ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Ընթացքը Բաղադրիչների ցանկ ՊԱՉՈՒԼԻԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    ՊԱՉՈՒԼԻԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Բնության հոտ հիշեցնող այս բուրավետ եթերայուղն արդյունավետ լուծում է բազմաթիվ խնդիրներ, որոնք բնորոշ են զգայուն եւ կորյակների հակված մաշկին: Եթերայուղի պաչուլիոլ բաղադրիչը թուլացնում է մաշկի կարմրությունը...

    Կիրառվում է: Յուղազերծ խոնավացնող քսուք , Խոնավացնող քսուք , Աչքի քսուք , Ձեռքի քսուք զգայուն մաշկի համար , Ամառային պարտեզ օճառ , ՆԱՐԴՈՍԻ ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆ , ՄԱՐՄՆԻ ԵՐԿՅԱԿ ԽՆԱՄՔ , ԲՆԱԿԱՆ ՕՃԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ. ԱՄԱՌԱՅԻՆ ՊԱՐՏԵԶ, ԿԻՏՐՈՆԱԽՈՏ, ԽՈՐԴԵՆԻ , Ձեռքի քսուք զգայուն մաշկի համար ,

    Պաչուլիի եթերայուղ

    Աղբյուրը՝ Ինդոնեզիա

    Բնության հոտ հիշեցնող այս բուրավետ եթերայուղն արդյունավետ լուծում է բազմաթիվ խնդիրներ, որոնք բնորոշ են զգայուն եւ կորյակների հակված մաշկին: Եթերայուղի պաչուլիոլ բաղադրիչը թուլացնում է մաշկի կարմրությունը, որը կարող է սրվել ինչպես կորյակների, այնպես էլ գրգռված մաշկի պատճառով:

    Աղբյուրը

    Պաչուլիի եթերայուղը ստացվում է ջրագոլորշային թորման միջոցով, Ինդոնեզիայում տարածված պաչուլի բույսի չորացրած տերեւներից:

    Օգտակար հատկությունները

    Պաչուլին ի զորու է պայքարել մաշկի կարմրության բոլոր պատճառների դեմ, հավանաբար իր հիմնական բաղադրիչի՝ պաչուլիոլի շնորհիվ, որի օգտակար հատկություններն ի մի են բերված այս գիտական հետազոտության մեջ: Պաչուլին, հատկապես երբ համադրվում է սրված գրգռումների դեմ պայքարող այլ բաղադրիչների հետ, նվազեցնում է մաշկի բծերն ու սպիները: Ժամանակի ընթացքում մաշկը դառնում է հարթ ու ձեռք է բերում պայծառ տեսք:

    Պաչուլին գնահատելու եւս մի քանի պատճառ

    Պաչուլին կամ պաչուլիի բույրը շատերին հիշեցնում է 70-ականները. հիպիական մշակույթում այն ընդունված էր օգտագործել անուշահոտության կամ օծանելիքի փոխարեն: Այս ճանաչելի բույրը հրաշալի կերպով միանում է այլ եթերայուղերին եւ անգամ երկարացնում է դրանց «բուրավետության» ժամկետը: 18-19-րդ դարերում իրենց ապրանքը ցեցերից ապահովելու համար պաչուլիի եթերայուղն օգտագործում էին մետաքսի վաճառականները: Այսօր նույնպես համարվում է, որ պաչուլիի բույրը վանում է միջատներին:

    Հանգստացնող եւ յուղարտադրությունը կարգավորող

    Յուղազերծ խոնավացնող քսուք

    14500 դրամ

    Հանգստացնող եւ վերականգնող

    Խոնավացնող քսուք

    24400 դրամ

    Հանգստացնող եւ պաշտպանող

    Աչքի քսուք

    26600 դրամ