ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • ՎԱՐԴԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Դամասկյան վարդի եթերայուղը մեր ամենից սիրված բաղադրիչներից է, քանի որ ոչ միայն աննման բույր ունի, այլեւ` զորեղ հակաօքսիդիչ հատկություններ: Յուղը հատկապես օգտակար է նրանց, ովքեր փնտրում են մաշկի հակատարիքային լուծումներ:

    Կիրառվում է: Վարդափոշի սկրաբ , Միցելային վարդաջուր , Քսուք հասուն մաշկի համար , Մարմնի սկրաբ վարդի , Մարմնի քսուք , ԾԱՂԿԱՅԻՆ ԱՆՈՒՇԱԲՈՒՐՈՒԹՅՈՒՆ , ՎԱՐԴԵՆԻ , ՄԱՐՄՆԻ ԵՌՅԱԿ ԽՆԱՄՔ , Նաիրիանի «Հիմնական խնամք» հավաքածու , Մարմնի սկրաբ վարդի և Լոգանքի յուղ ,

    Վարդի եթերայուղ (Rosa damascena)

    Ստացման եղանակը՝ ջրագոլորշային թորում: 

    Աղբյուրը` Չարենցավան, Կոտայքի մարզ

    Որպես օրգանական բաղադրիչ սերտիֆիկացված է 08.02.2019-ին՝ Ecoglobe LLC-ի կողմից:

    Դամասկյան վարդի եթերայուղը մեր ամենից սիրված բաղադրիչներից է, քանի որ ոչ միայն աննման բույր ունի, այլեւ` զորեղ հակաօքսիդիչ հատկություններ: Յուղը հատկապես օգտակար է նրանց, ովքեր փնտրում են մաշկի հակատարիքային լուծումներ:

    Աղբյուրը

    ՆԱԻՐԻԱՆ-ում մենք ինքներս ենք ջրագոլորշային եղանակով թորում վարդի եթերայուղը` օգտագործելով Կոտայքի մարզում գտնվող օրգանական վարդի պլանտացիաներից ստացվող դամասկյան վարդը: Մեկ լիտր եթերայուղ ստանալու համար մեզ անհրաժեշտ է թորել ավելի քան հինգ տոննա վարդաթերթիկներ: Թորման օրերին անուշ բույրը տարածվում է ՆԱԻՐԻԱՆ-ով մեկ եւ անգամ հասնում է հարեւաններին:

    Օգտակար հատկությունները

    Վարդի յուղի բացառիկությունն ամփոփված է իր հանգստացնող բուրմունքի մեջ, բայց այն նաեւ խիստ օգտակար է չոր ու հասուն մաշկին: Վարդի եթերայուղն իր հակաօքսիդիչ զորեղ հատկության շնորհիվ պաշտպանում է մաշկն ազատ ռադիկալներից, որոնց ազդեցությամբ են առաջանում կնճիռները, խորշոմները եւ պիգմենտավորումը: Վարդի եթերայուղն ի զորու է օգնել մաշկին` ներքաշելու խոնավացնող բաղադրիչները եւ այդ պատճառով հիանալի հավելանյութ է ցանկացած քսուքի կամ լոսյոնի բաղադրությունում: Մեր լաբորատորիան մեծածավալ հետազոտություն է կատարել վարդի եթերայուղի թերապեւտիկ հատկությունները պարզելու ուղղությամբ եւ շուտով կհրապարակի այն:

    Վարդի եթերայուղը գնահատելու ևս մի քանի պատճառ

    Վարդի գործածությունը շատ հին պատմություն ունի հայկական մշակույթում եւ սերտորեն առնչվում է Վարդավառի` Աստղիկ աստվածուհուն նվիրված հեթանոսական տոնի հետ. երկրպագողներն Աստղիկին վարդեր էին նվիրում: Վարդերի մասին է երգում սիրելի աշուղ Սայաթ-Նովան` առնչելով դրանք սիրահարությանն ու գեղեցկությանը: Դամասկյան վարդի թերթիկներից են դարեր շարունակ հայ կանայք ստացել անուշահամ մուրաբան։ ՆԱԻՐԻԱՆ-ում, երբ պատրաստվում ենք թորման գործընթացին, հավաքում ենք վարդի բերքը մի սենյակում, որն ակնթարթորեն ստանում է «վարդի սենյակ» անվանումը: Աշխատակիցները սիրում են սուզվել վարդերի ծովը, ինչի արդյունքում ստացվում են հիշարժան լուսանկարներ:)

    Մաքրող եւ հարթեցնող

    Վարդափոշի սկրաբ

    4900 դրամ

    Մաքրող եւ առույգացնող

    Միցելային վարդաջուր

    10500 դրամ

    Ձգող եւ հարթեցնող

    Քսուք հասուն մաշկի համար

    24400 դրամ