Վարունգի քամուկի օգտակար հատկությունները տարածվում են մաշկի բոլոր տեսակների վրա: Այն ձգող, թարմացնող, մաշկի փայլն ու յուղայնությունը նվազեցնող ու սնուցող բաղադրիչ է: Առավելագույնս օգնում է յուղոտ տեսակի մաշկին, բայց կարող է դրական ու հաճելի տեսք հաղորդել
Կիրառվում է: Յուղազերծ խոնավացնող քսուք , Քսուք աչքի ստորին հատվածի համար , ԾԱՂԿԱՅԻՆ ԱՆՈՒՇԱԲՈՒՐՈՒԹՅՈՒՆ , Նաիրիանի «Հիմնական խնամք» հավաքածու , Նաիրիանի «Հիմնական խնամք» հավաքածու ,
Վարունգի քամուկ (Cucumis sativus)
Աղբյուրը՝ Արագյուղ, Կոտայքի մարզ
Վարունգի քամուկի օգտակար հատկությունները տարածվում են մաշկի բոլոր տեսակների վրա: Այն ձգող, թարմացնող, մաշկի փայլն ու յուղայնությունը նվազեցնող ու սնուցող բաղադրիչ է: Առավելագույնս օգնում է յուղոտ տեսակի մաշկին, բայց կարող է դրական ու հաճելի տեսք հաղորդել ցանկացած գունատ, ջրազրկված կամ թորշոմած մաշկի:
Աղբյուրը
Այս սնուցիչ քամուկը պատրաստելու համար մենք օգտվում ենք մեր սեփական դաշտերի բերքից: Հավաքում ենք վարունգները, մաքրում եւ խառնում դրանք ջրի ու ալկոհոլի լուծույթին: Թողնում ենք այն մի քանի օր, որպեսզի հանգստանա: Այնուհետեւ զտում ենք եւ վակուումի մեջ զատում ալկոհոլը: Եվ մեզ է մնում իր բոլոր օգտակար առանձնահատկությունները պահպանած վարունգի քամուկը:
Օգտակար հատկությունները
Վաղուց է հայտնի, որ վարունգը մաշկից հեռացնում է փայլն ու յուղայնությունը: Հավանաբար դրան նպաստում է վարունգում պարունակվող A վիտամինը, որը, եթե տեղային է կիրառվում, կարգավորում է մաշկի յուղարտադրությունը: Իսկ շնորհիվ C վիտամինի եւ սրճաթթվի՝ վարունգը կարող է պայծառություն հաղորդել գունատ մաշկին եւ գրեթե անտեսանելի դարձնել մաշկի լաքաները: Եւ իհարկե, վարունգը օգնում է պայքարել այտուցվածության, հատկապես աչքերի շուրջ այտուցների դեմ՝ իր մածող միացությունների՝ դարչնաթթու եւ կումարինաթթու պոլիֆենոլների օգնությամբ: ՆԱԻՐԻԱՆ-ում մենք հաճախ ենք օգտագործում վարունգի քամուկը ջրի փոխարեն, որովհետեւ այն արդեն իսկ հարուստ է ջրով եւ պարունակում է բազմաշաքարներ (պոլիսախարիդներ), որոնք նպաստում են, որ մաշկը հեշտորեն յուրացնի սնուցիչ քսուքները: Խոնավացնող եւ յուրացման ընթացքը խթանող հատկությունների համար մենք օգտագործում ենք վարունգի քամուկը մեր Տոնավորող հեղուկում: Հակաայտուցիչ եւ թարմացնող հատկությունների համար՝ աչքի ստորին հատվածի համար Քսուքում, իսկ մաշկի ավելորդ յուղարտադրությունն ու դրան ուղեկցող փայլը զերծելու համար (հատկապես շպարից առաջ)՝ Յուղազերծ խոնավացնող քսուքում: