ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • ԺՈԺՈԲԱՅԻ ՅՈՒՂ

    Թեթեւ ու ընկուզահամ ժոժոբայի յուղը ցանկացած տեսակի մաշկի համար նախատեսված փափկացնող եւ պաշտպանող հրաշալի բաղադրիչ է. այն կանխում է մաշկի խոնավության կորուստն ու հանգստացնում է գրգռվածությունը:

    Կիրառվում է: Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք , Սպիտակեցնող շիճուկ C վիտամինով , Եղունգների ու նրբամաշկի բալզամ , Օճառ-շամպուն , Մազապարկիկներն ամրացնող շիճուկ , Բալզամ , Շամպուն , Օճառ-շամպուն , Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք | W20 , Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք | W30 , Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք | W50 , Մորուքի Յուղ , Օճառ-շամպուն ,

    Ժոժոբայի յուղ (Simmondsia chinensis Seed Oil)

    Աղբյուրը՝ ԱՄՆ

    Թեթեւ ու ընկուզահամ ժոժոբայի յուղը ցանկացած տեսակի մաշկի համար նախատեսված փափկացնող եւ պաշտպանող հրաշալի բաղադրիչ է. այն կանխում է մաշկի խոնավության կորուստն ու հանգստացնում է գրգռվածությունը:

    Աղբյուրը

    Յուղը ստացվում է ժոժոբայի (Simmondsia chinensis) հատիկներից սառը մամլման միջոցով: Այն յուղ անվանելը մի քիչ սխալ է, քանի որ փաստացի այն մեղրամոմի նման է: Ժոժոբան Ամերիկայի հարավարեւմտյան նահանգների եւ հյուսիսային Մեխիկոյի տեղաբույսերից է:

    Օգտակար հատկությունները

    Մաշկի բոլոր տեսակներն էլ կարող են շահել այս թեթեւ յուղի օգտակարությունից, բայց չոր մաշկ ունեցողները այն իսկապես կգնահատեն: Ներգործելով որպես մածող միջոց՝ ժոժոբայի յուղը փափկության զգացողություն է հաղորդում մաշկին եւ այն դարձնում է ավելի առաձգական: Երկարաշղթա ճարպաթթուների եզակի բաղադրության շնորհիվ այն կանխում է անդրվերնամաշկային ջրի կորուստը (transepidermal water loss). սա մի գործընթաց է, որի ընթացքում օրգանիզմը ջրազրկվում է: Տարբեր գիտական հետազոտություններ են կատարվել ժոժոբայի յուղի վերաբերյալ եւ չնայած դրանք վերջնական չեն, բայց առանց բացառության վկայում են, որ այն ի զորու է վերացնել կարմրության ու զգայունության նշանները եւ երկար ժամկետով բարելավել մաշկի տեսքը:

    Ժոժոբայի յուղը գնահատելու եւս մի քանի պատճառ

    Ժոժոբայի յուղի հայտնագործումը որպես մաշկը փափկացնող բուժամիջոց ունեցավ նաեւ կարեւոր բնապահպանական նշանակություն: Ընդհուպ մինչեւ 70-ականները հեղուկ մոմը ստացվում էր կաշալոտների (կետազգի) գլխից եւ կիրառվում էր թե՛ կոսմետիկայում, թե՛ մեքենաշինական արդյունաբերության մեջ: Բայց կաշալոտները վտանգված էին. փոխանյութ էր պետք: Հենց այստեղ էլ փրկության հասավ ժոժոբայի յուղը: Զարմանալիորեն նման բաղադրություն ունեցող ժոժոբայի յուղը հրաշալի փոխարինող էր, եւ այս լուծումն, անշուշտ, ավելի կենսակայուն ու բնապահպանական էր: Այսինքն՝ 70-ականներից ժոժոբայի բույսի մշակությունն ավելի տարածվեց: Եվ քանի որ ժոժոբայի թփերը կարողանում են գոյատեւել դժվար պայմաններում, այն ողջ աշխարհում կիրառվում է անապատացման դեմ պայքարում:

    - 30 %

    Յուղարտադրությունը կարգավորող և պաշտպանիչ

    Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք

    18800 դրամ 13160 դրամ

    Պայծառացնող եւ սնուցող

    Սպիտակեցնող շիճուկ C վիտամինով

    35500 դրամ

    Ամրացնող եւ փափկացնող

    Եղունգների ու նրբամաշկի բալզամ

    5500 դրամ