Թարխունի եթերայուղը բնական հոտազերծիչ է, եւ հատկապես ընդունված է տղամարդկանց խնամքի միջոցներում: Մենք ստանում ենք այս բարկահամ յուղը Արագյուղում աճող թարխունի տերեւներից:
Կիրառվում է: Թարխուն օճառ , ՄԱՐՄՆԻ ԵՐԿՅԱԿ ԽՆԱՄՔ , ԲՆԱԿԱՆ ՕՃԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ. ԳԼԻՆՏՎԵՅՆ, ԼԵՌՆԱՅԻՆ ՈՒՐՑ, ԹԱՐԽՈՒՆ ,
Թարխունի եթերայուղ
Աղբյուրը՝ Արագյուղ, Կոտայքի մարզ
Թարխունի եթերայուղը բնական հոտազերծիչ է, եւ հատկապես ընդունված է տղամարդկանց խնամքի միջոցներում: Մենք ստանում ենք այս բարկահամ յուղը Արագյուղում աճող թարխունի տերեւներից:
Աղբյուրը
Թարխունի տերեւներն ու ծաղիկները մենք մշակում ենք ջրագոլորշային թորման պրոցեսով՝ ստանալու այս քաղցրակծու, անիսոնի բույրը հիշեցնող եթերայուղը: Թեեւ մենք աճեցնում ենք թարխունը հիմնականում եթերայուղ ստանալու համար, այն խիստ պահանջված է մեր կոլեկտիվ ճաշերի սեղանին:
Օգտակար հատկությունները
Թարխունը բնական հոտազերծիչ է եւ արդյունավետ է հատկապես այն մանրէների տեսակների դեմ, որոնք առաջացնում են տհաճ հոտեր: Թարխունի տրամադրող բույրն ունի նաեւ աշխուժացնող ազդեցություն, եւ այն շատ օգտակար է կիրառել առավոտյան: Թարխունասերները գիտեն, որ կանաչին թույլ ընդարմացնող ազդեցություն ունի. պատճառը թարխունում էվգենոլի պարունակությունն է. հրաշք բուժամիջոց ցավող մկանների համար:
Թարխունը գնահատելու եւս մի քանի պատճառ
Հայաստանում թարխունը հաճախ են մատուցում թարմ կանաչեղենի հետ՝ բարելավելու ախորժակն ու մարսողությունը, իսկ թարխունի փափուկ լիմոնադը սիրված է ողջ Կովկասում: Միայն մի զգուշացում. թարխունը պարունակում է մեծ քանակությամբ էստրագոլ եւ խորհուրդ չի տրվում հղի եւ կրծքով կերակրող կանանց: