ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Ընթացքը Բաղադրիչներ

    Բաղադրիչներ

    Մեր արտադրանքը պատրաստվում է ձեռքով՝ բարձրորակ եթերայուղերի, բուսական յուղերի եւ բույսերի մզվածքների կիրառմամբ: Մեր բանաձեւերում ներառված յուրաքանչյուր բաղադրիչ օժտված է բուժիչ ու մաշկին օգտակար բացառիկ հատկություններով: Այս բաժնում կարող եք ծանոթանալ մեր բոլոր՝ հատուկ ընտրված բաղադրիչներին:

    Կորիզայուղեր

    ԾԻՐԱՆԻ ԿՈՐԻԶԻ ՅՈՒՂ

    Ծիրանի կորիզի սքանչելի յուղը լեցուն է մաշկի ծերացման առաջին նշանները կանխող միացություններով եւ միաժամանակ հանգստացնում ու խոնավացնում է մաշկը: Այն հոյակապ յուղ է հասուն, զգայուն կամ չոր մաշկի համար:

    ՄԱՍՈՒՐԻ ԿՈՐԻԶԱՅՈՒՂ

    Մասուրի (Rosa rubiginosa) կորիզներից ստացվում է թեթեւ, հոսուն յուղ, որն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին: Հակատարիքային եւ սպիացած հետքերն անհետացնող, բետա-կարոտինով եւ տրետինոինով հարուստ մասուրի կորիզի յուղը պարունակում է նաեւ բացառիկ ճարպաթթվային խումբ

    ԿՈԿՈՍԻ ՅՈՒՂ

    Կոկոսի յուղի հրաշալի փափկացնող հատկությունը, գումարվելով իր բացառիկ ճարպաթթվին, դառնում է անփոխարինելի խոնավացնող բաղադրիչ բոլոր նրանց համար, ովքեր չոր կամ զգայուն մաշկ ունեն:

    ՉԻՉԽԱՆԻ ՅՈՒՂ

    Անուշաբույր չիչխանը կովկասյան տարածաշրջանում հայտնի է որպես ձմեռային բուժիչ հատապտուղ: Մաշկը բարելավող, հակատարիքային հարուստ բաղադրությամբ չիչխանի յուղն արագորեն երիտասարդության փայլ է հաղորդում հասուն եւ չոր մաշկին:

    ՇԻԻ ՅՈՒՂ

    Շիի յուղը եզակի բաղադրիչ է խնամքի միջոցներում: Կարագի կառուցվածք ունեցող այս յուղը, բացի այն, որ արտասովոր փափկացնող ու խոնավացնող հատկություններ ունի, շշմելու չափ հարուստ է մաշկը հանգստացնող տերպեններով եւ հակատարիքային տոկոֆերոլներով:

    ԺՈԺՈԲԱՅԻ ՅՈՒՂ

    Թեթեւ ու ընկուզահամ ժոժոբայի յուղը ցանկացած տեսակի մաշկի համար նախատեսված փափկացնող եւ պաշտպանող հրաշալի բաղադրիչ է. այն կանխում է մաշկի խոնավության կորուստն ու հանգստացնում է գրգռվածությունը:

    ՆՌԱՆ ԿՈՐԻԶԻ ՅՈՒՂ

    Նռան կորիզի ճոխ սաթե յուղը անզուգական բաղադրիչ է՝ պռնկեպռունկ լեցուն երիտասարդությունը պահպանող բնական միացություններով: Կորիզայուղի հակաօքսիդիչ եւ խոնավացնող հատկանիշները օգտակար են մաշկի բոլոր տեսակներին, եւ այն հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փ

    ԽԱՂՈՂԻ ԿՈՐԻԶԻ ՅՈՒՂ

    Խաղողի կորիզի յուղը՝ լինելով ամենից թեթեւ յուղերից մեկը, հրաշալիորեն խոնավացնում է յուղոտ եւ զուգակցված տեսակի մաշկը, թուլացնում է յուղային փայլն ու բորբոքումները:

    ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՅՈՒՂ

    Արեւածաղկի յուղը (Helianthus annuus), որը մենք գործածում ենք ՆԱԻՐԻԱՆ-ում, թեթեւ է եւ բազմակողմանիորեն օգտակար: Այն վերականգնում է մաշկի առողջությունը` շնորհիվ այն եղանակի, որը մենք կիրառում ենք այս յուղը ստանալիս, այն է՝ սառը ճզմման մեթոդը։ Այն հնարավորու

    ՆՇԻ ՅՈՒՂ

    Նշի յուղը նուրբ եւ մեղմ խոնավացնող է՝ հարուստ մաշկը պաշտպանող E վիտամինով եւ ամրացնող ճարպաթթուներով: Այն գերազանց բաղադրիչ է դեմքի նորմալ եւ չոր մաշկի, ինչպես նաեւ մարմնի համար:

    ԳԵՐՉԱԿԻ ՅՈՒՂ

    Գերչակի բացառիկ յուղը պահում է խոնավությունը մաշկում եւ պաշտպանում է այն արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից՝ մաշկին հաղորդելով յուղային փայլից զուրկ փափկության զգացողություն:

    Եթերայուղեր

    ԻԼԱՆԳ-ԻԼԱՆԳԻ ՅՈՒՂ

    Իլանգ-իլանգը դեղին եւ բուրավետ ծաղիկներով բարձրահասակ ծառ է: Աճում է Մադագասկարում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում եւ այլուր: Թափանցիկ յուղը,որ ստացվում է ծառի ծաղիկներից, իր բուժիչ հատկությունների շնորհիվ հնուց ի վեր կիրառվում է տեղի ժողովուրդների ավանդակա

    ՎԱՐԴԱԲՈՒՅՐ ԽՈՐԴԵՆՈՒ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Վարդաբույր խորդենու եթերայուղն իսկապես բազմակիրառելի է: Այն հակատարիքային ցանկալի բալասան է, կամ անհրապույր կորյակների բուժամիջոց, մի խոսքով՝ հրաշալի եթերայուղ, որի նուրբ ծաղկային բույրն անգամ օգտակար է:

    ՎԱՐԴԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Դամասկյան վարդի եթերայուղը մեր ամենից սիրված բաղադրիչներից է, քանի որ ոչ միայն աննման բույր ունի, այլեւ` զորեղ հակաօքսիդիչ հատկություններ: Յուղը հատկապես օգտակար է նրանց, ովքեր փնտրում են մաշկի հակատարիքային լուծումներ:

    ԹԱՐԽՈՒՆԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Թարխունի եթերայուղը բնական հոտազերծիչ է, եւ հատկապես ընդունված է տղամարդկանց խնամքի միջոցներում: Մենք ստանում ենք այս բարկահամ յուղը Արագյուղում աճող թարխունի տերեւներից:

    ԿԻՏՐՈՆԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Արեւափայլ ու օրգանական կիտրոնի եթերայուղը մածող բաղադրիչ է, որը կատարյալ է յուղոտ, համակցված եւ կորյակների հակված մաշկի համար: Այն կարող է հեռացնել հավելյալ յուղը՝ միաժամանակ մաքրելով մաշկը:

    ԿԻՏՐՈՆԱԽՈՏԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Կիտրոնախոտից ստացվում է մածող, ցիտրուսային թարմ բույրով եթերայուղ: Այն ձգում է ծակոտիները եւ վերացնում մաշկի բորբոքումը, մարմնի վրա բշտիկների հետքերն ու տհաճ հոտերը:

    ՆԱՐԴՈՍԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Այս բուրավետ հրաշքն ավելին է, քան անուշաբույր եթերայուղը. նարդոսի յուղը մաշկի զորեղ տոնավորող է եւ ունի տերպենային կազմություն, որը բարելավում է զգայուն եւ կորյակների հակված մաշկը:

    ՄԵՆԹՈԼ

    Մենթոլը անանուխից ստացվող տերպենն է: Դրա շնորհիվ են անանուխային եթերայուղերն ունենում թարմացնող բույր: Այս բնական բաղադրիչը հանգստացնում է ցավող մկանները եւ արթնացնում է զգացողությունները:

    ՕՐԳԱՆԱԿԱՆ ՑԻՏՐՈՒՍԻ ԿԵՂԵՎԱՅՈՒՂԵՐ

    Ցիտրուսի կեղեւային եթերայուղերը թարմացնող ազդեցությամբ հավելումներ են կոսմետիկական ապրանքներում: Սահմանափակ քանակության դեպքում դրանք անվնաս են, մաքրում են յուղոտ մաշկը, թույլ ախտահանում են եւ տալիս են տրամադրող բույր:

    ՖՐԱԳՈՆԻԱՅԻ ՏԵՐԵՎՆԵՐԻ ՅՈՒՂ

    Այս ծաղկային եթերայուղն օգտակար է հատկապես կորյակների հակված մաշկին: Հակաբորբոքիչ, հանգստացնող ու հակասնկային հատկությունների շնորհիվ այն նվազեցնում է մաշկի հետքերը: Այս հատկություններով ֆրագոնիայի եթերայուղը նման է թեյածառին, սակայն բույրն առավել հաճելի

    ՀԱՄԵՄԻ ՏԵՐԵՎԻ ՅՈՒՂ

    Այս նուրբ բույսը հայկական խոհանոցի անբաժանելի մասն է եւ կիրառվում է բազմաթիվ ավանդական ուտեստներում, բայց հայտնի է նաեւ իր տպավորիչ հակաօքսիդիչ հատկությամբ:

    ԹԱՎՇԱԾԱՂԿԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Այս խոտաբույր եթերայուղը ստացվում է թավշածաղկից եւ ունի հոտազերծիչ հատկություններ, կարող է փափկացնել ոտքի կոշտուկները: Թավշածաղիկը երբեմն պատահաբար շփոթում են վաղենակի հետ, որն, ի դեպ, նույնպես մեր պարտեզի սիրելի ծաղիկներից է:

    ԱՆԱՆՈՒԽԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Անանուխի ընտանիքի ամենատարբեր բույսերը Կոտայքի մարզում աճում են առատորեն ու վայրի կերպով: Նաիրիանում մենք հավաքում ենք spearmint, peppermint եւ վայրի անանուխ. դրանցից ստացվող թարմացուցիչ եթերայուղերը հարուստ են մենթոլով, որը մաշկը հանգստացնող տերպեն է եւ

    ԶՄՈՒՌՍԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Այս ծխաքաղցր եթերայուղը ստացվում է զմուռսի ծառի խեժից, ջրագոլորշային թորման եղանակով: Այն ունի եթերայուղերի մեջ երբեէ հանդիպող ամենազորեղ հակաօքսիդիչ հատկություները, որով երիտասարդ է պահում մաշկը: Մենք նաեւ կիրառում ենք այս յուղը մեր Ոտքի քսուքում սնկային

    ԽՆԿԻ ԽԵԺԱՅՈՒՂ

    Այս եթերայուղը ստացվում է բոսվելիա ծառի կարծրացած խեժից՝ ջրագոլորշային թորման միջոցով: Եթերայուղի վերաբերյալ կան բազմաթիվ բժշկական ուսումնասիրություններ...

    ՄԵԽԱԿԻ ՅՈՒՂ

    Այս եթերայուղն իր ջերմացնող բույրով ոչ միայն ամանորյա հիշողություններ է արթնացնում, այլ նաև հզոր հակաօքսիդիչ է եւ կարող է չեզոքացնել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունները: Ունի նաեւ մանրէասպան հատկություններ, որոնք կանխում են վարակների փոխանցումը:

    ՎԵՏԻՎԵՐԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Վետիվեր բույսի արմատից ջրագոլորշային թորման միջոցով ստացվող այս եթերայուղը բուրում է ինչպես հողն ու ծառը եւ ունի մաշկը մաքրող հատկություններ:

    ՊԱՉՈՒԼԻԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Բնության հոտ հիշեցնող այս բուրավետ եթերայուղն արդյունավետ լուծում է բազմաթիվ խնդիրներ, որոնք բնորոշ են զգայուն եւ կորյակների հակված մաշկին: Եթերայուղի պաչուլիոլ բաղադրիչը թուլացնում է մաշկի կարմրությունը...

    ՈՒՐՑԱԴԱՂՁԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Ուրցադաղձը եւ՛ բույր է, եւ՛ մաքրող ուժ, որը մեզ է տրամադրում թարմացնող ու մաքրող եթերայուղը:

    ԴԱՐՉԻՆԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Դարչինի եթերայուղը ջերմացնում է հոգին եւ միաժամանակ պաշտպանում մաշկը: Այս եթերայուղն ունի բացառիկորեն հարուստ հակաօքսիդիչ բաղադրություն, ինչի շնորհիվ համարվում է արդյունավետ հակատարիքային բաղադրիչ:

    ՃԱՆԴԱԿԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Ճանդակի (սանդալ) կեղեւից ստացվում է տաք, փայտային ու քաղցր յուղ, որը նշանակալի օգտակարություն ունի հասուն մաշկի համար: Այս թանկարժեք յուղը հայտնի է որպես մաշկը ձգող ու պայծառացնող միջոց, ինչի շնորհիվ մաշկը ձեռք է բերում երիտասարդ եւ առողջ տեսք:

    ԿԻՏՐՈՆԱՅԻՆ ՌԵՀԱՆԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Կիտրոնային համեղ ու թարմացնող բույրով այս ռեհանի եթերայուղը պարունակում է մաշկի բորբոքումը չեզոքացնող եւ մաշկը հանգստացնող միացություններ, որոնք կոչվում են տերպեններ, եւ որոնց շնորհիվ այս եթերայուղը հրաշալի ազդեցություն է թողնում յուղոտ եւ կորյակների հակվ

    ՆԵՐՈԼԻԻ ԾԱՂԿԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՅՈՒՂ

    Այս օրգանական եթերայուղը ստացվում է նարնջի նրբիկ ծաղկաթերթիկներից՝ ներոլիից: Ներոլիի ծաղկային եթերայուղը թե՛ հրաշալի հակաօքսիդիչ է, թե՛ պաշտպանում է մաշկը վաղահաս ծերացումից` կանխելով ամենատարբեր բորբոքումները:

    ՎԱՐԴԱՐՄԱՎԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Վարդարմավից ստացվում է քաղցրահամ, ծաղկային ու վարդի բույրը հիշեցնող եթերայուղ: Այն բացառիկ հավելում է հակակորյակային խնամքի միջոցներին, քանի որ քողարկում է մաշկի բծերն ու սպիացած հետքերը:

    ՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՐԻՑՈՒԿԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Հռոմեական երիցուկի հիասքանչ կապույտ եթերայուղը թուլացնում է մաշկի կարմրությունն ու հանգստացնում է զգայուն մաշկը կամազուլեն (Chamazulene) բաղադրիչի հարուստ պարունակության շնորհիվ: Իսկ ֆլավոնոիդների համալիր կազմությունը պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի վ

    ՀԱԶԱՐԱՏԵՐԵՎՈՒԿԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Թռչնափետուր հիշեցնող տերեւներով այս ծաղկի բաց դեղնագույն ծաղկագլխիկներում պարունակվում է սուր ու քաղցր հոտով բուժիչ եթերայուղ, որը մենք ստանում ենք ջրային թորման եղանակով:

    ՀԱՍՄԻԿԻ ԵԹԵՐԱՅՈՒՂ

    Հասմիկի ծաղկաբույրը կարող է ձեր օրը պայծառությամբ լցնել, մինչ յուղի հակաօքսիդիչ հատկությունները կարող են ձեր մաշկը երիտասարդ պահել երկար տարիներ: Այս եթերայուղը ստացվում է հասմիկի նուրբ ծաղկից, որը բնիկ է Հնդկաստանում եւ այնտեղ հայտնի է որպես այուրվերդիկ

    ՆԵՐՈԼԻԻ ԾԱՂԿԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՅՈՒՂ

    Այս օրգանական եթերայուղը ստացվում է նարնջի նրբիկ ծաղկաթերթիկներից՝ ներոլիից: Ներոլիի ծաղկային եթերայուղը թե՛ հրաշալի հակաօքսիդիչ է, թե՛ պաշտպանում է մաշկը վաղահաս ծերացումից` կանխելով ամենատարբեր բորբոքումները:

    Քամուկներ

    ՎԱՂԵՆԱԿԻ ԾԱՂԿԻ ՔԱՄՈՒԿ

    Այս գեղեցիկ, դեղին ծաղկի քամուկը ներդաշնակում է մաշկի բոլոր տեսակներին, չնայած զգայուն, հասուն եւ կորյակների հակված մաշկի տեսակներին այն առավել օգտակար է` շնորհիվ մաշկը հանգստացնող ֆլավոնոիդների, կարոտինոիդների եւ սապոնինների հարուստ բաղադրության:

    ՎԱՐԴԻ ԳԼԻՑԵՐԻՆԻ ՔԱՄՈՒԿ

    Վարդի թերթիկներն օրեր շարունակ թողնելով բուսական գլիցերինի մեջ՝ մենք ստանում ենք դրանց ամենաարժեքավոր սնուցիչները. նուրբ քամուկ, որը պարունակում է գլիցերինի խոնավացնող հատկությունները եւ դամասկյան վարդի հակաօքսիդիչ կախարդանքը:

    ԴԵՂԱՏՈՒ ԵՂԵՍՊԱԿԻ ՏԵՐԵՎԻ ՔԱՄՈՒԿ

    Եղեսպակը Միջերկրական ծովի տարածաշրջանի բնիկ բույս է եւ հրաշալիորեն աճում է նաեւ մեր երկրում, որտեղ տարածված են եղեսպակի բազմաթիվ վայրի տեսակներ: Ունի նուրբ ու մի քիչ կծու համ: Համարվում է, որ եղեսպակի բույրը բարելավում է հիշողությունը:

    ՏԵՐԵՓՈՒԿԻ ՔԱՄՈՒԿ

    Վառ կապույտ տերեփուկի ծաղկաթերթիկներում հակատարիքային բաղադրիչների լրջագույն փունջ է թաքնված: Մենք կայուն կերպով աճեցնում եւ մշակում ենք տերեփուկը Նաիրիանում: Այն նաեւ ունի մածող հատկություններ, թուլացնում է մաշկի կարմրությունն ու ձգում է մաշկը:

    ԿԱՆԱՉ ԹԵՅԻ ՔԱՄՈՒԿ

    Թեյի տերեւները հայտնի են իրենց հակաօքսիդիչ օգտակար հատկություններով: Կանաչ թեյի քամուկը մաշկին է փոխանցում փափկացնող եւ պաշտպանիչ միացություններ: Քամուկն արդյունավետ կերպով նվազեցնում է մաշկի տարիքային նշանները, պայծառացնում է մաշկը եւ հանգստացնում այն:

    ԼԵՌՆԱՅԻՆ ՈՒՐՑԻ ՔԱՄՈՒԿ

    Բուրավետ ուրցը Նաիրիանում մշակվող դեղաբույսերից է։ Մենք միախառնում ենք ուրցի տերեւները գլիցերինի հետ եւ ստանում մաշկային բորբոքումները բուժող բալասան։ Ուրցի բուսական քամուկը հարուստ է թույլ մանրէասպան թիմոլ տերպենով, որն արագորեն բուժում է գլխամաշկի վնասվ

    ՎԱՅՐԻ ԱՆԱՆՈՒԽԻ ՏԵՐԵՎՆԵՐԻ ՔԱՄՈՒԿ

    Այս թուրմը պատրաստվում է բնական եղանակով հավաքվող վայրի անանուխի տերեւներից: Վայրի անանուխը Հայաստանի լեռնային շրջաններում աճող ամենատարածված բույսերից է:

    ԲԱՐԴՈՒ ԿԵՂԵՎԻ ՔԱՄՈՒԿ

    Բարդու (Populus tremuloides) կեղեւից ստացվող բնական քամուկ, որն արգելակում է մանրէների աճը կոսմետիկայում:

    ԿՏԱՎԱՏԻ ՔԱՄՈՒԿ

    Կտավատը, որը հայտնի է նաեւ որպես վշասերմ, առողջարար է եւ օգտակար օրգանիզմին մի շարք առումներով: Կտավատի քամուկը գելի տեսք ունի եւ կիրառելիս թափանցում է խորը եւ ձգում մաշկը: Երկարատեւ կիրառման դեպքում B վիտամինի բարձր պարունակության եւ տարբեր միներալների շ

    ԵՂԻՆՋԻ ՔԱՄՈՒԿ

    Եղինջը, թեեւ խայթիչ է, նաեւ խիստ օգտակար է մազերին ու գլխամաշկին: Ձեռքով հավաքվող բույսից մենք ստանում ենք մածող քամուկ, որը հանգստացնում է գլխամաշկը եւ սնուցում է այն մեծաքանակ վիտամինների եւ միներալների օգնությամբ:

    ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԵՐԻՑՈՒԿԻ ՔԱՄՈՒԿ

    Երիցուկի քամուկը, որը հարուստ է հակաբորբոքիչ մատրիցին, բիսաբոլոլ եւ կամազուլեն բաղադրիչներով, բալասան է կարմրություն ունեցող, գրգռված եւ թեփուկոտ մաշկին, օգտակար է նաեւ գլխամաշկին:

    ԾԻՐԱՆԻ ՔԱՄՈՒԿ

    Մրգային համով ծիրանի քամուկը, որն օգտագործում ենք մեր Գիշերային շիճուկում, կարելի է նաեւ ճաշակել: Ծիրանի հյութի բուրավետ բաղադրիչները ստացվում են սպիրտային թուրմում, սակայն արտադրական ընթացքում սպիրտային մասն ամբողջությամբ գոլորշիանում է:

    ՎԱՐՈՒՆԳԻ ՔԱՄՈՒԿ

    Վարունգի քամուկի օգտակար հատկությունները տարածվում են մաշկի բոլոր տեսակների վրա: Այն ձգող, թարմացնող, մաշկի փայլն ու յուղայնությունը նվազեցնող ու սնուցող բաղադրիչ է: Առավելագույնս օգնում է յուղոտ տեսակի մաշկին, բայց կարող է դրական ու հաճելի տեսք հաղորդել

    ՍՊԻՏԱԿ ՈՒՌԵՆՈՒ ԿԵՂԵՎԻ ՔԱՄՈՒԿ

    Այս զորեղ բաղադրիչը, որը ստանում ենք ՆԱԻՐԻԱՆ-ի փորձարարական պարտեզի ստվերախիտ ուռենուց, անփոխարինելի է ցանկացած հակակորյակային բանաձեւում, քանի որ դրանում առկա սացիլինն օգնում է հանգստացնել բորբոքումները:

    Խոնավացնող բաղադրիչներ

    ԲՈՒՍԱԿԱՆ ԳԼԻՑԵՐԻՆ

    Բուսական գլիցերինը (Vegetable Glycerin) ստացվում է բուսական յուղերից՝ ջրատարրալուծման (հիդրոլիզի) արդյունքում: Գլիցերինը խոնավացնում է մաշկը եւ դրանով իսկ բարելավում մաշկի տեսքը՝ հաղորդելով փափկության ու ճկունության զգացողություն:

    ՀԻԱԼՈՒՐՈՆԱՅԻՆ ԹԹՈՒ

    Հիալուրոնային թթուն խոնավությունը պահպանող ամենից զորեղ բաղադրիչն է կոսմետիկայում: Մաշկում պահելով խոնավությունը՝ այն պայքարում է ջրազրկման դեմ եւ արագորեն բարելավում է հասուն, զգայուն կամ դժգույն մաշկի տեսքը: Այն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին:

    ՄԵՏԱՔՍԻ ՍՊԻՏԱԿՈՒՑ

    Ջրատարրալուծված (հիդրոլիզված) մետաքսի սպիտակուցը (Hydrolyzed Silk Protein) ջրի մեջ երկար ժամանակ պահպանում է իր քաշը՝ բարելավելով մաշկի խոնավացման մակարդակը եւ հաղորդելով մետաքսե փափկության զգացողություն: Այս բաղադրիչը ստացվում է շերամի որդի բոժոժներից, ե

    ՄԵՂՐ

    Մեղուների օգնությամբ ստացվող այս համեղ եւ ոսկեթափանց օշարակը մաշկի բազմակողմ խնամքի միջոցներից է եւ օգտակար է մաշկի բոլոր տեսակներին: Շաքարային մոլեկուլներ պարունակող այլ միջոցների պես մեղրն անզուգական խոնավացնող է, ապահովում է հակաօքսիդիչ պաշտպանություն,

    ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ՆԱՏՐԻՈՒՄ

    Կաթնաթթվային նատրիումը (Sodium Lactate) կաթնաթթվի չեզոքացված աղն է, որը բնականորեն առաջանում է մաշկում: Այն ոչ միայն խոնավացնում է մաշկը, այլեւ կարգավորում է մաշկի pH-ը, թուլացնում է կարմրությունը եւ մեծացնում մյուս սնուցիչների օգտակարությունը:

    ՃԱԿՆԴԵՂԻ ՇԱՔԱՐԻ ՔԱՄՈՒԿ

    Գլիցին բետաին (Glycine Betaine) խոնավացնող բաղադրիչը ստացվում է ճակնդեղից: Այն խոնավություն գրավող եւ խոնավացնող հատկություն ունի, բայց ի տարբերություն գլիցերինի, այն շատ ավելի քիչ է կպչում: Գլիցին բետաինը նաեւ հանգստացնում է մաշկը եւ մեղմացնում բորբոքում

    Պահպանող բաղադրիչներ

    ՆԱՏՐԻՈՒՄԻ ԱՆԻՍԱՏ

    Սամիթից ստացվող այս բաղադրիչը պ-անիսոնաթթվի նատրիումական աղն է (Sodium Anisate): Այն կիրառվում է որպես հակասնկային միջոց եւ միակցվելով նատրիումի լեւուլինատին՝ դառնում է ընդգրկուն պահպանող բաղադրիչ կոսմետիկայում: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառ

    ՆԱՏՐԻՈՒՄԻ ԼԵՎՈՒԼԻՆԱՏ

    Աղից ստացվող այս բաղադրիչը լեւուլինաթթվի նատրիումական աղն է (Sodium Levulinate): Այն արգելակում է օդում բազմացող միկրոօրգանիզմների, այդ թվում նաեւ այն մանրէների եւ բորբոսի աճը, որոնք կարող են փոփոխության ենթարկել կոսմետիկական բանաձեւը: Միակցվելով նատրիում

    ՆԱՏՐԻՈՒՄԻ ԲԵՆԶՈՆԱՏ

    Նատրիումի բենզոնատը (Sodium Benzoate) բենզոաթթվի նատրիումական աղն է, որը բնականորեն պարունակվում է բազմաթիվ մրգերի եւ հատապտուղների մեջ: Այս բաղադրիչն արգելակում է մանրէների եւ սնկերի աճը կոսմետիկական բանաձեւերում: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կի

    ԲԵՆԶԻԼ ՍՊԻՐՏ

    Բենզիլ սպիրտը (Benzyl Alcohol) oրգանական սպիրտ է, որը պարունակվում է բազմաթիվ մրգերի մեջ: Կանխում է մանրէների աճը կոսմետիկայում եւ երբ միակցվում է դեհիդրոացետաթթվի հետ՝ դառնում է ընդգրկուն պահպանող բաղադրիչ: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու

    ԴԵՀԻԴՐՈԱՑԵՏԱԹԹՈՒ

    Դեհիդրոացետաթթուն (Dehydroacetic Acid) օրգանական միացություն է, որը ոչնչացնում է մանրէներն ու սնկերը եւ հաճախ միակցվում է բենզիլ սպիրտի հետ՝ դառնալու ընդգրկուն պահպանող բաղադրիչ կոսմետիկայում: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար:

    Ակտիվ բաղադրիչներ

    ՎԻՏԱՄԻՆ C

    Վիտամին С-ն աշխարհի թերեւս ամենահայտնի վիտամինն է։ Այն զորեղ հակաօքսիդիչ է եւ պայքարում է ազատ ռադիկալների դեմ, խթանում կոլագենի արտադրությունը օրգանիզմում։ Վիտամին C-ն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, այդ թվում՝ մաշկը սպիտակեցնող հատկություն եւ դեմք

    ԳԼԻԿՈՆԱԹԹՈՒ

    Գլիկոնաթթուն բնական ծագումով բաղադրիչ է, որն ունի մաշկը երիտասարդացնող եւ խոնավացնող հատկություններ։ Արդյունահանված վիճակում այն թափանցիկ բյուրեղիկների տեսքով հոտազերծ փոշի է։ Հաճախ կիրառվող բաղադրիչ է դեմքը մաքրող քսուքներում, գրգռում չի առաջացնում, ուստ

    ԱԼՖԱ-ԱՐԲՈՒՏԻՆ

    Ալֆա-արբուտինը ստացվում է արջախաղողի տերեւներից: Մաշկի գերպիգմենտացիայի ժամանակ այս բաղադրիչը դանդաղեցնում է մելանինի սինթեզի ընթացքը։ Մելանինը բնական պիգմենտների ընդհանրական անունն է, այն արտադրվում է մաշկի հատուկ բջիջներում մաշկը արևից պաշտպանելու համար

    E ՎԻՏԱՄԻՆ

    Յուղերի երկարաժամկետ պահպանմանը նպաստող E վիտամինը դարձել է բնական կոսմետիկական բանաձեւերի ամենից կարեւոր բաղադրիչներից մեկը: Այն պաշտպանում է չոր եւ հասուն մաշկը միջավայրի վնասակար ազդեցություններից:

    ԿՈՖԵԻՆ

    Էներգիա հաղորդող կոֆեինը բացառիկ է իր մոլեկուլներով, որոնք կարող են խորը ներթափանցել մաշկի մեջ:

    ԴԻՄԵԹԻԼՍՈՒԼՖՈՆ (ՕՐԳԱՆԱԿԱՆ ԾԾՈՒՄԲ)

    Դիմեթիլսուլֆոնը օրգանական ծծումբի միացություն է, որը, ինչպես հայտնի է, թե՛ ներքին, թե՛ արտաքին կիրառման դեպքում վերականգնում է մաշկի վնասվածքները:

    Ջրակախույթներ

    ԴԱՄԱՍԿՅԱՆ ՎԱՐԴԱՋՈՒՐ

    Նրբաբույր վարդաջուրը, որը ստացվում է մեր դաշտերում մշակվող օրգանական դամասկյան վարդից, թարմացնում եւ խոնավացնում է մաշկի բոլոր տեսակները: Այն հարուստ է կարիոֆիլենով, որը մանրէների դեմ պայքարող եւ կորյակների հակված մաշկը հանգստացնող բաղադրիչ է:

    ՊԱՏՐԻՆՋԻ ՋՐԱԿԱԽՈՒՅԹ

    Թեթեւ ու ցիտրուսային պատրինջի ջրակախույթը (հիդրոզոլ) մեղմացնող եւ ծակոտիները սեղմող՝ մածող հատկություններ ունի, հրաշալիորեն հանգստացնում է կորյակների հակված մաշկը եւ փոքրացնում է մաշկի ծակոտիները:

    ՀԱԼՎԵԻ ՀՅՈՒԹ

    Այս հյութալի եւ սնուցիչ հեղուկը մեր որոշ բանաձեւերում փոխարինում է ջրին: Դրանում պարունակվող վիտամիններն ու միներալները բարելավում ու օգնում են գրեթե բոլոր խնդիրներին՝ կարմրությունից մինչեւ կորյակներ, մաշկի ջրազրկումից մինչեւ չորություն:

    ԹՈՐԱԾ ՋՈՒՐ

    Մեր բանաձեւերում կիրառելով թորած ջուր, խոնավությունը պահող յուղեր եւ խոնավացնող բաղադրիչներ՝ մենք երաշխավորում ենք ձեր մաշկի փափկության հաճելի զգացողությունը:

    ԿԻՏՐՈՆԱՅԻՆ ՌԵՀԱՆԻ ՀԻԴՐՈԶՈԼ

    Այս հիդրոզոլը մեր կիտրոնային ռեհանի եթերայուղի թորումից ավելացող հեղուկն է, որի մեջ պահպանվում են ռեհանի մածող եւ հակակորյակային բաղկացուցիչները: Դրանց շնորհիվ կիտրոնային ռեհանի հիդրոզոլն օժտված է մաշկը մաքրող եւ ծակոտիները ձգող հատկություններով:

    Խտացնող բաղադրիչներ

    ՄԵՂՐԱՄՈՄ

    Մեղրամոմը կատարելապես բնական խտացնող բաղադրիչ է եւ փափկացնող միջոց, որը պատրաստում են մեղուները: Այն խտություն է հաղորդում մեր ապրանքներին՝ երաշխավորելով մաշկի փափկությունն ու ճկունությունը:

    ՔՍԱՆՏԱՆ ԽԵԺ

    Քսանտան խեժը սննդում եւ կոսմետիկայում կիրառվող բազմաշաքար է՝ խտացնող, մածող եւ կայունացնող բաղադրիչ: Այն կանխում է խնամքի միջոցներում առկա բաղադրիչների տարանջատումն ու թանձրացնում է դրանք՝ միաժամանակ ապահովելով թույլ խոնավացնող ազդեցություն:

    Փափկացնող բաղադրիչներ

    ՁԻԹԱՊՏՂԱՅԻՆ ՍՔՎԱԼԱՆ

    Մաշկայուղի բաղադրիչներից մեկի՝ սքվալենի ավելի կայուն ձեւը սքվալանն է: Մաշկի հետ նույնական կազմ ունենալու շնորհիվ սքվալանը ներծծվում է արագ եւ առանց ջանքի՝ միաժամանակ մաշկում տարածելով մեր բոլոր մյուս բաղադրիչների օգտակար հատկությունները:

    ՀԻԴՐՈԳԵՆԱՑՎԱԾ ԱՐՄԱՎԻ ՅՈՒՂ ԵՒ ԿԵՂԵՒԻ ԳԼԻՑԵՐԻԴՆԵՐ

    Արմավի յուղը, որը հարստացված է ջրածնով, կարող է պինդ մնալ բարձր ջերմաստիճանում եւ նաեւ թանձրություն է հաղորդում կոսմետիկային: Այն հարուստ է պաշտպանիչ եւ հակատարիքային E վիտամինով:

    ԱԼԱՆՏՈԻՆ

    Մաշկը բալանսավորող, փափկացնող եւ հակաբորբոքիչ բաղադրիչ է: Մեր բանաձեւերում կիրառվող ալանտոինը ստացվում է քարխոտից, հետեւաբար ունի բուսական ծագում:

    ​​​​ԿԱՊՐԻԼԻԿ/ԿԱՊՐԻԿ ԵՌԳԼԻՑԵՐԻԴՆԵՐ

    Կապրիկ/կապրիկ եռգլիցերիդները ճարպաթթուներ են, որոնք կոկոսի յուղում մնում են լաուրինաթթուները հեռացնելուց հետո: Դրանք անյուղ են եւ երկարակյաց: Կոսմետիկական բանաձեւերում կապրիլային եռգլիցերիդները նպաստում են ներթափանցելիության ավելացմանը:

    ՄԻՐԻՍՏԻԼ ՄԻՐԻՍՏԱՏ

    Միրիստիլ միրիստատը բուսական բարդ եթեր է, ճարպաթթուների եւ ճարպային սպիրտերի բնական միացություն: Այն կիրառվում է որպես թե՛ փափկացնող, թե՛ խտացնող բաղադրիչ, կարող է նաեւ բարելավել մեր լոսյոնների գույնը: Այն ունի փոշենման կառուցվածք եւ նվազեցնում է քսուքների

    ՀԻԴՐՈԼԻԶՎԱԾ ԿԵՐԱՏԻՆ

    Կերատինը մարդու մաշկի կազմության մեջ գտնվող սպիտակուց է: Որպես բաղադրիչ՝ այն ստացվում է բրդից եւ հատկապես օգտակար է մեր մազերի խնամքի միջոցներում:

    ԿՈԿՈ-ԿԱՊՐԻԼԱՏ

    Կոկո-կապրիլատը կոկոսի յուղից ստացվող բնական փափկացնող բաղադրիչ է: Այն սիլիկոնի բնական եւ բնաքայքայվող այլընտրանքն է, որը հաստատված է օրգանական բանաձեւերում կիրառելու համար:

    Էմուլսարար բաղադրիչներ

    ՑԵՏԵԱՐԻԼ ՁԻԹԱՊՏՂԱՅԻՆ ԵՎ ՍՈՐԲԻՏԱ ՁԻԹԱՊՏՂԱՅԻՆ

    Ցետեարիլ ձիթապտղային եւ սորբիտա ձիթապտղայինը էմուլսարար համալիր բաղադրիչ է, որը ստացվում է ձիթապտղի յուղից եւ ներառում է ցետեարիլ սպիրտ եւ սորբիտոլ՝ շաքարային սպիրտ:

    ԳԼԻՑԵՐԻԼ ՍՏԵՐԵԱՏ

    Գլիցերիլ ստերեատը փոշենման զանգված է, որը ստացվում է բուսայուղերից, ինչպես նաեւ գոյություն ունի մարդու մարմնում: Այն անվտանգ է կիրառման համար եւ սովորաբար որպես պահպանող բաղադրիչ հավելվում է հացին եւ թխվածքներին: Մեր բանաձեւերում այն համադրված է ցետերաիլ

    ՆԱՏՐԻՈՒՄԻ ՍՏԵԱՐՈԻԼ ԼԱԿՏԻԼԱՏ

    Նատրիումի ստեարոիլ լակտիլատը կաթնաթթվային նատրիումից եւ ստեարինաթթվից ստացվող փոշին է: Այն էմուլսարար բաղադրիչ է՝ գրանցված բնական խնամքի միջոցներում թույլատրված բաղադրիչների ցանկում:

    ՑԵՏԵԱՐԻԼ ՍՊԻՐՏ

    Ցետեարիլ սպիրտը բուսական ծագումով ճարպային սպիրտ է: Սենյակային ջերմաստիճանում պինդ է եւ ունի մոմանման տեսք: Ցետեարիլ սպիրտը, գլիցերիլ ստեարատը եւ նատրիումի ստեարոիլ լակտիլատը երեք բաղադրիչներ են, որոնք իրար են միացնում յուղային եւ ջրային բաղադրիչները` ինչ

    Մակերեվութային ակտիվ նյութեր

    ՊՈԼԻՍՈՐԲԱՏ 80

    Պոլիսորբատ 80-ը նուրբ մակերեւութային ակտիվ նյութ է, որն ավելի հաճախ կիրառվում է սննդի, քան կոսմետիկայի արտադրության մեջ: Այս բաղադրիչն ունի մեղմ մաքրող հատկություններ եւ գրգռում չի առաջացնում:

    ԳԼԻՑԵՐԻԼ ԿԱՊՐԻԼԱՏԻ ԵՎ ԳԼԻՑԵՐԻԼ ԿԱՊՐԱՏ

    Գլիցերիլ կապրիլատի եւ գլիցերիլ կապրատի խառնուրդը նուրբ մակերեւութային ակտիվ նյութ է, որն ունի մաշկը բարելավելու մի շարք հատկություններ: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար: Կիրառվում է Չոր եւ նորմալ մազերի համար շամպունում:

    ԴԵՑԻԼ ԳԼՅՈՒԿՈԶԻԴ

    Դեցիլ գլյուկոզիդը նուրբ եւ բուսական ծագում ունեցող մակերեւութային ակտիվ նյութ է, բնական բանաձեւերի դասական բաղադրիչներից: Այն ենթակա է բնաքայքայման եւ չի վտանգում բնությունը, նուրբ է եւ հաճախ է օգտագործվում որպես է մաքրող բաղադրիչ մանկական խնամքի միջոցներ

    BTMS

    BTMS (Behentrimonium Methosulfate) մեղմ մակերեւութային ակտիվ նյութը նրբամաշկը հանգստացնելու հատկություններ ունի եւ հրաշալի հավելում է մազերի բալզամ կոնդիցիոների բանաձեւերում:

    ՑԵՏՐԻՄՈՆԻՈՒՄ ՔԼՈՐԻԴ

    Ցետրիմոնիում քլորիդը գերնուրբ էմուլսարար եւ մակերեւույթային ակտիվ նյութ է, որը հաճախ է կիրառվում մազերի խնամքի միջոցներում: Այն ամբողջական է պահում բանաձեւերը՝ միացնելով յուղային եւ ջրային բաղադրիչները:

    ԿՈԿՈ ԲԵՏԱԻՆ

    Կոկո բետաինը կոկոսի յուղից ստացվող բնական մակերեւութային ակտիվ նյութ է: Բաղադրիչը չարժե շփոթել կոկամիդրոպրոպիլ բետաինի հետ, քանի որ կոկո բետաինը լիովին ընդունված է օրգանական բանաձեւերում:

    ԼԱՈՒՐԻԼ ԳԼՅՈՒԿՈԶԻԴ

    Լաուրիլ գլյուկոզիդը շաքարից ստացվող բնական եւ բնաքայքայվող մակերեւութային ակտիվ նյութ է: Միանալով մյուս բնական ՄԱՆ-երին՝ այն բարելավում է դրանց հատկությունները եւ արդյունավետորեն մաքրում մազերը:

    ՆԱՏՐԻՈՒՄԻ ԼԱՈՒՐՈԻԼ ԼԱԿՏԻԼԱՏ

    Այս նուրբ եւ թեթեւ նատրիումի աղը ստացվում է կաթնաթթվից: Միանալով մյուս բնական ՄԱՆ-երին՝ այն ավելացնում է փրփրացնող հատկությունն առանց նվազեցնլու բանաձեւի փափկությունը:

    ԿԱՊՐԻԼԻԼ/ԿԱՊՐԻԼ ԳԼՅՈՒԿՈԶԻԴ

    Կապրիլիլ/կապրիլ գլյուկոզիդը բնաքայքայվող մակերեւութային ակտիվ նյութ է եւ նուրբ մաքրող բաղադրիչ, որը նաեւ մեծացնում է բանաձեւերի էմուլսարար հատկությունները: Այն նուրբ է, անվտանգ եւ գրգռում չառաջացնող:

    ՆԱՏՐԻՈՒՄԻ ԿՈԿՈԻԼ ԳԼՅՈՒՏԱՄԱՏ

    Նատրիումի կոկոիլ գլյուտամատը կոկոսի յուղից եւ գլյուկոզայից ստացվող նատրիումի աղ է: Այն նուրբ եւ մեղմ մաքրող բաղադրիչ է: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար եւ անվտանգ է համարվում EWG-ի (Environmental Working Group, «Բնապահպանական աշխատան

    ԳԼԻՑԵՐԻԼ ԿԱՊՐԻԼԱՏ

    Գլիցերիլ կապրիլատը բուսական գլիցերինից եւ կապրիլաթթվից ստացվող մակերեւույթային ակտիվ նյութ է: Այն բավականին թույլ բաղադրիչ է, սակայն միանալով այլ ՄԱՆ-երի՝ ստեղծում է արդյունավետ մաքրող բանաձեւ:

    Այլ

    ԾԻՐԱՆԻ ԿՈՐԻԶԻ ԵՒ ԸՆԿՈՒՅԶԻ ԿԵՂԵՒԻ ՄԱՆՐԱՀԱՏԻԿՆԵՐ

    Բոլորովին մի զարմացեք. Նաիրիանի գիտական թիմը Հայաստանի բնության յուրաքանչյուր մասնիկի մեջ կարող է գտնել օգտակարն ու լավագույնը:

    ԿԱՐՄԻՐ ԿԱՎ

    Ինչպես հողի կազմության մեջ կավն օգնում է բույսերի առողջ զարգացմանը, այդպես էլ այն հրաշքներ է գործում մեր մաշկի վրա՝ մաքրելով ու վերականգնելով մաշկի առողջ շերտը: Կավով խնամքից հետո ողջ մարմնի մաշկը թարմանում է եւ երիտասարդանում. կավը շատ օգտակար է հատկապես

    Տիտանի երկօքսիդ

    Տիտանի երկօքսիդը բնական կոսմետիկայում թույլատրված բաղադրիչ է: Այն արտացոլում է լույսը, այդ թվում` արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները, եւ կարեւոր ակտիվ բաղադրիչ է արեւապաշտպան քսուքներում:

    ՑԻՆԿԻ ՕՔՍԻԴ

    Ցինկի օքսիդը մաշկը արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող բնական ծագումով ամենահայտնի բաղադրիչներից է՝ անվտանգ նույնիսկ ամենազգայուն մաշկի համար:

    ՆԱՏՐԻՈՒՄԻ ՀԻԴՐՕՔՍԻԴ

    Նատրիումի հիդրօքսիդը՝ հայտնի նաեւ որպես մոխրաջուր, հետաքրքիր բաղադրիչ է այն առումով, որ այն տեխնիկապես ներկա չէ մեր ապրանքներից որեւէ մեկում: Մենք այն խառնում ենք յուղերի հետ՝ օճառ ստանալու համար: