ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Ընթացքը Բաղադրիչների ցանկ ԾԻՐԱՆԻ ԿՈՐԻԶԻ ՅՈՒՂ

    ԾԻՐԱՆԻ ԿՈՐԻԶԻ ՅՈՒՂ

    Ծիրանի կորիզի սքանչելի յուղը լեցուն է մաշկի ծերացման առաջին նշանները կանխող միացություններով եւ միաժամանակ հանգստացնում ու խոնավացնում է մաշկը: Այն հոյակապ յուղ է հասուն, զգայուն կամ չոր մաշկի համար:

    Կիրառվում է: Արևապաշտպան քսուք Գործակից/SPF 45 , Արեւապաշտպան քսուք Գործակից/SPF 30 , Քսուք հասուն մաշկի համար , Խոնավացնող քսուք , Խոնավացնող քսուք , Ցերեկային շիճուկ մասուրի կորիզայուղով , Գիշերային շիճուկ , Աչքի քսուք , Քսուք աչքի ստորին հատվածի համար , Մարմնի սկրաբ վարդի , Մարմնի սկրաբ ծիրանի , Մարմնի քսուք , Ձեռքի պինդ քսուք , Վաղենակ օճառ , Մարմնի սկրաբ վարդի և Լոգանքի յուղ , Մարմնի սկրաբ ծիրանի և Լոգանքի յուղ , Մորուքի Յուղ , Օճառ-շամպուն ,

    Ծիրանի կորիզի սքանչելի յուղը լեցուն է մաշկի ծերացման առաջին նշանները կանխող միացություններով եւ միաժամանակ հանգստացնում ու խոնավացնում է մաշկը: Այն հոյակապ յուղ է հասուն, զգայուն կամ չոր մաշկի համար:

    Ծիրանի կորիզի յուղ (Prunus armeniaca Kernel Oil)

    Ստացման եղանակը՝ սառը մամլում

    Աղբյուրը՝ Աշտարակի շրջան

    Ծիրանի կորիզի սքանչելի յուղը լեցուն է մաշկի ծերացման առաջին նշանները կանխող միացություններով եւ միաժամանակ հանգստացնում ու խոնավացնում է մաշկը: Այն հոյակապ յուղ է հասուն, զգայուն կամ չոր մաշկի համար:

    Աղբյուրը

    Մենք ձեռք ենք բերում ծիրանի կորիզները ծիրանի չրերի տեղական արտադրողից: Դրանք ենթադրաբար պետք է դեն նետվեին, բայց ծիրանի կորիզի յուղի արտադրությամբ մենք երկրորդ կյանք ենք տալիս դրանց: Ձեռքով ջարդում ենք կտերը եւ դուրս բերում սնուցիչ կորիզները: Այնուհետ դրանք տեղադրում ենք մամլիչում եւ սառը մամլման եղանակով ստանում ծիրանի կորիզների թեթեւ յուղը: Այս եղանակը թույլ է տալիս ամբողջությամբ պահպանել կորիզների ֆիտոսնուցիչների որակը:

    Օգտակար հատկությունները

    Ծիրանի կորիզի յուղը բացառիկորեն օգտակար է զգայուն, չոր եւ հասուն մաշկի տեսակներին: Օմեգա-9 ճարպաթթվի բարձր պարունակությունն այս յուղը դարձնում է սնուցիչներով հարուստ խոնավացնող՝ շատ օգտակար չոր մաշկին, բայց ահա խորհուրդ չի տրվում յուղոտ մաշկ ունեցողներին: Ծիրանի կորիզի յուղում առկա է նաեւ օմեգա-6-ը, որը հանգստացնում է կարմրության հակված ու զգայուն մաշկը: E վիտամինն ու ֆիտոստերինների միացությունը մաշկը երիտասարդացնող հատկություններ ունեն եւ ապահովում են հակաօքսիդիչ պաշտպանություն վաղաժամ ծերացումից:

    Ծիրանը գնահատելու եւս մի քանի պատճառ

    Ծիրանի լատիներեն անվանումը Prunus Armeniaca է՝ հայկական սալոր: Հայաստանում առաջինը ծաղկում են ծիրանենիներն ու ծաղիկների անուշ բույրը տարածում ամենուր: Այս համեղ միրգը հասունանում է ամռան սկզբին. դրանից պատրաստում են ամեն ինչ՝ հյութեր, մուրաբաներ ու ջեմեր, թխվածքներ, չրեր, օղի: ՆԱԻՐԻԱՆ-ում մենք նույնպես օգտագործում ենք ծիրանը, պատրաստում ենք նաեւ շոկոլադե-ծիրանե տրյուֆելներ: Իսկ ծիրանի կտերի մանրակտորներով մուլչապատում ենք մեր ծառերը, որպեսզի խոնավությունն ավելի երկար մնա հողում:

    - 45 %

    Պաշտպանող եւ սնուցող

    Արևապաշտպան քսուք Գործակից/SPF 45

    17700 դրամ 9735 դրամ

    - 45 %

    Պաշտպանող եւ խոնավացնող

    Արեւապաշտպան քսուք Գործակից/SPF 30

    17700 դրամ 9735 դրամ

    Ձգող եւ հարթեցնող

    Քսուք հասուն մաշկի համար

    24400 դրամ