Նատրիումի ստեարոիլ լակտիլատը կաթնաթթվային նատրիումից եւ ստեարինաթթվից ստացվող փոշին է: Այն էմուլսարար բաղադրիչ է՝ գրանցված բնական խնամքի միջոցներում թույլատրված բաղադրիչների ցանկում:
Կիրառվում է:
Յուղային ու ջրային բաղադրիչների համատարր միացությունը կոչվում է էմուլսիա, ըստ այդմ՝ այն բաղադրիչները, որոնք օգնում են դրանք միացությանը, կոչվում են էմուլսարար բաղադրիչներ։ Նատրիումի ստեարոիլ լակտիլատը կաթնաթթվային նատրիումից եւ ստեարինաթթվից ստացվող փոշին է: Այն էմուլսարար բաղադրիչ է՝ գրանցված բնական խնամքի միջոցներում թույլատրված բաղադրիչների ցանկում: Նատրիումի ստեարոիլ լակտիլատը հանգամանորեն ուսումնասիրել են տարբեր պատկան մարմիններ, այդ թվում եւ ԱՄՆ Սննդի ու դեղամիջոցների վարչությունը, որն էլ հաստատել է այս բաղադրիչի կիրառությունը որպես սննդային հավելում. ամենայն հավանականությամբ արդեն ճաշակել եք նատրիումի ստեարոիլ լակտիլատ:) Համադրվելով ցետեարիլ սպիրտի եւ գլիցերիլ ստեարատի հետ՝ այն միատարր է դարձնում մեր բանաձեւերը եւ կանխում ջրի եւ յուղերի առանձնացումը: