ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Ընթացքը Բաղադրիչների ցանկ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՑԻՏՐՈՒՍԻ ԿԵՂԵՎԱՅՈՒՂԵՐ

    ՕՐԳԱՆԱԿԱՆ ՑԻՏՐՈՒՍԻ ԿԵՂԵՎԱՅՈՒՂԵՐ

    Ցիտրուսի կեղեւային եթերայուղերը թարմացնող ազդեցությամբ հավելումներ են կոսմետիկական ապրանքներում: Սահմանափակ քանակության դեպքում դրանք անվնաս են, մաքրում են յուղոտ մաշկը, թույլ ախտահանում են եւ տալիս են տրամադրող բույր:

    Կիրառվում է: Մաքրող քսուք ,

    Օրգանական ցիտրուսի կեղեւայուղեր

    Մանդարինի տեսակներ, քաղցր նարինջ, յուզու, կիտրոն, բերգամոտ, թուրինջ

    Աղբյուրը՝ ԱՄՆ, Իտալիա, Հայիթի եւ Ճապոնիա

    Ցիտրուսի կեղեւային եթերայուղերը թարմացնող ազդեցությամբ հավելումներ են կոսմետիկական ապրանքներում: Սահմանափակ քանակության դեպքում դրանք անվնաս են, մաքրում են յուղոտ մաշկը, թույլ ախտահանում են եւ տալիս են տրամադրող բույր: Աղբյուրը Լինի փոքրիկ մանդարին թե էկզոտիկ յուզու, ցիտրուսի եթերայուղերը ստացվում են կեղեւների սառը ճզմման մեթոդով, որը սովորաբար ոչ թե եթերայուղերի, այլ կորիզայուղերի ստացման հիմնական մեթոդն է:

    Օգտակար հատկությունները

    Ցիտրուսի կեղեւայուղերն առանձնանում են ոչ միայն տրամադրող բույրով․ դրանք նպաստներ են բերում մաշկի բոլոր տեսակներին: Ցիտրուսի կեղեւից ստացվող բոլոր յուղերի հիմնական բաղադրիչը լիմոնենն է: Այն ձգում եւ ամրացնում է հասուն մաշկը եւ պաշտպանում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից: Յուղոտ մաշկ ունեցողները գնահատում են դրա մաքրող ազդեցությունը, լիմոնենի շնորհիվ ծակոտիները կծկող եւ մանրէասպան հատկութունները:

    Ֆոտոտոքսիկության մասին

    Մտահոգություն կա, որ ցիտրուսի որոշ կեղեւայուղեր, եթե մնում են մաշկի վրա, կարող են զգայունություն առաջացնել արեւի ճառագայթների նկատմամբ: Մեր քիմիկոսները լիովին գիտակցում են այս ռիսկը եւ վերահսկում են այն: Օրինակ բերգամոտի կեղեւայուղից, որը կիրառվում է մեր բանաձեւերում, հանված է այդ զգայունությունն առաջացնող բերգապտեն բաղադրիչը, ուստի անվտանգ է եւ օգտակար մաշկին: GCMS փորձարկման շնորհիվ մենք կարող ենք տեսնել մեզ մոտ կիրառվող կիտրոնի եւ թուրինջի յուղերի ֆոտոտոքսիկ բաղադրիչների ծավալները, եւ կարող ենք երաշխավորել, որ օգտագործում ենք յուղերն անվտանգ քանակությամբ:

    Առույգացնող եւ կազդուրիչ

    Մաքրող քսուք

    12200 դրամ