ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Ընթացքը Բաղադրիչների ցանկ ՈՒՐՑԱԴԱՂՁԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    ՈՒՐՑԱԴԱՂՁԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Ուրցադաղձը եւ՛ բույր է, եւ՛ մաքրող ուժ, որը մեզ է տրամադրում թարմացնող ու մաքրող եթերայուղը:

    Կիրառվում է: Ոտքի քսուք , Ձեռքի քսուք , ՄԱՐՄՆԻ ԵՐԿՅԱԿ ԽՆԱՄՔ , ՄԱՐՄՆԻ ԵՐԿՅԱԿ ԽՆԱՄՔ , ՄԱՐՄՆԻ ԵՌՅԱԿ ԽՆԱՄՔ , ՄԱՐՄՆԻ ԵՐԿՅԱԿ ԽՆԱՄՔ , Ձեռքի քսուք ,

    Ուրցադաղձի եթերայուղ

    Աղբյուրը՝ Արագյուղ, Կոտայքի մարզ

    Ուրցադաղձը եւ՛ բույր է, եւ՛ մաքրող ուժ, որը մեզ է տրամադրում թարմացնող ու մաքրող եթերայուղը:

    Աղբյուրը

    Ուրցադաղձը Հայաստանում եւ հարեւան երկրներում բնիկ բույս դաղձի (անանուխ) ընտանիքից է: Այն աճում է հենց Արագյուղում, եւ մենք յուրաքանչյուր գարուն ձեռքով հավաքում ենք դրա տերեւները՝ դրանցից ստանալով արժեքավոր եթերայուղ:

    Օգտակար հատկությունները

    Այս թարմացնող եթերայուղը հայտնի է իր մաքրող եւ մանրէասպան հատկություններով և հրաշալի հավելում է մարմնի խնամքի միջոցներում: Տերպենների իր համալիր կազմության շնորհիվ ուրցադաղձը կարող է կանխել տհաճ հոտերը, ուստի այն անհրաժեշտ բաղադրիչ է բոլոր բնական դեզոդորանտներում:

    Ուրցադաղձը գնահատելու եւս մի քանի պատճառ

    Այս անուշիկ բույսը խոսակցական լեզվում հայտնի է որպես կապույտ դաղձ. այն, ի դեպ, մեծ ժողովրդականություն ունի հարեւան Իրանում: Ուրցադաղձի չոր տերեւներից պատրաստվող թեյը նպաստում է մարսողությանն ու կանխում է բորբոքումները: Հայաստանում այն ստամոքսաղիքային ավանդական բուժամիջոցներից է: Այսօր գիտնականները փորձում են ստուգել, թե արդյոք ուրցադաղձի եթերայուղը կարող է կիրառվել սննդում որպես բնական պահպանող բաղադրիչ:

    Հանգստացնող եւ փափկացնող

    Ոտքի քսուք

    12200 դրամ

    Փափկացնող եւ պաշտպանող

    Ձեռքի քսուք

    8900 դրամ

    Ճամփորդական հավաքածու

    ՄԱՐՄՆԻ ԵՐԿՅԱԿ ԽՆԱՄՔ

    9900 դրամ