ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Ընթացքը Բաղադրիչների ցանկ ՄԱՍՈՒՐԻ ԿՈՐԻԶԱՅՈՒՂ

    ՄԱՍՈՒՐԻ ԿՈՐԻԶԱՅՈՒՂ

    Մասուրի (Rosa rubiginosa) կորիզներից ստացվում է թեթեւ, հոսուն յուղ, որն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին: Հակատարիքային եւ սպիացած հետքերն անհետացնող, բետա-կարոտինով եւ տրետինոինով հարուստ մասուրի կորիզի յուղը պարունակում է նաեւ բացառիկ ճարպաթթվային խումբ

    Կիրառվում է: Քսուք հասուն մաշկի համար , Խոնավացնող քսուք , Սպիտակեցնող շիճուկ C վիտամինով , Ցերեկային շիճուկ մասուրի կորիզայուղով , Գիշերային շիճուկ , Մազապարկիկներն ամրացնող շիճուկ ,

    Մասուրի կորիզայուղ

    Ստացման եղանակը՝ CO2 արտահանում

    Աղբյուրը` Արագյուղ և շրջակայք, Կոտայքի մարզ

    Մասուրի կորիզներից ստացվում է թեթեւ, հոսուն յուղ, որն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին: Հակատարիքային եւ սպիացած հետքերն անհետացնող, բետա-կարոտինով եւ տրետինոինով հարուստ մասուրի կորիզի յուղը պարունակում է նաեւ բացառիկ ճարպաթթվային խումբ, որի շնորհիվ այն երբեք գրգռում չի առաջացնում: Նաիրիանում մենք գործածում ենք այս բնական բաղադրիչը յուղոտ մաշկի համար նախատեսված եւ մաշկի վաղահաս ծերությունը կանխող խնամքի միջոցներում, ինչպես նաեւ մազապարկիկներն ամրացնող շիճուկում:

    Աղբյուրը

    Նաիրիանի շրջակայքում ամենուր մասուրի թփեր են: Յուրաքանչյուր տարի մենք ստանում ենք մասուրի բերք եւ կորիզներից քամում ենք դրանց սնուցիչ յուղը: Դուրսբերման մեր կիրառած մեթոդը կոչվում է վերշեմային CO2 արտահանում: Բարակ ու նուրբ կորիզները կոտրելու համար մենք անցկացնում ենք դրանք ածխածնի երկօքսիդի (ածխաթթու գազ) հեղուկ տեսակի միջով, շատ բարձր ճնշման տակ: CO2-ն առանձնացնում է այս օգտակար յուղը կորիզներից՝ առավելագույնս պահպանելով վիտամինները:

    Օգտակար հատկությունները

    Մասուրի կորիզների յուղը բարձր է գնահատվում խնամքի միջոցներում, քանի որ մաշկը կարող է արագորեն եւ ամբողջվին կլանել այն: Իսկ գեղեցկության աշխարհում յուղը շատ սիրված է, քանի որ հակաօքսիդիչ բետա-կարոտինի բարձր քանակության շնորհիվ կանխում է վաղահաս ծերացման նշանները եւ պաշտպանում է մաշկը միջավայրի վնասակար ազդեցություններից: Այն պարունակում է նաեւ տրետինոին` վիտամին A-ի տեսակը, որը հանգստացնում է մաշկը` նպաստելով մաշկի բջիջների վերականգնմանը: Շատերը նկատում են, որ մասուրի կորիզի յուղով խնամքի միջոցները պարբերաբար կիրառելիս՝ այն բարելավում է մաշկի տեսքը եւ դեմքից գրեթե անհետացնում մանր սպիները: Քանի որ մասուրի յուղը շատ թեթեւ է, այն նաեւ ֆանտաստիկ ազդեցություն ունի յուղոտ եւ կորյակների հակված մաշկի վրա: Այս հոսուն յուղը երբեք գրգռում չի առաջացնում, քանի որ հիմնականում կազմված է օմեգա 6 եւ օմեգա 3 ճարպաթթուներից, որոնք դարձնում են այս յուղը խոնավացնող, հանգստացնող եւ ուժ հաղորդող բաղադրիչ:

    Օգտակար է մազերին

    Մասուրի կորիզների յուղը շատ օգտակար է մազերին ու գլխամաշկին: Լինելով թեթեւ յուղ՝ այն ի զորու է ներթափանցել մինչեւ մազարմատներ՝ հիմքից ամրացնելով ու սնելով դրանք առանց յուղային հետքեր թողնելու: Օմեգա 6-ն ու օմեգա 3-ը խոնավացնող ու հանգստացնող են, ինչի շնորհիվ այս յուղը նպաստում է գլխամաշկի բուժմանը:

    Մասուրը գնահատելու եւս մի քանի պատճառ

    Այսօր էլ հայկական մշակույթում մասուրը խիստ գնահատված է իր հակաօքսիդիչ կարողությունների եւ բազում օգտակարությունների համար: Մասուրը չորացնում են, այնուհետ օգտագործում թեյերի, կոմպոտների եւ ապուրների մեջ: Մեզ մոտ աճող մասուրը հատկապես քաղցր ու սննդարար է, քանի որ աճում է միներալներով հարուստ հրաբխային հողում: Նրանք, ովքեր բարձրացել են Արալեռ աշնանը, երբեք չեն մոռանա լեռան արտաքնապես փշոտ, բայց շատ փափուկ մասուրի համը:

    Ձգող եւ հարթեցնող

    Քսուք հասուն մաշկի համար

    24400 դրամ

    - 30 %

    Տոնավորող եւ յուղարտադրությունը կարգավորող

    Խոնավացնող քսուք

    24400 դրամ 17080 դրամ

    Պայծառացնող եւ սնուցող

    Սպիտակեցնող շիճուկ C վիտամինով

    35500 դրամ