ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Ընթացքը Բաղադրիչների ցանկ ԼԵՌՆԱՅԻՆ ՈՒՐՑԻ ՔԱՄՈՒԿ

    ԼԵՌՆԱՅԻՆ ՈՒՐՑԻ ՔԱՄՈՒԿ

    Բուրավետ ուրցը Նաիրիանում մշակվող դեղաբույսերից է։ Մենք միախառնում ենք ուրցի տերեւները գլիցերինի հետ եւ ստանում մաշկային բորբոքումները բուժող բալասան։ Ուրցի բուսական քամուկը հարուստ է թույլ մանրէասպան թիմոլ տերպենով, որն արագորեն բուժում է գլխամաշկի վնասվ

    Կիրառվում է: Բալզամ , Լեռնային ուրց օճառ , ԲՆԱԿԱՆ ՕՃԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ. ԳԼԻՆՏՎԵՅՆ, ԼԵՌՆԱՅԻՆ ՈՒՐՑ, ԹԱՐԽՈՒՆ ,

    Լեռնային ուրցի քամուկ

    Աղբյուրը՝ Արագյուղ, Կոտայքի մարզ

    Բուրավետ ուրցը Նաիրիանում մշակվող դեղաբույսերից է։ Մենք միախառնում ենք ուրցի տերեւները գլիցերինի հետ եւ ստանում մաշկային բորբոքումները բուժող բալասան։ Ուրցի բուսական քամուկը հարուստ է թույլ մանրէասպան թիմոլ տերպենով, որն արագորեն բուժում է գլխամաշկի վնասվածքները։ 

    Աղբյուրը

    Լեռնային ուրցն աճում է հիմնականում արեւոտ վայրերում, եւ Կոտայքի մարզում իրեն հրաշալի է զգում։ Ցանում ենք ուրցի սերմերը գարնանը եւ ամռանն արդեն հավաքում տերեւիկները։ Դրանք միախառնում ենք ջրի ու գլիցերինի հետ, թողնում ենք մի քանի օր եւ գոլորշիացնում ենք ջուրը։ Ստացված գլիցերինային խառնուրդը լի է բուժիչ բաղադրիչներով։

    Օգտակար հատկությունները

    Ուրցի քամուկը մաշկը մաքրող իդեալական բաղադրիչ է, եւ օգտակար է թե՛ կորյակների հակված, թե՛ զգայուն ու վնասված մաշկին։ Այս քամուկի հիմնական բաղադրիչները՝ թիմոլն ու կարվակոլը, կարող են կանխել փոքր բշտիկների առաջացնումը, ուստի կիրառում ենք այն յուղոտ մաշկի համար մեր խոնավացնող քսուքում։ 

    Թիմոլն առողջություն է պարգեւում գլխամաշկին, ինչպես նաեւ կանխում է թեփի առաջացումը։ Այն սիրված բաղադրիչ է Նաիրիանի մազերի խնամքի միջոցներում։

    Ամրացնող և փափկացնող

    Բալզամ

    8500 դրամ

    Մաքրող

    Լեռնային ուրց օճառ

    3500 դրամ