Այս օրգանական եթերայուղը ստացվում է նարնջի նրբիկ ծաղկաթերթիկներից՝ ներոլիից: Ներոլիի ծաղկային եթերայուղը թե՛ հրաշալի հակաօքսիդիչ է, թե՛ պաշտպանում է մաշկը վաղահաս ծերացումից` կանխելով ամենատարբեր բորբոքումները:
Կիրառվում է: Վաղենակ օճառ ,
Ներոլիի ծաղկաթերթիկների յուղ
Աղբյուրը՝ Ֆրանսիա
Այս օրգանական եթերայուղը ստացվում է նարնջի նրբիկ ծաղկաթերթիկներից՝ ներոլիից: Ներոլիի ծաղկային եթերայուղը թե՛ հրաշալի հակաօքսիդիչ է, թե՛ պաշտպանում է մաշկը վաղահաս ծերացումից` կանխելով ամենատարբեր բորբոքումները:
Աղբյուրը
Ներոլիի եթերայուղը ստացվում է ջրագոլորշային թորման միջոցով: Այն բավական թանկարժեք է, քանի որ 45 կգ ծաղկաթերթիկներից ստացվում է 45 գրամ եթերայուղ: Թեպետ եթերայուղի օգտակարությունը լիովին փոխհատուցում է այդ դժվար աշխատանքը:
Օգտակար հատկությունները
Ներոլին հաճախ է խորհուրդ տրվում կորյակների հակված մաշկին, քանի որ օգնում է չեզոքացնել սպիներն ու բծերը, ինչպես նաեւ կանխում է բոլոր տեսակի բորբոքումները: Ի հավելումն դրա՝ այս եթերայուղը բացառիկ հակաօքսիդիչ հատկություն ունի եւ հրաշալի հակատարիքային միջոց է:
Ներոլին գնահատելու եւս մի քանի պատճառ
Ներոլիի նուրբ բույրը շնչած մարդիկ կասեն, որ այն մի ակնթարթում ասես հալեցնում է բոլոր խնդիրները: Այս եթերայուղը հայտնի է որպես սթրեսն ու տագնապները հանգստացնող միջոց: