաշկի կարմիր երանգը նվազեցնող ֆիտոնյութեր են:
Նարդոսը գնահատելու այլ պատճառներ
Նարդոսի յուղը կարեւոր տեղ ունի արոմաթերապիայի պատմության մեջ: Ասում են, որ արոմաթերապիայի հիմնադիր հայր Ռենե-Մորիս Գատեֆոսը սկսեց հետաքրքրվել եթերայուղերի բուժիչ հատկություններով Բունզենի այրիչի հետ կապված ցավալի պատահարից հետո: Պատմությունը հետեւյալն է. ձեռքի խոր այրվածք ստանալով` Գատեֆոսն ընկղմեց իր ձեռքն առաջին իսկ պատահած հեղուկի մեջ, որը, պարզվեց, նարդոսի յուղ էր: Այնուհետ նա նկատեց, որ այրվածքը շատ ավելի արագ է բուժվում, քան կարելի էր սպասել, եւ վերագրեց պատճառը նարդոսի յուղին: Չնայած սա հետաքրքիր պատմություն է, իրականությունը մի փոքր այլ է: Քանի որ Գատեֆոսն արդեն իսկ հետազոտում էր եթերայուղերի բուժիչ հատկությունները, նարդոսի յուղով ինքն իրեն բուժելու որոշումը նա կայացրել էր իր հետազոտության արդյունքների հիման վրա: Այս «համուհոտով» պատմությունը գեղեցիկ կերպով կապվում է նարդոսի հրաշագործ հատկությունների հետ, որոնք բուժիչ են այրվածքներից մինչեւ բորբոքումներ: